Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ԿՏԱԿ-ն արձագանքել է Երևանի թիվ 130 հիմնական դպրոցի մանկավարժների նամակին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին ուղղված՝ Երևանի Ն. Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվի նամակի առնչությամբ ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հանդես է եկել վարկանիշավորման արդյունքների վերաբերյալ պարզաբանմամբ, որտեղ, ինչպես <<Արմենպրես>>-ին տեղեկացրին ԿԳՆ-ից, մասնավորապես, նշված է:  

«Դպրոցի հարգելի՛ տնօրինություն, ուսուցիչներ, աշակերտներ:

Գուցե առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե այդ ինչպես եղավ, որ նախորդ տարի առաջատար դիրքեր զբաղեցրած դպրոցը այս տարի մեծ նահանջ է ապրել, սակայն, նախ նշենք, որ դպրոցների վերջնարդյունքները բավականին մոտ են և չնչին տարբերությունը կարող է բերել նման իրավիճակի: Ձեր դպրոցի պարագայում, հայտնում ենք, որ մեկ ցուցանիշի սխալ մուտքագրման պատճառով, այսինքն՝ տեխնիկական սխալի պատճառով, դպրոցը 46-ի փոխարեն հայտնվել է  251-րդ հորիզոնականում։ Հայցելով Ձեր ներողամտությունը՝ տեղեկացնում ենք նաև, որ նմանատիպ սխալների հիմնական պատճառը դպրոցների կողմից վարկանիշավորման հարցաթերթերի անուշադիր լրացումն է։ Մուտքագրման ընթացքում մասնագետները ստիպված են լինում ուղղումներ կատարել գրեթե բոլոր, այսինքն շուրջ 1300 դպրոցների լրացրած հարցաթերթերում։ Մասնավորապես, թիվ 130 դպրոցի հարցաթերթից համակարգ սխալ է մուտքագրվել «43.Տվյալ դպրոցում ուսպլանով նախատեսված ժամաքանակը» ցուցանիշի տվյալը։ Այս ցուցանիշը գտնվում է «Կառավարման արդյունավետություն» բաժնում, որտեղ  հստակ նշված է, որ այդ բաժնում թվերը գրվում են ամբողջությամբ, իսկ «,» նշանը կիրառվում է միայն տասնորդական թիվ գրառելիս։ Ձեր մուտքագրողը բոլոր դաշտերը լրացրել է, չհետևելով լրացման ցուցումին (ստորև թիվ 130 դպրոցի լրացված հարցաթերթի նշված բաժինն է), և, մուտքագրողը, մուտքագրման ընթացքում կատարելով ուղղումներ, այսինքն՝ թիվը բազմապատկելով 1000-ով, սխալմամբ նույն գործողությունն է արել նաև ժամաքանակների հետ։ Այստեղից էլ առաջացել է խնդիրը։

Մյուս կողմից դպրոցի դիրքի փոփոխությունը ենթադրում է նաև, որ մյուս դպրոցների ցուցանիշներն են ավելի բարելավվել։ Օրինակ՝ շատ դպրոցներ այս տարի բարելավել են իրենց դիրքերը շնորհիվ տարակարգ ունեցող ուսուցիչների տեսակարար կշռի ավելացման և այլն։

Ինչ վերաբերում է նամակում նշված ցուցանիշներին, ապա նշենք, որ մեթոդաբանությամբ թվերի բացարձակ մեծություններ չեն համեմատվում, այլ համեմատվում են տոկոսային հարաբերությունները, ուստի աշակերտների թվի աճը, դասարանների թվի աճը բացարձակ թվով կարող են մեծ լինել, բայց տոկոսային հարաբերությամբ՝ ի համեմատություն մեկ այլ դպրոցի, կարող է  ցածր լինել: Բացի դրանից, մասնակցությունը միջազգային ստուգատեսներին դիտարկվում է որպես դպրոցի ակտիվություն, իսկ այս ցուցանիշի ազդեցությունը շատ փոքր է ընդհանուր վարկ անիշի վրա: Նշենք նաև, որ ԿՏԱԿ-ը անընդհատ փորձում է կատարելագործել վարկանիշավորման մեթոդաբանությունը: Ամեն տարի իրականացվում է մանրակրկիտ վերլուծություն և այս տարի էլ արվելու է այդ նույն աշխատանքը և մեթոդաբանության մեջ բացահայտված թերությունները խմբագրվելու և լրամշակվելու են։

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հաջորդ՝ 2016 թվականի վարկանիշավորման համար նախատեսել է մշակել և հրապարակել «Հարցաթերթերի լրացման ուղեցույց-ձեռնարկ», որը կօգնի խուսափել նմանատիպ սխալներից»։

 

Ժողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ TRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՏավուշի մարզի Չորթան բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանԲրիտանացի ճանապարհորդը ավարտել է 28 տարի տևած ոտքով շուրջերկրյա արշավը ՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա ՍողոմոնյանՎաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Գազի գնի 10 տոկոս աճի ազդեցությամբ՝ գնաճը կավելանա ևս 0,8 տոկոսով. ԿԲ նախագահ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով «Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանՕդանավակայանը փակվել է․ Լոնդոնից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երկրորդ փուլ Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանԲաքվում Երևանի վերաբերյալ նոր պահանջներ են հնչում․ Փաշազադեի նոր առաջարկը Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման. ԶԼՄ-ներ Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը