Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չինաստանի հետ հարաբերությունների չօգտագործված պոտենցիալը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ժամանակների աշխարհակարգի տրանսֆորմացիայի հիմնական շարժիչ ուժը, անկասկած, Չինաստանի աննախադեպ վերելքն է. այս երկիրը մի քանի տասնամյակի ընթացքում աղքատության ճիրաններից բարձրացավ՝ վերածվելով համաշխարհային տնտեսական, քաղաքական և տեխնոլոգիական բևեռի։ Այս գործընթացը վերաձևում է միջազգային հարաբերությունների ողջ ճարտարապետությունը՝ ազդելով տարբեր տարածաշրջանների վրա, այդ թվում՝ հեռավոր, և այս տեսանկյունից Հարավային Կովկասը բացառություն չէ։

Պեկինն իր ազդեցությունն ընդլայնում է ոչ թե դասական ռազմական էքսպանսիայի, այլ երկարաժամկետ, բազմաշերտ տնտեսական և «փափուկ ուժի» ռազմավարությունների միջոցով, որոնց առանցքում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գլոբալ նախաձեռնությունն է։ Այս համատեքստում հայ-չինական հարաբերությունները և դրանց զարգացման ներկա դինամիկան հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ առկա է փոխգործակցության չօգտագործված հսկայածավալ պոտենցիալ։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունում Չինաստանից կատարված ուղղակի ներդրումների ծավալները դեռևս կարելի է աննշան համարել, մի շարք գործոններ, այնուամենայնիվ, աստիճանաբար ճանապարհ են հարթում Հայաստանում չինական ներկայության ընդլայնման համար, այդ թվում՝ հենց տնտեսական մակարդակում։

Հետաքրքրական է նախ դիտարկել տարածաշրջանային պատկերը. եթե հարևան Վրաստանում և Ադրբեջանում չինական տնտեսական ներկայությունը բավականին նկատելի է՝ արտահայտված խոշոր ենթակառուցվածքային նախագծերում, լոգիստիկ հանգույցներում և էներգետիկ ոլորտում, ապա Հայաստանում այն առայժմ տակավին մնում է հիմնականում «փափուկ ուժի» տիրույթում։ Պեկինն աստիճանաբար ավելացնում է հայաստանյան հումանիտար ոլորտում կատարվելիք ներդրումները։ Չինաստանը ներկայում հիմնականում ներգրավված է գլխավորապես մարդասիրական, մշակութային և կրթական ոլորտներում՝ Կոնֆուցիոսի ինստիտուտի գործունեությունից մինչև կրթաթոշակների տրամադրում և մշակութային փոխանակումներ, որոնք նպատակ ունեն ձևավորել դրական ընկալում և հասարակական հենարան ապագայում ավելի խոր համագործակցության համար։

Սակայն տնտեսական կապերում գերակշռում է անհամամասնությունը։ Առևտրային հաշվեկշռում շատ մեծ կշիռ է կազմում Չինաստանից ներկրումը Հայաստան՝ սպառողական ապրանքներից մինչև բարդ տեխնիկա։ Իսկ Հայաստանում չի ստեղծվել այնպիսի արտադրողական բազա, որը թույլ կտար հայկական ապրանքներին մուտք գործել չինական անծայրածիր շուկա։ Հատկապես վերջին տարիներին զգալիորեն աճել է չինական բրենդների ներկայությունը Հայաստանում։ Ուշագրավ է, որ հենց Չինաստանից են Հայաստան բերվում մեծ թվով էլեկտրամոբիլներ, որոնց արտադրության հարցում Չինաստանը գլոբալ առաջատար է։ Իսկ սա ցույց է տալիս, որ հայ սպառողը նախընտրում է չինական տեխնոլոգիական արտադրանքը։ Այս «փափուկ» և առևտրային ներթափանցմանը զուգահեռ՝ չինական ընկերությունները սկսել են ակտիվորեն ներգրավվել նաև Հայաստանի առանցքային ենթակառուցվածքային նախագծերում, մասնավորապես ճանապարհաշինության մեջ։

