Երևան, 10.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նիկոլ Փաշինյանը փորձում է Վաղարշապատում բոնուսային մեթոդներով տարած հաղթանակը ներկայացնել որպես քարտ-բլանշ, որից օգտվելով՝ կարող է հարձակվել Եկեղեցու վրա». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի՝ Վաղարշապատի ընտրություններում իշխանական թեկնածուի հաղթանակի առիթով հղված շնորհավորանքի մեջ աչքի է զարնում մեկ պարբերություն՝ ուղղված ժողովրդին. «Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին»։ Թվում է, թե նորություն չկա այս ձևակերպման մեջ՝ նույն անհարգալից վերաբերմունքը Վեհափառի նկատմամբ, սեփական ցանկությունների արտահայտումը, բայց մյուս կողմից, կարծես, այս ընտրություններում գրանցած հաղթանակի թաքնված տողատակն է բացահայտվում։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այս դիտարկումներին իր մեկնաբանությունն ունի. «Նիկոլ «անհողի» այդ մանիպուլ յատիվ փորձերը՝ Վաղարշապատի ընտրությունների արդյունքներով հարձակվելու Հայ առաքելական սուրբ եկեղեցու և նրա առաջնորդի դեմ, ուղղակի զավեշտալի են։ Ո՞վ է ասել, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին միայն վաղարշապատցիներինն է, ու Վաղարշապատի բնակիչները պետք է որոշեն, թե ով պետք է լինի Կաթողիկոս։ Երկրորդ՝ եթե այդ տեսանկյունից ենք նայում, նա Վաղարշապատ խոշորացված համայնք ասելով՝ նկատի ունի գյուղերը, որոնք դիտավորյալ է միացրել Էջմիածնին, և հենց քաղաք Էջմիածինը։ Էջմիածնում նա պարտություն է կրել։ Ըստ Նիկոլի, ստացվում է, որ Էջմիածնի կողքի գյուղերն են որոշելու, թե մեր Կաթողիկոսը ով է լինելու։ Ո՞վ է Նիկոլին թույլ տվել, որ նա մանիպուլ յատիվ մեթոդներով փորձի Վաղարշապատում Դոնթի բանաձևով տարած հաղթանակն այս կերպ ներկայացնել։ Իշխանական թեկնածուն ունի 48,5 տոկոս ձայն, ինչը նշանակում է, որ 51,5 տոկոսը փաստացի նրան դեմ է քվեարկել։ Նախկին իշխանությունների կողմից ընդունված Ընտրական օրենսգրքի բացերից օգտվելով՝ փորձում է իրեն հաղթանակած ներկայացնել։ Բայց դա էլ կապ չունի։ Եթե նույնիսկ Նիկոլը ստանար 90 տոկոս ձայն Վաղարշապատում, ո՞վ է ասել, որ միայն վաղարշապատցին կամ էջմիածնեցին է որոշելու, թե ով է լինելու Կաթողիկոս։ Այդ մարդը չի ըմբռնում կամ լավ էլ ըմբռնում է, բայց մանիպուլ յատիվ ձևերով փորձում է կեղծել իրականությունը՝ փորձելով ցույց տալ, որ, ասենք, վաղարշապատցիներն են որոշելու՝ ով է լինելու Կաթողիկոսը։ Սա աբսուրդ է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը։

Հիշեցնում է՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու առաջնորդին որոշում են եկեղեցականները: Ի տարբերություն բողոքական կամ աղանդավոր եկեղեցիների, որտեղ իրենց կրոնական առաջնորդին որոշում են փողոցից եկած մարդիկ, Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Կաթոլիկ եկեղեցին իրենց առաջնորդներին որոշում են հոգևոր խորհուրդների միջոցով։ «Օրինակ՝ Կաթոլիկ եկեղեցին որոշում է կարդինալների ժողովի արդյունքում, մեր Եկեղեցին որոշում է հոգևոր խորհրդի միջոցով։ Կապիտուլ յանտ, աղանդավոր Նիկոլը, որն իշխանության գալուց հետո բացարձակ չի թաքցրել իր աղանդավոր էությունը և իր ֆեյսբուքյան էջում մի քանի