Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վաղարշապատը որոշելու է՝ կմնա՞ Եկեղեցին հարվածի տակ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս կիրակի՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Իշխանական կուսակցության համար այս ընտրություններն առանձնահատուկ նշանակություն ունեն՝ միանգամայն հասկանալի պատճառով. համայնքի տարածքում գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմ սանձազերծելով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն սկսեց արագորեն կորցնել ժողովրդի աջակցության վերջին մնացորդները։ ՔՊ-ի վարկանիշն այնքան է անկում ապրել, որ դրա մասին սկսել են խոսել անգամ քաղաքականությունից հեռու մարդիկ։ Փաշինյանի թիմին շտապ անհրաժեշտ դարձավ ստեղծել հասարակական աջակցության պատրանք՝ Եկեղեցու դեմ հալածանքների հարցում, և ՔՊ-ի հաղթանակը Էջմիածնում և նրա շրջակայքում թույլ կտար այդ պատրանքը ձևավորել։

Ավելին, եթե համայնքում ձևավորվի պրոփաշինյանական, այսինքն՝ հակաեկեղեցական համայնքային իշխանություն, դա հնարավորություն կտա Փաշինյանին ուժեղացնել ճնշումը Եկեղեցու վրա և նույնիսկ իրականացնել նրա բռնի զավթումը, մինչդեռ եթե ցանկացած այլ քաղաքական ուժի ներկայացուցիչներ գլխավորեն համայնքը, կձգտեն իշխանական կամայականություններից պաշտպանել Մայր Աթոռը։ Այսպիսով, ակնհայտ է, որ իշխանական կուսակցությունը լուրջ պայքարի մեջ է մտել Վաղարշապատի համար։ «Քաղաքացիական պայմանագիրը» չի խորշում նաև ապօրինի նախընտրական մեթոդներից։ Այսպես, ՔՊ-ի օգտին ընտրողների ձայների գնման մեջ մեղադրվում է Գեղակերտի դպրոցի տնօրեն Անուշ Ամբարձումյանը, սակայն նա ազատ է արձակվել՝ ստորագրելով չհեռանալու մասին պարտավորագիր և ենթարկվելով տնային կալանքի։ Իշխանությունը «յուրայիններին» չի նեղացնում։

Մենք առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ մեր ունեցած տեղեկություններով, ՔՊ-ի ներկայացուցիչները փորձում են համոզել Փաշինյանին, որ նախընտրական շրջանում չայցելի Էջմիածին, որպեսզի Վաղարշապատի իշխանամետ թեկնածուները կարողանան ստեղծել վարչապետից անկախ լինելու պատրանք։ Այնուամենայնիվ, ինչպես երևում է, ոչինչ չի օգնի իշխանական կուսակցությանը՝ հաղթել Վաղարշապատում, եթե, իհարկե, չստացվի այնպես, որ համայնքի բնակիչները ընտրություններին նորմալ մասնակցություն չապահովեն։ Այո, ՔՊ-ի տրամադրության տակ կան որոշակի թվով անձինք, որոնք կքվեարկեն այնպես, ինչպես անհրաժեշտ է Փաշինյանին՝ Եկեղեցու դեմ հալածանքներն ուժեղացնելու համար։ Բայց նրանց թիվը սահմանափակ է, և եթե համայնքի բնակիչները հասկանան, թե որքան բան է այժմ կախված իրենցից և կիրակի օրը գնան ընտրությունների, ՔՊ-ի թեկնածուները շանս չեն ունենա։

Վաղարշապատի բնակիչներին դիմել է նաև քաղաքագետ Արթուր Խաչիկյանը. «Սիրելի վաղարշապատցիներ, ընտրեք ում ուզում եք, ակտիվորեն մասնակցեք ընտրություններին, ձեր ձայնը տվեք ձեր ընտրյալ թեկնածուին։ Միայն մի խնդրանք. եթե դուք ձեր ձայնը տաք այս խմբին, որը կանգնած է թեկնածուներից մեկի հետևում, դա նշանակում է, որ շարունակվելու է հարձակումը մեր Եկեղեցու վրա, էլ ավելի լկտի ձևով կազմաքանդվելու է մեր Եկեղեցին, մեր հայրենիքը, որը արդեն կամաց-կամաց մեր ձեռքից գնում է։ Սա մի հնարավորություն է, մի շանս է ձեզ համար՝ փրկել և՛ Վաղարշապատը, և՛ ամբողջ Հայաստանը։ Եվ լավ հիշե՛ք, թե ինչ խոստումներ էին տվել մեզ 2018 թվականին, և այդ խոստումներն ինչ դարձան»։

Այն, ինչ տեղի կունենա կիրակի օրը, իսկապես կարևոր է և մեծապես որոշիչ Հայ առաքելական եկեղեցու ճակատագրի համար։ Եթե համայնքի ավագանիում մեծամասնությունը լինի ընդդիմության ձեռքում, անկախ այն բանից, թե որ կուսակցությունից են այդ մարդիկ, նրանք կապահովեն Եկեղեցու պաշտպանությունը։

Այդ օրը Վաղարշապատի բնակիչների վրա մեծ պատասխանատվություն է դրված։ Բարեբախտաբար, նրանք դա արդեն լավ հասկանում են։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 30-ի 08։00-ի դրությամբ Միջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա ԿոստանյանԱմերիկյան ԱԲ ընկերությունները Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել ներքին վերահսկողությունն ուժեղացնելու շուրջ ԱՄՆ-ն խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները 8-րդ հարկից ուսանող է ընկել․ պարելիս կորցրել է հավասարակշռությունը18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԱՄՆ-Իրանի հարաբերություններում դիվանագիտական ​​բեկում մտցնելու ջանքերը էական արդյունքներ չեն տվել․ Axios Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համարՌուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Խոշոր ավտովթшր․ բժիշկները պայքարում են 9-ամյա տղայի կյանքի համար․ վարորդներից մեկը ՊՆ զինծառայող էՀորոսկոպի 3 նշան, ում համար աշունը «ցավոտ» կլինիԿատարը չի կարողացել առաջընթացի հասնել ԱՄՆ-Իրան երկխոսության մեջ Երևանի հարավային մուտքի՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կերակառուցվի Ինչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԹրամփ. Գեյթսն այլևս չի համարում, որ ԱԲ-ն կհանգեցնի 1 միլիարդ մարդու մահվան Իշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի Նուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմ Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Կոմոտինի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի Հարապետության դրոշի գույներով Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA Այս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանԷլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է Իրաքից իր բոլոր զորքերի դուրսբերման մասին