Պաշտպանության նախարար. Լեհաստանը որոշել է մասնակցել ԻՊ-ի դեմ գործողություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեհաստանը պատրաստ է մասնակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին: Այս մասին փետրվարի 10-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցող Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերեւիչը:
Նրա խոսքով, Լեհաստանը որոշել է մասնակցել այդ գործողություններին, որոնք շատ կարեւոր են ՆԱՏՕ-ի հարավային թեւի համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ԻՊ-ի դեմ պայքարին լեհական կողմի մասնակցության մանրամասները դեռեւս հստակեցված չեն:
«Նախնական փուլում մենք խոսում ենք հետախուզական գործունեության եւ ուսուցման մասին: Ինչ տեսք կունենա այս ամենը վերջնական արդյունքում՝ կորոշենք առաջիկա շաբաթների ընթացքում»,- նշել է նախարարը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



