Արարատի մարզում բախվել են «Dodge»-ն ու «Howo» բեռնատարը. կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Ոսկետափ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Արման Հ.-ի վարած «Dodge» մակնիշի ավտոմեքենան և Արագածոտնի մարզի բնակիչ 40-ամյա Վախթանգ Ս.-ի վարած «Howo» մակնիշի բեռնատարը: Բախման հետևանքով «Dodge»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Dodge»-ի ուղևորը տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տուժածի ինքնությունը:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