անգամ տեղադրել է «Կյանքի խոսք» աղանդի քարոզչի քարոզները և գովազդել դրանք, հիմա փորձում է Վաղարշապատում Դոնթի բանաձևով, այսինքն՝ բոնուսային մեթոդներով տարած հաղթանակը ներկայացնել որպես քարտ-բլանշ, որից օգտվելով՝ կարող է հարձակվել Եկեղեցու վրա։ Չգիտեի, որ Ախուրյանի ՏԻՄ ընտրությունների արդյունքում, ասենք, ախուրյանցին է որոշելու՝ բացե՞լ հայ-թուրքական սահմանը, թե՞ չէ, որովհետև Հայաստանը Թուրքիային կապող միակ երկաթգիծն անցնում է Ախուրյան խոշորացված համայնքի տարածքով։ Կամ Բագրատաշենի բնակիչներն են որոշելու՝ հայ-վրացական սահմանը անցանելի՞ է լինելու, թե՞ չէ, ու եթե չցանկանան, կփակեն։ Կամ երևանցին է որոշելու նախարարների՝ պաշտոններին նշանակման հարցը, որովհետև բոլոր նախարարությունները Երևանում են գտնվում։ Դե, իսկ Մեղրիի բնակիչները կարող են ոտքի կանգնել և ասել, որ չեն ուզում հայիրանական սահմանը բաց լինի, եկեք փակենք, և մի քանի հազար մեղրեցիներով փակեն միջպետական սահմանը։ Նիկոլը սա է փորձում ասել, և դրա համար մեր ընդդիմադիրներն ու նաև Հայ առաքելական սուրբ եկեղեցին պետք է հանրությանը հասկացնեն, որ դա ուղղակի զավեշտալի և ծիծաղելի է։ Էջմիածինը պարտվեց Վաղարշապատին, Էջմիածինը պարտվեց գյուղերին։ Էջմիածնի շրջակա գյուղական բնակավայրերն են որոշում, թե ով պետք է լինի Էջմիածնի քաղաքապետ, և նույն գյուղացիների որոշման արդյունքում փորձ է կատարվում մանիպուլ յատիվ մեթոդներով առաջ տանել հակաեկեղեցական արշավը։ Նիկոլը լավ կլինի իր խոստումները կատարի։ Նա կարգալույծ եղած Ստյոպիկի շուրթերով ասում էր, որ տասը հազարանոց զանգված կհավաքի։ Նույնիսկ դա չի կարողացել հավաքել ո՛չ Հովհաննավանք 1-ի, ո՛չ Հովհաննավանք 2-ի, ո՛չ Թալինի հակաեկեղեցական կեղծ պատարագներում։ Նույնիսկ եթե այդքան էլ հավաքի, դա չի նշանակում, որ այդ տասը հազարն է որոշելու Հայ առաքելական սուրբ եկեղեցու առաջնորդի ով լինելը։ Հայ առաքելական եկեղեցու հետևորդներն այն հայերն են, ովքեր սփռված են ամբողջ աշխարհով մեկ։ Ասենք, աշխարհում կա 11 միլիոն հայ, լավ, թող 11 միլիոնից 8 միլիոնը լինեն Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, 3 միլիոնն էլ լինեն ոչ Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ։ Հիմա ի՞նչ, ստացվում է, որ Նիկոլի կարծիքով, Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանին ձայն տված տասնհինգ հազա՞րն են որոշելու, թե մեր Կաթողիկոսն ով է լինելու»,-նշում է մեր զրուցակիցը։ Միևնույն ժամանակ ընդգծում է, որ ընտրությունների ընթացքում բազմաթիվ խախտումներ են արձանագրվել։ «Մարդիկ կոնկրետ տեղերում, ուղիղ եթերների հեռարձակման ժամանակ ֆիքսում էին դեպքեր, որ ծրարի մեջ 7-րդ համարի երկու քվեաթերթիկ կար։ Բազմաթիվ էին ուղղորդումները հատկապես գյուղական վայրերում և այլն։ Բայց այս ամենի մեջ զավեշտն այն է, որ հայ ժողովուրդը պետք է ձեռքերը ծալած նստի ու թույլ տա, որ տասնհինգ հազար հոգու ձայներով որոշվի, թե մեր Կաթողիկոսը ո՞վ է լինելու»,հավելում է նա։

