Երևան, 11.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչո՞ւ է դիտորդական առաքելությունը պայքարում այլ դիտորդական առաքելության դեմ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ հայտնի դարձավ, որ «Ականատես» դիտորդական առաքելությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ պահանջելով «անհապաղ ուսումնասիրել «ՀայաՔվե» դիտորդական առաքելության վարքագիծը և իրականացնել ՀՀ ընտրական օրենսգրքով ԿԸՀ-ին վերապահված գործառույթները՝ ընտրական գործընթացների օրինականությունը ապահովելու հարցում»։

Առաջին հայացքից տարօրինակ է, որ մի դիտորդական առաքելությունը պայքարում է այլ դիտորդական առաքելության դեմ: Այստեղ, կարծես, մրցակցության խնդիր չպետք է լինի, որովհետև եթե դիտորդական առաքելության իրական նպատակը ընտրությունների արդար ու թափանցիկ ընթացքի ապահովումն է, ապա պետք է ուրախ լինեն նման առաքելություններ շատ լինելու հանգամանքից: Սակայն հարցի պատասխանը տալիս է «Ականատեսի» հայտարարության այս հատվածը. ««Հայաքվե» դիտորդական առաքելությունը հավատարմագրումից հետո չի պահպանում քաղաքական չեզոքության սկզբունքը և նախընտրական ժամանակահատվածում իրականացնում է ակտիվ քարոզչություն՝ հիմնականում ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության»։

Եթե նկատի առնենք, որ «Ականատես» դիտորդական առաքելությունը, ուշադրություն, հիմնադրվել է 2018 թվականին, այսպես կոչված, «սորոսականությամբ» հայտնի մի քանի կազմակերպությունների կողմից, պատկերն առավել կամբողջանա: Սակայն ինչպիսի դիրքորոշում էլ ունենա դիտորդական առաքելությունը, տրամաբանորեն նրա խնդիրը պետք է լինի անաչառության ապահովումը, ոչ թե որևէ քաղաքական ուժի, տվյալ դեպքում՝ իշխող ՔՊ-ի «փաստաբանությունը»: Հակառակ դեպքում ստացվում է, որ «ՀայաՔվեին» «մեկուսացնելով»՝ նպատակ կա առավել ազատել ՔՊ-ի ձեռքերը:

Ի դեպ, առանց այդ էլ քիչ չեն բողոքները իշխող կուսակցությունից՝ Վաղարշապատի նախընտրական փուլի առումով: Ավելին, արդեն իսկ երկու քրեական վարույթ կա՝ ուղղակիորեն կապված ՔՊ-ի հետ: Այս և մի շարք փաստերով «Մայր Հայաստան» կուսակցությունը նախաձեռնել է իրավական գործընթաց` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում ուժը կորցրած ճանաչելու պահանջով: Դե, դժվար չէ կանխատեսել, թե ԿԸՀ-ն ինչ ընթացք կտա այդ դիմումին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ Պենտագոնը ցանկանում է 2027 թվականին ավելացնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը Թրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ Մոսկվայում մեկնարկում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը․ օրակարգում նաև Հայաստանի հարցն է Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն Մարուքյան9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանԵլիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը Փաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները հանդիպմանն ընդգծել են Կիևի անվտանգության երաշխիքների կարևորությունը Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՈւկրաինան երկու առանձին պետությո՞ւն կդառնաՌոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Քաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունըՖիցոն «շանտաժ» է որակել Մերցի՝ Ուկրաինային ֆինանսավորելու պահանջը Եվրոպացիների մասնակցությունն Աբու Դաբիի բանակցություններին նախատեսված չէ, թող նստեն հյուրանոցում․ Լավրով Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով 35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականին ՀԱՊԿ-ի դուռը Հայաստանի համար չի փակվում. Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս չեն վտարելու. Լավրով Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Թուրքիայից նոր հայտարարություն Հայաստանի հետ սահմանի բացման վերաբերյալ ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ևս երկու լցանավի հրդեհման մասին Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըՀնդկաստանն առանցքային նշանակություն ունեցող երկիր է Հայաստանի համար. Կոնջորյան Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըՎարորդներին զգուշացնում են՝ տեսախցիկներ են տեղադրվել․ ՆԳՆ-ն հորդորում է պահպանել կանոնները Կասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հացաբուլկեղենի արտադրական գործունեությունը