Նոյեմբերի 10-ը Հայաստանում նշվում է որպես տեղական ինքնակառավարման օր․ Մենուա Սողոմոնյան
ԲԼՈԳՄենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Նոյեմբերի 10-ը Հայաստանում նշվում է որպես տեղական ինքնակառավարման օր։
Ցավոք վարչախումբը սիստեմատիկ կերպով տապալում է տեղական ինքնակառավարումը Հայաստանում, ստեղծում իրավիճակ, որ ընդդիմադիր քաղաքական գործիչները չհավակնեն ղեկավարելու համայնքներ։
Ցավոք այս ամենի վրա դեռևս աչք են փակում մեր գործընկեր պետությունները։
Այդուհանդերձ մեր «ՀայաՔվե» միավորումը չկոտրվելու, պայքարելու օրինակ է ցույց տալիս։ Հուսահատվելը ոչ միայն անթույլատրելի է, այլև անիմաստ է։ Ու այս տրամաբանությունից ելնելով է, որ ծավալվում է մեր գործունեությունը։
Նախորդ ամիսներին մենք քանիցս բարձրացրեցինք Դեբեդ գետի հունի երկայնքով հիմնապատնեշները կառուցելու կամ դրանք ամրացնելու հարցը, որն ակտուալ էր դարձել 2024թ. մայիսյան հեղեղումից հետո։ Այս օրերին ընթանում են համապատասխան աշխատանքներն Ալավերդի քաղաքում, որոնց ընթացքին և արդյունքներին մենք հետևելու ենք։
Նախորդ շաբաթ օրն էլ հաջողությամբ բացեցինք մեր թվով 14-րդ գրասենյակը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Լիահույս ենք, որ մեր այս կենտրոնը ևս արդյունավետ գործունեություն է ծավալելու։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