Մյուս կողմից՝ ակնհայտ էր, և այդ մասին հայտարարեց նաև Նիկոլ Փաշինյանը, որ սա 2026 թվականի համապետական ընտրությունների նախերգանքն էր։ Դիտորդական կազմակերպությունների, լրագրողների, վստահված անձանց կողմից ֆիքսված բոլոր խախտումների կրկնությունը՝ էլ ավելի կատարելագործված ձևով, տեսնելո՞ւ ենք առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ «Նա տարբեր տեղերում տարբեր ձևաչափով է խախտումներ կատարում։ Օրինակ՝ Գյումրու ՏԻՄ ընտրություններում մեծ թիվ էին կազմում Գյումրիում գրանցված, բայց իրականում Գյումրիում չապրող՝ հիմնականում ջավախահայերը։ Ցավոք, այդ պրակտիկան «նախկինների» օրոք է արմատավորվել, բայց Նիկոլը դա ոչ միայն չկանխեց, այլ նաև էլ ավելի հուժկու մեթոդներով սկսեց կիրառել։ Մեկ դիտարկում էլ անեմ։ Երևանում ունեն քաղաքապետ, բայց Երևանում չտոնեցին քաղաքապետի ընտրվելն այն ձևով, ինչ Վաղարշապատում։ Այլ բնակավայրերում էլ համայնքապետեր ունեն, բայց ոչ մի տեղ այդպես չտոնեցին նրանց ընտրվելը, իսկ Վաղարշապատում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հավաքելով 48,5 տոկոս, իսկ բոնուսներով՝ 50 տոկոսից ավելի ձայներ, նման կերպ տոնելով «հաղթանակը»՝ փաստում են՝ նախկինում իրենք բոլոր տեղերում պարտվել են։ Երբեք այդպես հուժկու ձևով, այդպիսի ցնծությամբ չեն տոնել իրենց հաղթանակը։ Հաղթանակը կարող է ջախջախիչ լինել միայն մեկ պարագայում, եթե ընտրողների 51 տոկոսից ավելին ձայն տա մեկ ուժի։ Այս ընտրությունների պարագայում պետք է հաշվի առնենք ևս մեկ կարևոր հանգամանք. ընտրություններին մասնակցել է ընդհանուր ընտրողների ընդամենը 45 տոկոսը։ Դա էլ է ցուցիչ։ Ի տարբերություն գյումրեցիների, երբ ընտրողների մեծ մասը Գյումրիում չէ շատ դեպքերում, հիմնականում արտերկրում են ապրում, Արարատյան դաշտավայրի և հատկապես Վաղարշապատ խոշորացված համայնքի բնակիչների մեծ մասը շարունակում է ապրել Հայաստանի Հանրապետությունում, և, փաստորեն, այդ ընտրողների մեծ մասը արհամարհեց ընտրությունները։ Հիմա Նիկոլը, 2026 թվականին պատրաստվելով, ամեն ինչ անելու է, որ այս իրավիճակը գոնե պահպանի՝ թույլ չտալով «Մեր ձևով» շարժմանը գրանցվելու և մասնակցելու ընտրություններին, որովհետև «Մեր ձևով» շարժումը կարող է շատ մեծ խնդիրներ ստեղծել։ Իսկ այլ քաղաքական ուժերը շատ հարմար ընդդիմություն կդառնան Նիկոլի համար, եթե շարունակեն չաշխատել իրենց սխալների վրա»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արդարադատության նախարարությունը ամփոփել է 2025 թվականի բարեփոխումների արդյունքները Վանդալիզմ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում․ հերոս քաղաքների անուններից պոկել են ոսկեզօծ տառերը (տեսանյութ) Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա ԳևորգյանԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից Համայնքային ոստիկաններն ու Գվարդիայի ծառայողները հայտնաբերել են ընդհանուր 50 գրամ մարիխուանայի փաթեթներ․ թմրանյութեր տեղադրողը ձերբակալվել է (տեսանյութ) Քրեական անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում. ՔԿ ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել Պուտինը միգրանտներին տուգանելու մասին օրենք է ստորագրել Մայիսին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի հունիսի 11-ից Ըստ New York Times-ի՝ ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններում շատ ավելի առաջընթաց փուլում են, քան ենթադրվում էր. Արտակ ԶաքարյանՈղբերգական դեպք. Ձորաղբյուրի տներից մեկում աշխատակիցներ են հոսանքահարվել, մեկը մաhացել է Մեկնարկում է երեխայի խնամքի նպաստների վճարման գործընթացը 12-ամյա աշակերտին քաղցրի միջոցով թմրանյութ են տվել. վիճակը ծանր է Ընդդիմադիր թեկնածուների թիմերը ենթարկվել են բոլոր հնարավոր հալածանքներին․ Արամ ՊետրոսյանՀավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան2 քաղաքացի հոսանքահարվել են. 1-ը մահացել է ՀՀ ընտրությունների պատմության մեջ այսքան ձերբակալված երբեք չի եղել․ Ավետիք ՉալաբյանՀարցազրույց Solaron-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանի հետ Առեղծվածային դեպք․ կինը ընկել է 10-րդ հարկից«Էքսկլուզիվ բացահայտում անեմ». Մելոյանը՝ «Ուժեղ Հայաստանին» վերագրվող ընտրակաշառքի գործի մասին Գյումրիում Սարիկ Մինասյանը մտել էր տեղամաս և ակնհայտ ուղղորդում էր մարդկանց. Մելոյան Եղանակը ՀայաստանումԵթե էս քանակի խախտումներ չլիներ, Սամվել Կարապետյանը հիմա իշխող ուժի առաջնորդը կլիներ. Մելոյան Ամբողջ Երևանում վերահաշարվակ է. ՔՊ-ի թեկնածուներն ուղղորդումներ են արել. Մելոյան Ուժեղ Հայաստանը կգնա փողոցային պայքարի. Մանրամասնում է Գոհար Մելոյանը Իրանի ռազմածովային և ռազմաօդային ուժերն այլևս գոյություն չունեն. Թրամփ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Գոհար Մելոյան ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիայինՔվեաթերթիկ դուրս բերելն արգելված է, աղբարկղի թերթիկները վերցնելն արգելվում․ Մելոյան Ընտրություններից հետո մնացած հարցերը․ ճնշումներ, արտաքին ազդեցություններ և վստահության ճգնաժամ Դուք պարտավոր եք հրապարակել այդ տվյալները, որպեսզի մեր ժողովուրդը, մեր ընտրողը, իմանա ճշմարտությունը և իր գնահատականը տա նրանց, ովքեր գողացել են իր ձայները. Է. ՄարուքյանՔաղաքացին եկել է ընտրելու, գյուղապետը սկսել է քաշքաշել, բղավել, ուղղորդել. Մելոյան Օձերն այս տարի անոմալ շատ կլինեն․ հայտնի է պատճառը1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված Ահազանգեր կային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել. Գոհար Մելոյան Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ տարեց մարդիկ. Գոհար Մելոյան Մեր երկրում իրավապահ մարմինները վեր են ածվել քաղաքական սպասարկուի․ Մելոյան Դեպքեր կան, որ մարդիկ 16 քվեաթերթիկով մտել են ընտրատեղամաս. Գոհար Մելոյան Գոհար Մելոյանի մամլո ասուլիսը Հորդանանի ՀՕՊ միջոցները որuացել են իրանական հինգ բալիuտիկ hրթիռ Նոր ընտրակեղծիքներն եկան. Էդմոն ՄարուքյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ես զգուշացնում եմ, որ դատական հայցեր են ներկայացվելու բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն խաղալ մեր բարի համբավի հետ. Իվետա ՏոնոյանՈստիկանությունը լքված մեքենայում հայտնաբերել է չորս գլխատված մարմին Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ-ի՝ հակառուuական պատժամիջnցների նոր փաթեթի ծրագրերը Իշխանության ներքին տեղաշարժերը․ ովքե՞ր են հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին Խոշոր վթար՝ Արարատում, անչափահաս ուղևորներ են տեղափոխվել հիվանդանոց