Չինաստանը հետևողականորեն ներգրավված է աշխարհի տարբեր երկրների ենթակառուցվածքային ծրագրերում՝ իրացնելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» տրամաբանությունը, իսկ այս տեսանկյունից Հայաստանը բացառություն չէ։ Ճիշտ է՝ Հայաստանում չինական ընկերությունները ներգրավված են շինարարական որոշ աշխատանքների մեջ, ինչպիսին է «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու առանձին հատվածների կառուցումը, սակայն շինարարության ոլորտն այն կետն է, որտեղ բացահայտվում է չիրացված պոտենցիալի ահռելի մասշտաբը։ Խնդիրն այն է, որ չինական ընկերությունները տասնամյակների ընթացքում ամբողջ աշխարհում շատ մեծ և անգերազանցելի փորձ են կուտակել խոշորամասշտաբ, գերբարդ ենթակառուցվածքներ ստեղծելու մասով՝ լինեն դրանք նավահանգիստներ, արագընթաց երկաթուղիներ, թունելներ, կամուրջներ, թե ջրամբարներ։ Ու հարցն այն է, որ Հայաստանը, որն ունի հսկայական ենթակառուցվածքային խնդիրներ և դեռ տեսական մակարդակում գտնվող հավակնոտ ծրագրեր, կարող է Չինաստանից ներգրավել ոչ միայն շինարարական ոլորտի հետ կապված ներդրումներ, այլև, ինչն ավելի կարևոր է, անգնահատելի փորձ, տեխնոլոգիական լուծումներ և կառավարման մոդելներ։

Սա այն ոլորտն է, որտեղ համագործակցության ներկայիս մակարդակը չնչին է՝ համեմատած հնարավորությունների հետ։ Սակայն ենթակառուցվածքային ոլորտից բացի, էլ ավելի խոր և ռազմավարական նշանակություն ունեցող մեկ այլ չօգտագործված ուղղություն կա։ Հայաստանում տնտեսության զարգացման համատեքստում շատ է նշվում և պետական մակարդակով առաջնահերթություն է հռչակվել նորագույն տեխնոլոգիաների և նորարարությունների կարևորությունը։ Մեր երկիրը ձգտում է դառնալ բարձր տեխնոլոգիական հանգույց, սակայն այս ուղղություններով Չինաստանի հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ քայլերի ակնհայտ պակաս կա։ Ամբողջ ուշադրությունն ինչպես պետական, այնպես էլ մասնավոր մակարդակում գրեթե ամբողջությամբ կենտրոնացած է Արևմուտքի վրա։ Ավելի շատ խոսվում է Սիլիկոնյան հովտի մոդելի, ամերիկյան և եվրոպական տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության մասին, ինչն, իհարկե, կարևոր է, սակայն այս ընթացքում գրեթե ամբողջությամբ անտեսվում է չինական կողմի հետ տեխնոլոգիական համագործակցության գործոնը։ Սա ռազմավարական տեսանկյունից կարճատեսություն է, քանի որ ժամանակակից Չինաստանը վաղուց դադարել է լինել միայն «արտադրող» երկիր. այն այսօր համաշխարհային առաջատար է արհեստական բանականության, 5G տեխնոլոգիաների, ֆինտեխի, կանաչ էներգետիկայի և էլեկտրոնային առևտրի մի շարք ուղղություններում։ Այս համագործակցությունը նույնպես էապես օգտակար կարող է լինել Հայաստանի համար՝ բերելով ոչ միայն այլընտրանքային տեխնոլոգիական լուծումներ, այլև հայկական ստարտափների համար ապահովելով մուտք դեպի հսկայական չինական շուկա։

Այս բոլոր հնարավորությունները նոր հարթություն տեղափոխելու հնարավորություններ կան՝ հատկապես այս տարվա օգոստոսին Հայաստանի և Չինաստանի միջև Ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումից հետո։ Սա բացառիկ կարևոր քաղաքական փաստաթուղթ է, որը հարաբերությունները բարձրացնում է որակապես նոր մակարդակի և ստեղծում է իրավական ու քաղաքական հիմքեր, սակայն, ինչպես ցանկացած միջազգային պայմանագիր, սա միայն գործիք է, ոչ թե վերջնական նպատակ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է 41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորըՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանՏեսախցիկները ֆիքսել են․ տղամարդը փորձել է առևանգել 13-ամյա աղջկանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանԹուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի Մինչև 15 տարեկաններին՝ մուտքն արգելված․ Հունաստանը փակում է սոցցանցերի դռները Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունը