Հարրի Փոթերի մասին պատմող 8-րդ գիրքը լույս կտեսնի հուլիսի 31-ին
ԼԱՅՖՀարրի Փոթերի մասին պատմող 8-րդ գիրքը լույս կտեսնի հուլիսի 31-ին, հայտնել է Little, Brown and Company հրատարակչությունը: Դա լինելու է պիես՝ «Հարրի Փոթերն ու անիծված երեխան», հայտնում է BBC-ն:
Գիրքը վաճառքի կհանվի Լոնդոնի Վեսթ-Էնդի Palace թատրոնում ներկայացման պրեմիերայի հենց հաջորդ օրը: Պիեսում գործողությունները ծավալվում են «Հարրի Փոթերն ու Մահվան շնորհները» գրքի իրադարձություններից 19 տարի անց:

Այդ ժամանակ արդեն Փոթերը երջանիկ հայր է, ով աշխատում է Մոգության նախարարությունում ու դաստիարակում է իր երեք երեխաներին:
Առաջին անգամ պիեսի մասին հայտարարվել էր 2013թ. դեկտեմբերին, երբ գրող Ջոան Ռոուլինգը հայտնեց, որ բազմաթիվ նամակներ է ստացել՝ խնդրելով Հարրի Փոթերի պատմությունը դարձնել թատերական բեմադրություն:

Պիեսը Ռոուլինգը գրել է BAFTA մրցանակի դափնեկիր Ջեք Թորնի ու Ջոն Թիֆանիի հետ համատեղ, որը նաև ներկայացման ռեժիսորն է:
Գրքի էլեկտրոնային տարբերականը կթողարկվի թղթե տպագրության հետ համատեղ:
Պատրաստեց Past.am-ը:



