Ցեցով վարակված լոլիկը հայկակա՞ն չէր
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայությունը այսօր հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ռուսական կողմը պաշտոնապես հերքել է հայկական լոլիկի խմբաքանակը վերադարձնելու մասին լուրը:
ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության Կրասնոդարի երկրամասի և Ադիգեայի Հանրապետության տարածքային կառույցը երեկ տեղեկություն էր տարածել այն մասին, որ արգելվել է Հայաստանից 22 տոննա լոլիկի ներմուծումը, և խմբաքանակը հետ է վերադարձվել՝ պայմանավորված լոլիկի մեջ կարանտին վնասատուի՝ հարավամերիկյան ցեցի հայտնաբերմամբ: Լուրը տարածվել էր նաև հայկական լրատվամիջոցներում, թեև, ըստ ՍԱՊԾ-ի, հայկական կողմը լոլիկի խմբաքանակի վերադարձման դեպք չէր արձանագրել:
Ավելի ուշ ռուսական նույն ծառայությունն իր պաշտոնական կայքում հերքել է այս լուրը՝ մասնավորապես նշելով, որ կասկածներ կան լոլիկի նշված խմբաքանակն այլ երկրից ուղարկված լինելու մասին: Ներկա պահին իրականացվում է փաստաթղթերի հավաստիության ստուգում:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան