Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

2020թ․ հոկտեմբերի 12-ին Փաշինյանի մոտ էինք, հարցրել եմ՝ ո՞վ կարող է կանգնեցնել պատերազմը, ասել է՝ Ռուսաստանը․ Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նիկոլը չէ՞ր Արցախի ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասել, որ Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն իրեն ասել են, որ Ալիևն ընդունել է, որ Ղարաբաղն այլևս Ադրբեջանի կազմում չի լինելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Եթե Արցախն արդեն նախկինները տվել էին, ինքը, իր տիկինն ու իր ամբողջ սվիտան շաբաթը մեկ ուղղաթիռով ի՞նչ գործ ունեին Արցախում, ո՞նց էր ինքը Շուշիում ինագուրացիա անում, ո՞նց էր որդուն ուղարկում Արցախ, ո՞նց էր իր ԱԺ նախագահը ղեկավարում Արցախ-Հայաստան բարեկամության խումբը։

Կամ եթե Սերժ Սարգսյանի բանակցածը վատն էր, դու չե՞ս ասել, արա՛, ես սկսում եմ իմ բանակցային կետից, իսկ դա նշանակում է, որ դրանից հետո ինչ եղել է, քո պատասխանատվության ներքո է։

Նիկոլ Փաշինյան, դու ես 2020թ․ նախ ընթերցել Սերժ Սարգսյանի բանակցած փաստաթուղթը, ապա ասել՝ երբ ուզենաս, կվերադառնաս այդ փաստաթղթին, դե վերադարձի՛ր։

Ես ծանոթ եմ 2019թ․ բանակցային փաստաթղթին։ 2021թ․ հունվարի 13-ին Պոպովը գաղտնազերծել է այն։ Նա ասել է, որ ՄԽ համանախագահ երկրները չեն առաջարկել հենց այնպես տարածքներ հանձնել, Արցախը ստանում է միջանկյալ կարգավիճակ, Արցախի կառավարումն իրականացնում են Արցախի իշխանությունները, 5 շրջանները հանձնվում են, տեղակայվում են խաղաղապահ ուժեր, Քելբաջարի և Լաչինի շրջանները մնում են, նրանց հարցը որոշվում է հանրաքվեով, Արցախը Հայաստանի հետ Լաչինով անխափան կապ պետք է ունենար, Արցախն իրավունք էր ունենում անդամակցել այն բոլոր միջազգային կազմակերպություններին, որտեղ ՄԱԿ-ի անդամ երկիր լինելը պարտադիր չէ։

2020թ․ հոկտեմբերի 12-ին Փաշինյանի մոտ էինք։ Իշխան Սաղաթելյանն ասաց՝ Հադրութը հանձնված է, Փաշինյանն ասաց՝ չկա տենց բան, Իշխան Սաղաթելյանն ասաց՝ ես պնդում եմ, որ տրված է Հադրութը։ Կանչեց իր աշխատակազմի ղեկավար Աղաջանյան Էդուարդին, գնացին, մի կես ժամ հետո եկան, խուճուճ մի բան ասացին՝ թե իբր Հադրութը հանձնված է, բայց գյուղերում մարտեր են ընթանում։ Նման մի բան։

Ես ասել եմ այդ օրը, որ պատերազմի մեջ մեղավոր է ինքը՝ իր հակապետական գործունեությամբ, բայց այս պահին դադարեցնում ենք մեր ընդդիմադիր գործունեությունը ու ամեն ինչ կանենք, որ հաղթենք այդ պատերազմում։ Ասել եմ՝ ամեն ինչի պատասխանատուն դու ես՝ հաղթանակն էլ է քոնը, պարտությունն էլ է քոնը, պետությունն ինչ կասի՝ կանենք։

Հարցրել եմ՝ ո՞վ կարող է կանգնեցնել պատերազմը, ասել է՝ Ռուսաստանը, որովհետև Ֆրանսիան ուզում է, բայց ազդեցությունը չի հերիքում։ Ես էլ ասել եմ՝ գնա՛, խնդրի՛ր Պուտինին, թող դադարեցնի պատերազմը։ Ո՛չ այո ասաց, ո՛չ՝ ոչ, ու գնաց։ Հոկտեմբերի 19-ին էլի կանչեց։ Մեզ թվաց՝ համաձայն է ստեղծել մի մարմին՝ կազմված նախկին նախագահներից, ԱԳ նախարարներից կազմված, ովքեր պետության այդ ծանր պահին կարող են օգնել, իրավիճակի մեջ բեկում կարող են մտցնել։ Բայց այդ օրը ես նրան տեսա սարսափելի իրավիճակում, շատ վատ հոգեվիճակում։

Ասաց՝ Պուտինը զանգել է, ասել՝ կարող է կանգնեցնել պատերազմը, Ալիևը համաձայն է, ես էլ եմ համաձայն։ Ասել եմ՝ ի՞նչ առաջարկ կա, ասել է՝ սեպտեմբերի 27-ին ԱԺ-ում ասել եմ՝ 5+2, Լավրովի պլանի մոդիֆիկացված տարբերակը, այլ տարբերակ չի քննարկվել։

