Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Մեր Ձևով» շարժման ձայնը հասնում է աշխարհին. Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնին բարձրաձայնում է Հայաստանի ճշմարտությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանում տեղի ունեցող քաղաքական և հասարակական զարգացումները սկսել են ուշադրության արժանանալ նաև աշխարհի խոշորագույն լրատվական կենտրոններում։ Ամերիկացի հայտնի լրագրող Թաքեր Կարլսոնը, որն իր հարցազրույցներով հայտնի է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում, այս անգամ զրուցել է «Մեր Ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Նարեկ Կարապետյանի հետ։ Հարցազրույցը լայն արձագանք է գտել թե՛ հայկական, թե՛ միջազգային շրջանակներում՝ հատկապես այն մասով, որտեղ քննարկվել են զանգվածային ձերբակալությունները, քաղաքական հետապնդումները և բարերար Սամվել Կարապետյանի անօրինական կալանավորումը։

Նարեկ Կարապետյանը Կարլսոնի հետ զրույցում բացահայտ կերպով խոսել է Հայաստանում ժողովրդավարության փլուզման, խոսքի ազատության սահմանափակման և ազգային ինքնության դեմ ուղղված գործողությունների մասին։ «Հայաստանում այսօր ձերբակալում են նրանց, ովքեր պաշտպանում են Հայ Առաքելական Եկեղեցին, ազգային արժեքներն ու ժողովրդի ինքնությունը։ Սա ժողովրդավարություն չէ, սա վախի իշխանություն է»,- ասել է նա՝ ընդգծելով, որ բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող արշավը ոչ թե իրավական, այլ բացարձակապես քաղաքական բնույթ ունի։

Կարլսոնի հաղորդման դիտումներներն ու արձագանքները վկայում են, որ Արևմուտքում սկսել են հասկանալ՝ Հայաստանում տեղի ունեցողը ոչ թե սովորական ներքաղաքական գործընթաց է, այլ պայքար ժողովրդի արժանապատվության, հավատքի և ազատության համար։ Նարեկ Կարապետյանի խոսքով՝ «Հայաստանում այսօր ազատություն չկա, բայց մենք հավատում ենք, որ ճշմարտությունը միշտ կհաղթի։ Մեր պայքարը ոչ թե իշխանության, այլ արժանապատիվ հայրենիքի համար է»։

Իշխանական քարոզչամեքենան, սակայն, փորձել է աղավաղել հարցազրույցի էությունը՝ տարածելով կեղծ լուրեր այն մասին, թե իբր այն վճարված է եղել։ Դրան արձագանքել է «Մեր Ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Կագրամանյանը՝ հայտարարելով. «Հարցազրույցի վրա ոչ մի կոպեկ չի ծախսվել։ Թաքեր Կարլսոնը հետաքրքրվել է և ինքն է նախաձեռնել զրույցը։ Սա մեր շարժման ազդեցության և Նարեկ Կարապետյանի համարձակ դիրքորոշման արդյունքն է»։

Շարժման ներկայացուցիչները պահանջել են իշխանություններից բացահայտել՝ վերջին յոթ տարիների ընթացքում պետական բյուջեից որքան գումար է ծախսվել Նիկոլ Փաշինյանի «հարցազրույցները» արևմտյան մամուլում կազմակերպելու և նրա ինքնագովազդային նյութերը հրապարակելու համար։ «Եթե ինչ-որ մեկն է վճարում հարցազրույցների համար, ապա դա հենց նրանք են, ովքեր այսօր փորձում են ժողովրդին կերակրել կեղծ ժողովրդավարությամբ»,- նշում են շարժման անդամները։

Թաքեր Կարլսոնը, հիշեցնենք, իր ծրագրերում հարցազրույցներ է անցկացրել աշխարհի առաջնորդների հետ՝ Վլադիմիր Պուտինից մինչև Դոնալդ Թրամփ և Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյան։ Նարեկ Կարապետյանի հետ զրույցը, ըստ շատերի, ընդգծում է այն հանգամանքը, որ հայկական իրականության նոր ուժերը՝ ժողովրդի աջակցության հիման վրա, դառնում են միջազգային խոսակցության լիիրավ մասնակիցներ։

«Մենք չենք վախենում ասել ճշմարտությունը։ Այս հարցազրույցը ոչ թե մեր, այլ Հայաստանի ժողովրդի ձայնն է, որը պետք է լսվի ամբողջ աշխարհում»,– նշել է Նարեկ Կարապետյանը՝ եզրափակելով, որ «Մեր Ձևով» շարժումը ոչ միայն ներքին քաղաքական գործընթաց է, այլ ազգային արժանապատվության պայքար, որն ունի իր արձագանքը միջազգային հարթակներում։

Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում