Երևան, 25.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քաղաքացիական պայմանագրի հերթական փլուզումը Վաղարշապատում՝ հասարակության խորացող անվստահության ֆոնին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Վաղարշապատում սպասվող ընտրություններից ընդամենը երկու օր առաջ գործող իշխանությունը կանգնած է հերթական ծանր պարտության շեմին։ Նախնական տեղեկություններն արդեն իսկ վկայում են, որ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Արգիշտի Մեխակյանը նույնիսկ չի մոտենում 30 տոկոսի շեմին՝ խորացնելով խուճապը ՔՊ շտաբում։ Այս իրավիճակում իշխող ուժը փորձում է սեղմել վարչական լծակների պտուտակները՝ դպրոցների, մանկապարտեզների, պետական հիմնարկների աշխատակիցների նկատմամբ նոր ճնշումներ կիրառելով։

Սակայն այս աղմկոտ քաոսի հիմքում շատ ավելի խորքային պատճառներ են։ Վաղարշապատի բնակիչների դժգոհությունը կուտակվել է ամիսներով․ բնակարանային և կոմունալ ծառայությունների անկազմակերպ վիճակը, վարչական դաշտում եղած անպատասխանատու վերադասավորումները, տնօրենի ազատման սկանդալային պատմությունը և այն, որ Մեխակյանն անգամ չպաշտպանեց իր օգտին քարոզած պետական աշխատակիցներին, վերջնականապես ամրապնդեցին պատկերը՝ ՔՊ թեկնածուն ոչ միայն անկարող է, այլև վտանգավոր է համայնքի կայունության համար։

Այս անվստահությունը սոսկ անձնական չէ։ Քաղաքացիական պայմանագրի ցանկացած թեկնածու այսօր Վաղարշապատում հիշատակվում է որպես հակահերոս՝ որպես պաշտոնական գործիք, որի նպատակը ոչ թե համայնքի զարգացումն է, այլ իշխող ուժի վերահսկողության ընդլայնումը։ Դրա համար էլ բնակիչների արձագանքը կանխատեսելի է․ բացահայտ մերժում, որը գնալով ավելի համակարգային է դառնում։

ՔՊ շտաբի ներսում խուճապի չափաբաժինը մեծանում է այնքան արագ, որքան նվազում է Արգիշտի Մեխակյանի վարկանիշը։ Արդյունքում իշխանությունն անցել է ավելի կոշտ գործողությունների։ Մարզում շրջանառվում են տեղեկություններ պետական ոլորտի աշխատակիցներին հարկադրաբար ձերբակալելու, աշխատանքից ազատման սպառնալիքների, ինչպես նաև ընտրությունների օրը էլեկտրաէներգիայի անջատումների մասին։ Այս մեթոդները ոչ միայն չեն փրկում իրավիճակը, այլ խորացնում են ժողովրդի զայրույթը՝ ցույց տալով իշխանության իրական դեմքը՝ վախեցած, անկառավարելի և վստահությունը կորցրած։

Բայց կա մեկ հանգամանք, որը դարձավ վերջին կաթիլը։ Տարածվող տեղեկությունը, թե իշխանությունը ընտրություններից հետո նախատեսում է Հայոց Եկեղեցու հոգևոր մայրաքաղաքի կարգավիճակը Էջմիածնից տեղափոխել Հովհաննավանք, Վաղարշապատում ընկալվեց ոչ միայն որպես սրբության դեմ ուղղված քայլ, այլ որպես ազգային ինքնության վրա հարված։ Այն համայնքի բնակիչների միահամուռ որոշման գլխավոր շարժառիթն է դարձել՝ մերժել Քաղաքացիական պայմանագրի թեկնածուին։

Վաղարշապատի ընտրությունները վաղուց դադարել են լինել տեղական նշանակության։ Դրանք վերածվել են վստահության հանրաքվեի՝ ընդդեմ իշխանության քաղաքական վարքագծի, դրա անպատասխանատվության և վտանգավոր նախաձեռնությունների։ Քվեարկության արդյունքները, ըստ ամենայնի, կդառնան հերթական ապացույցը, որ հասարակությունն այլևս չի պատրաստվում հանդուրժել ՔՊ-ի պարտադրած սխեմաները, ճնշումները և ինստիտուցիոնալ ավերումը։

Եթե որևէ համայնք կարող էր դառնալ իշխանության հակաժողովրդական քաղաքականության վերջին կանգառը, ապա դա Վաղարշապատն է։ Իսկ տեղի բնակիչների որոշումն այսօր ցուցադրում է ոչ միայն համայնքի, այլ նաև ամբողջ երկրի քաղաքական տրամադրությունը։

Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանԳյումրիում կայանված «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավnր Մեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Ազգային ժողովն ընդունել է ՀՀ Կառավարության 2026-2031թթ. ծրագիրը Ուշագրավ դիտարկում Հայաստանի «չորրորդ հանրապետության» մասինՌուսաստանում նշել են Ուկրաինայի հետ պատերազմի ավարտի ժամկետըՀայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ, սա կարևոր խորհրդանշական քայլ է. Եվրահանձնաժողովի խոսնակ Լաչինում քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԱնկում ապրող Իրանը չի վճարում իր զինվորականների մեծ հատվածին, միևնույն ժամանակ uպանnւմ է ցուցարարներին, նույնիսկ երբ նրանք չեն բողոքում. Թրամփ Հրդեհ է բռնկվել Ամուրի գազաքիմիական համալիրում. կան տnւժածներ Եթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանՌուսաստանը շարունակում է բաց լինել հակամարտության խաղաղ կարգավորման համար․ Պեսկով Արևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա ԱՄՆ-ն առաջարկել է հանել Իրանի դեմ պատժամիջnցները՝ Հորմուզի նեղուցը բացելու դիմաց. Al Hadath Իրականում ի՞նչ է կատարվում բանակումԿոտայքում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել` ձորում ԱՄՆ-ն մտադիր է չեղարկել մոտ 200,000 օտարերկրացիների վիզաները. AP ՌԴ-ն ոչ միայն հույս ունի հաղթել հատուկ ռшզմական գործողությունում, այլև վստահ է դրանում. Պեսկով Ինչպիսի՞ն պետք է լինի հղիների հագուստը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՕԳՈՍՏՈՍԻ). Ստացվել է առաջին պատկեր-հետազոտությունը տոմոգրաֆով, իրականացվել է առաջին թռիչքը մոնգոլֆերայով. «Փաստ»Ես իշխանություն չունեմ, այլ միայն ձայն, որը չեն կարող խեղդել. Գուտերեշ Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերին Մակրոնը հայտարարել է Ուկրաինան պաշտպանելու համար լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 25-ին «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ»Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ Հայտնի է՝ ով է ՌԴ-ում Հայաստանի դեսպանի առաջատար թեկնածունՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի օգոստոսի 26-ին տարբեր ժամերի Ոստիկանության գվարդիայի ծառայողները 2026 թվականի առաջին կիսամյակում շուրջ 600 հանցագործության դեպք են բացահայտել Ո՞վ ո՞ւմ և ի՞նչ է պարտք. քաղաքական իլյուզիոնիստն ու փշրվող պատրանքները. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Անցում դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն. «Փաստ»Անսպասելի շրջադարձ իշխանության համարԱյս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութ