Երևան, 22.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանը գտել է իր սրտի եպիսկոպոսին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Փաշինյանական քարոզչամեքենան շարունակում է կեղտոտ տեղեկություններ տարածել Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ՝ փորձելով այդ կերպ պառակտում մտցնել եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների միջև։ Երեկ էլ տելեգրամյան ալիքը, որը սեքսուալ բնույթի տեսանյութեր էր տարածել՝ դրանք վերագրելով Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին, գրառում է արել՝ պահանջելով վերջինիս հրաժարականը։ Ըստ էության՝ նման մեթոդներով փորձում են տպավորություն ստեղծել, թե Արշակ արքեպիսկոպոսի վերաբերյալ տեսանյութերը իբր տարածվել են ոչ թե քպականների, այլ հենց եկեղեցու ներսից։

Տեղեկություն տարածվեց, որ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի նախաձեռնությամբ 15 եպիսկոպոս պահանջել են կաթողիկոսի հրաժարականը, նաև պահանջել են կարգալույծ անել Արշակ Սրբազանին՝ հիմնավորելով, որ նրա մասնակցությամբ հրապարակված կադրերը անընդունելի են։ Մայր Աթոռից հերքում են, որ կաթողիկոսի հրաժարականի պահանջ է եղել, միևնույն ժամանակ հաստատում են, թե կաթողիկոսը Մայր Աթոռի դիվանապետին վերագրվող անպարկեշտ բովանդակությամբ տեսանյութերի հետ կապված հարցի ուսումնասիրության և եզրակացություն ներկայացնելու համար ստեղծել է հանձնախումբ՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկները։

Եկեղեցում, իհարկե, կան որոշ եպիսկոպոսներ, որոնք ջանքեր են գործադրում Ամենայն հայոց կաթողիկոսից և նրա թիմից ազատվելու համար։ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի վերաբերյալ էլ բազմաթիվ տեղեկություններ են շրջանառվում, որ վերջինս սերտ կապեր ունի գործող իշխանությունների հետ, ավելին՝ հանդիսանում է իշխանության սրտի թեկնածուն կաթողիկոսի պաշտոնի համար։ Ըստ էության՝ Նիկոլ Փաշինյանը կարծես գտել է այն բարձրաստիճան կուսակրոն հոգևորականին, որին կարող է փոխանցել Լուսավորչի գահը՝ Վեհարանը գրոհելուց հետո։ Թե ինչ զարգացումներ տեղի կունենան՝ առայժմ հայտնի չէ, բայց փաստն այն է, որ իշխանությունները ամեն ինչ անելու են եկեղեցին կործանելու ուղղությամբ, և ցանկացած հոգևորական, որն այս իրավիճակում գործում է Փաշինյանի նարատիվներին համապատասխան, հենց Հայ առաքելական եկեղեցու դեմ գործող գործակալ է։

Արա Ստեփանյան

Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԳեղեցկության թագուհին մահացավ 35 տարեկան հասակում՝ անհասկանալի հանգամանքներումԹուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Փողոցային կրիմինա՞լ, թե քաղաքական առաջնահերթություններ. ինչու է քաղաքացին իրեն անպաշտպան զգումԵրևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանՍnղանքի հետևանքով թունել է փլnւզվել. կան զnhերԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Ծառուկյանի ընտանիքը ներդրում չունենա, նրա կողքին ենք. Իվետա Տոնոյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն Մեր թիմում երբեք տարաձայնություն չի եղել, կուռ ենք, կտեսնեք՝ ԱԺ-ում նոր որակ է լինելու. Վարդևանյան