Հիմա ասում եմ՝ այդ օրը Փաշինյանի ասած 5+2-ի մեջ Հադրութ, Շուշի ու Ստեփանակերտ չէին մտնում։ Արա, բա էդ օրը բոլորիս ասել էիր՝ բացառապես Ռուսաստանի շնորհիվ է, որ Ադրբեջանն ամբողջ Արցախը չի գրավել, բա ի՞նչ եղավ։ Հոկտեմբերի 19-ին մեզ ասում ես՝ համաձայնել ես դադարեցնել պատերազմը, հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ին, ասում ես՝ կասկա-բան հավաքեք, գնացեք պատերազմ… Հլը էդ օրն Իշխան Սաղաթելյանն էլ ասաց՝ քեզ թափ տուր, հավաքի, դուխով գնա, էդ վիճակով չգնաս բանակցությունների… Ես էլ ասել եմ՝ մենք քեզ 42 000 ք/կմ երկիր ենք փոխանցել, մտածիր՝ դու քեզնից հետո ի՞նչ ես փոխանցելու։

Հետո արդեն նոյեմբերի վերջում Պուտինն ասաց՝ Փաշինյանը հրաժարվեց կանգնեցնել պատերազմը, երբ Արցախն աննշան տարածքային կորուստներ ուներ դեռ։ Նկատենք նաև, որ եթե այդ ժամանակ կանգնեցներ պատերազմը, 2.500 զինվոր իր ընտանիքի կողքին կլիներ…

Ասում է՝ Ղարաբաղը թոկ էր Հայաստանի վզին, ու ամեն ինչ արեց, որ այդ թոկը կտրի։

Հիշում եք՝ երբ Ուկրաինան համաձայնել էր դադարեցնել պատերազմը Ռուսաստանի հետ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը գնաց Կիև ու թույլ չտվեց դա անել։ Ինձ թվում է՝ նման մի բան էլ այստեղ է եղել։ Հավաքական Արևմուտքը թույլ չի տվել դադարեցնել պատերազմը, ինչպես որ նույն հավաքական Արևմուտքն այստեղ 2018թ․գունավոր հեղափոխություն արեց։

Ընդդիմադիրներին սարքել են ռուսական ազդեցության գործիչներ, երբ իր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասում էր, որ իրենցից պրոռուսական իշխանություն չի եղել, իսկ Փաշինյանը Պուտինին նայում էր այնպես, ինչպես Աֆրոդիտեն՝ Զևսին։

Պուտինը Նիկոլ Փաշինյանին փրկեց և այն ժամանակ, երբ ասաց՝ նա դավաճան չէ, և դրանից հետո՝ 2021թ․ Դիմադրության շարժման ժամանակ ու դրանից հետո։

Սերժ Սարգսյանի գործունեության արդյունքներից մեկը Նիկոլի «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիևի այն հայտարարությունն էր, թե «փակ դռների հետևում ինձնից պահանջում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը», իսկ Փաշինյանին ինչ հրամայում է՝ անում է։

Ասում է՝ զենք ունեմ․ զենք ունես, գնա, Ադրբեջանի՝ 240 կմ օկուպացրած տարածքներդ ազատիր։ Ես ասել եմ՝ Նիկոլ Փաշինյանն ատոմային զենք էլ ունենա, մեկ է, պարտվելու է թուրքերին։

ՔՊ-ի մոտ խուճապ է։ Ալիևն ինչո՞ւ պիտի պատերազմի Նիկոլի դեմ, ինչ ասում է՝ սա անում է։ Ալիևը պատերազմի է պատրաստվում ՀՀ-ում ազգային ուժերի դեմ։ Իրենք էլ իրենց հետախուզության տվյալներն ունեն, չէ՞, ասում են՝ Նիկոլը վարկանիշ չունի, վիճակ չունի, բա որ չվերընտրվեց… Այ դրա համար է զինվում Ադրբեջանը։ Նիկոլ Փաշինյանը չունի լեգիտիմություն։ Ինքն էլ է դա հասկանում, Ալիևն էլ, Էրդողանն էլ։ Դրա համար շտապում են։ Դեռ տալու բան կա։ Նիկոլը, բացի տալուց, ուրիշ բան կարողանո՞ւմ է անել։

Հայաստանի Հանրապետության թիվ մեկ խնդիրը եղածը պահելն է, իսկ Փաշինյանով դա անհնար է։

Հայաստանում ամեն ժամ կարող է բան փոխվել․ այսօր լռություն է փոթորկից առաջ։ Մեզ պետք է բոլոր օրինական եղանակներով ազատվել Փաշինյանից։

Դավիթ Համբարձումյանի կալանավորումը քաղաքական պատճառներով էր։ Ոչ մի ապացույց չկա, որ Դավիթ Համբարձումյանը հանցանք է գործել։ 3 ամիս ավել տվեցին, որ գաղութում լինի 4 անչափահաս երեխաների հայրը, Մասիս համայնքում մեծ հարգանք վայելող մարդը։

Զարմանալի չէր, որ գունավոր հեղափոխություն անելիս Նիկոլի կողքից քայլում էր քաղհասարակությունն ու ամեն ինչով աջակցում, ավելի զարմանալի էր, որ իշխանության ներսից են նրան պաշտոն խոստացել։

Մեր իշխանությունը չի եղել սրբերի իշխանություն, բայց, այո՛, կրկնում եմ՝ 2018թ․ Հայաստանում եղել է գունավոր հեղափոխություն, որի գլխավոր շահառուները եղել են հավաքական Արևմուտքը, ինչպես նաև Թուրքիան և Ադրբեջանը։ Այդ մասին առնվազն 2 անգամ ասել է Ալիևը։

Նիկոլ Փաշինյանը փորձելու է իր բոլոր հակառակորդներին կամ կալանավորել, կամ մասնակի չեզոքացնել։ Եթե ուղիղ եթերում ինձ 1000 հոգի իշխանությունից ծեծեն ու կալանավորեն, Արևմուտքը ձայն չի հանի։

Ժողովուրդը պետք է դուրս գա հուսահատությունից»,-գրել է նա։

Եղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին