Հունաստանի ռազմական ուղղաթիռ Է կործանվել Էգեյան ծովում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունաստանի ռազմածովային ուժերի ուղղաթիռ Է կործանվել Էգեյան ծովում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Պրոմո տեմա» թերթին, պատահարի վայրում ծավալվել Է որոնողափրկարարական գործողություն:
Հրատարակության տվյալներով՝ օդանավը ռադարների Էկրաններից անհետացել Է գիշերը Ամորգոս կղզու շրջանում: Դրա բեկորները հայտնաբերվել են Կինարոս կղզու ափին, սակայն երկու օդաչուների եւ բորտ-մեխանիկի ճակատագիրը, որոնք գտնվում Էին ուղղաթիռում, անհայտ Է մնում:
Ուղղաթիռն Էգեյան ծովում մասնակցում Էր ռազմածովային ուժերի փարժանքներին: Թերթի տվյալներով՝ նրա առաջադրանքը ծովում օբյեկտների հայնաբերումն Էր, ինչը թռիչքներ Էր ենթադրում ցածր բարձրության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



