Մենք չենք հանձնվում եւ շարունակում ենք աշխատել․ Սպերցյան
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի հավաքականի ավագ, Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը տելեգրամյան ալիքում արած գրառումով անդրադարձել է Պորտուգալիայից կրած 1:9 հաշվով պարտությանը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրում։
«Ֆուտբոլում այսպես էլ է լինում։ Բայց այսպիսի հանդիպումները մեզ ավելի շատ մոտիվացիա է տալիս աճի համար։ Մենք չենք հանձնվում եւ շարունակում ենք աշխատել։ Ամեն ինչ առջեւում է։
Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցել եւ ապրումակցել են»,- գրել է Սպերցյանը։
Հայաստանի հավաքականը 3 միավորով գրավեց վերջին տեղը F խմբում։ Պորտուգալիայի հավաքականը 13 միավորով գրավեց առաջին տեղը եւ նվաճեց եզրափակիչ փուլի ուղեգիր։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



