Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մանր «քցոցիներ», պարտքեր․ Հարություն Մկրտչյանին մի քանի անգամ դատի են տվել․ Yerkir.am

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Պարզվում է՝ Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանը տարիներ շարունակ ներգրավված է եղել դատական քաշքշուկների մեջ։ Դատարանների հրապարակած վճիռները ցույց են տալիս, որ Մկրտչյանը չի մարել իր պարտքերը տարբեր կազմակերպությունների նկատմամբ։ Մասնավորապես, «Արդշինբանկ» ՓԲԸ-ն և «ՄՏՍ Հայաստան» (Vivacell-MTS) ընկերությունը դիմել են դատարան, քանի որ նա հրաժարվել է վերադարձնել վերցրած գումարները։ 

Մկրտչյանի դեմ առնվազն 3 դատական հայց կա՝ պարտքերը չմարելու պահանջով։ Այսինքն՝ մարդը, ով այսօր խոսում է հանրային ծառայության ու պատասխանատվության մասին, տարիներ շարունակ չի կատարել սեփական պարտավորությունները՝ թողնելով չմարված վարկեր, տույժեր ու պարտքեր։  Դատական ակտերով հաստատված է, որ նա, ժողովրդական լեզվով ասված, զբաղվել է մանր «քցոցիներով», խուսափելով վճարումներից և անտեսելով բանկային պայմանագրերը։ 

Այժմ կոստյում հագած Հարություն Մկրտչյանը փորձում է վաղարշապատցիներին համոզել, որ ինքը լավագույնս կարող է ղեկավարել Վաղարշապատը։ Ավելին, Մկրտչյանը բացահայտորեն աշխատում է ՔՊ-ի համար։ Այնպես, ինչպես Հարություն Մկրտչյանին ներկայացնող ուժի ղեկավարը՝ Վազգեն Սարգսյանի կյանքի ձեռքբերում Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանի հետ քիրվայություն անող Արամ Սարգսյանը։ Քաղաքացիների հետ զրույցում Հարություն Մկրտչյանը հայտարարում է, թե, իբր, ՔՊ-ն է միանալու իրեն։ Այսինքն, փաստացի ընդունում է, որ միավորվելու է իշխող ուժի հետ։

Իսկ որ Արամ Զավենի Սարգսյանի միջամտությունը Վաղարշապատի ընտրություններին ոչ այլ ինչ է, քան Փաշինյանի պրոյեկտ, իսկ Հարություն Մկրտչյանն էլ իշխող ուժի կցորդ է, դա պարզ է անգամ Էջմիածնում հասակ առած խաշած հավին։ Հարություն Մկրտչյանի թեկնածությունն այլ բան չէ, քան իշխող թիմի հերթական փորձը՝ ձևականորեն «անկախ» թեկնածու հանդես եկողի միջոցով փորձել վերահսկել համայնքային ընտրությունները։ 

Հարություն Մկրտչյանին ձայն տալն իրականում նույնն է, ինչ ձայն տալ ՔՊ-ին՝ այնպես, ինչպես դա եղավ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ «Հանրապետություն» կուսակցությունը վերջում կոալիցիա կազմեց ՔՊ-ի հետ, և Տիգրան Ավինյանը դարձավ քաղաքապետ։ 

Իսկ վաղարշապատցուն կարող է հետաքրքրել մի պարզ հարց․ պարտքերով, մանր «քցոցիների» պատճառով դատական քաշքշուկների մեջ հայտնված, իսկ այժմ էլ Մայր Աթոռի դեմ ելած Նիկոլ Փաշինյանի թուրքամետ իշխանության պրոյեկտ հանդիսացող մարդը կարող է՞ Էջմիածնի ղեկավար լինել։

Աղբյուր՝ Yerkir.am

Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