«Բանանց»-ը պայմանագիր է ստորագրել ռուսաստանցի պաշտպան Սոսլան Կաչմազովի հետ
ՍՊՈՐՏՄրցաշրջանի երկրորդ կեսից առաջ «Բանանց»-ը շարունակում է համալրել կազմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Բանանց»-ի պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն, ակումբը պայմանագիր է ստորագրել ռուսաստանցի պաշտպան Սոսլան Կաչմազովի հետ:
Սոսլան Կաչմազովն օսեթական ֆուտբոլային դպրոցի սան է: Նրա նախորդ ակումբն էր Վլադիկավկազի «Ալանիա»-ն: 24-ամյա ֆուտբոլիստը «Բանանց»-ի կազմում փետրվարի 7-ին մասնակցել է «Ալաշկերտ-2»-ի դեմ ստուգողական խաղի առաջին կեսին՝ հանդես գալով պաշտպանության ձախ եզրում: Կաչմազովը «Բանանց»-ի կազմում փետրվարի 11-ից 21-ը կմասնակցի Սոչիում կայանալիք ուսումնամարզական հավաքին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



