Երևան, 14.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հաջողությունից» պարտություն. ինչպես «ղազախական տրանզիտը» փլուզեց իշխանության նարատիվները. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստան է եկել երկար սպասված ապագան. Ադրբեջանի տարածքով բերվել էր ղազախական ցորենի խմբաքանակը։ «Այս օրը հասավ»,– բացականչում էին իշխանամետ լրատվամիջոցներն ու քարոզիչները։

Առաջին հայացքից աննշան այս լուրը Փաշինյանի թիմը վերածեց երկու կարևոր եզրակացության։ Դրանք պետք է ամրապնդեին «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական նարատիվները, որոնք մինչ այդ բավականին խարխուլ էին, քանի որ հստակ էր՝ Ադրբեջանի համար արված բոլոր զիջումներից հետո խաղաղությունն ու անվտանգությունը Հայաստանում գոյություն ունեն միայն Փաշինյանի և նրա մերձավորների գրառումներում։

Նախ՝ այս մատակարարումը դարձավ առաջին դեպքը, որը կարելի էր ներկայացնել որպես Բաքվի հետ կնքված համաձայնագրի օգուտ։ Ահա, իբր, զուր չենք հողեր հանձնել, համաձայնել Սյունիքում արտատարածքային միջանցքի և 300000 ադրբեջանցիների «վերադարձի» հետ։ Մենք էլ, իբր, մեր շահերն ունենք. նրանք թույլ տվեցին ղազախական ցորենը անցկացնել իրենց երկաթուղով։ Այսպիսով, իբր խոսքը ոչ թե Ադրբեջանի հանդեպ մեր միակողմանի զիջումների մասին է, այլ իսկապես փոխշահավետ գործարքի։ Դե, իշխանությունների պատկերացմամբ, հրաշքով Փաշինյանը կապիտուլ յանտից վերածվում էր իսկական գործարարի և առևտրականի։

Երկրորդ՝ ղազախական ցորենի ուղարկված խմբաքանակը «Քաղաքացիական պայմանագրին» հնարավորություն էր տալիս հայտարարել Հայաստանի սննդամթերքի մատակարարումների դիվերսիֆիկացիայի և, հետևաբար, Ռուսաստանից կախվածության նվազեցման մասին։ Իսկ եթե կարելի է հայտարարել կախվածության նվազեցման մասին, ապա թեման կարելի է մեծացնել և, օրինակ՝ գոնե ելույթների մակարդակով հնարավոր համարել Հայաստանի անխոչընդոտ դուրս գալը ԵԱՏՄ-ից։

Եվ՝ վուալա. այստեղ իսկապես անսահման հնարավորություններ էին բացվում նախընտրական քարոզչության համար. ՔՊ-ն կարող էր խոստանալ հայ ժողովրդին անդամակցություն թե՛ ԵՄ-ին, թե՛ ՆԱՏՕ-ին, թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ «Տեսաաա՜ր, Պուտի՛ն»,– ցնծում էին իշխանամետ խոսնակները։ Սակայն նրանց ուրախությունը երկար չտևեց. գեղեցիկ մտածված PR ակցիան ամբողջովին փլվեց` իրականության հետ բախվելով։ Երկար սպասված (իրոք, սովորականից ավելի երկար սպասված) ղազախական ցորենը վերջապես հասավ, բայց, չնայած իր բավական բարձր գնին, պարզվեց՝ ցածրակարգ հումք է։ Փաստացի, այդ ցորենը հացի և ալ յուրի արտադրության համար պիտանի չէր։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շտապեց հանգստացնել բնակչությանը՝ հայտարարելով, որ ցածրակարգ ցորենը մասամբ ուղարկվել է որպես անասնակեր, մասամբ օգտագործվել օղու արտադրության համար («որքան շատ օղի ընտրություններից առաջ, այնքան լավ», – որոշեցին իշխանությունները)։

Միևնույն ժամանակ, նրանք ընդունեցին, որ սխալմամբ «ինչ-որ մեկն արդեն կարող էր ուտել այդ ալ յուրից թխված հաց»։ Այս հայտարարությունը իսկական գլխացավանք դարձավ Փաշինյանի PR մասնագետների համար, որոնք սկսեցին թղթեր թափահարել՝ պնդելով, թե ղազախական ցորենը ոչ թե չորրորդ, այլ երրորդ կարգի է (կարծես թե երրորդ կարգը լավ բան է. Հայաստանում սովոր են բոլորովին այլ որակի հումքին)։ Փաշինյանը փորձեց «ձեռքերը լվանալ» մատակարարումից՝ հայտարարելով, թե դա մասնավոր նախաձեռնություն էր, ոչ թե իր։ Սակայն «Հրապարակ» թերթը հրապարակեց ապացույցներ, որ մասնավոր մատակարարի վրա ճնշում էր գործադրվել։ Արդյունքում՝ հերթական սկանդալը բռնկվեց։ Հիմա ղազախական ցորենով ձեռք բերված «աշխարհաքաղաքական հաղթանակի» մասին Փաշինյանի կողմնակիցներն աշխատում են այլևս չխոսել. նրանց միակ ցանկությունն է՝ հարցը փակել և շեղել ուշադրությունը։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի միջոցով Հայաստան եկավ նաև ռուսական ցորենը։ Այն քաղաքական առումով այնքան էլ հետաքրքիր չէր Փաշինյանի համար, բայց որակով բարձր էր։ Սակայն այս մատակարարումը ավելի շատ խորհրդանշական քայլ էր, քան իրական։ Քանի որ Ադրբեջանն ու Հայաստանը երկաթուղային կապ չունեն, ցորենը նախ ուղարկվեց Վրաստան և միայն այնտեղից բերվեց Հայաստան։ Այսպիսով, այն անցավ հետևյալ ճանապարհը. Ռուսաստան – Ադրբեջան – Վրաստան – Հայաստան։ Մինչդեռ ավանդական տարբերակը շատ ավելի պարզ է՝ Ռուսաստան – Վրաստան – Հայաստան։ Անհասկանալի է, թե ինչու այս շղթային ավելացնել Ադրբեջանը՝ բարդացնելով լոգիստիկան և բարձրացնելով ինքնարժեքը։ Ի վերջո, ամեն ինչ հրաշալի աշխատում է նաև առանց Ադրբեջանի։

Իրականում հիմնական հարցը ոչ թե ցորենի որակն է կամ արտադրողը, այլ այն, որ Հայաստանը, կենսական կարևորության ապրանքներ տեղափոխելով Ադրբեջանի միջոցով, ինքն է Բաքվի ձեռքը տալիս ճնշման գործիքներ։ Ալիևի` այս պահին ցուցաբերած բարեհաճությունը, երբ նա թույլատրեց մատակարարումները (նշենք՝ մեկանգամյա), չի կարելի համարել կայուն։ Իսկ կայուն մնում է նրա ընդարձակողական հռետորաբանությունը մեր երկրի հասցեին՝ խոսքերը «Գյոչա լճի», «ադրբեջանական քաղաք Իրևանի» մասին, այն պնդումները, թե մինչև XX դարը «Արևմտյան Ադրբեջանում» բնակչության 80 տոկոսը ադրբեջանցիներ էին, և որ լավ կլիներ վերադառնալ այդ վիճակին։

Պետք է նաև հաշվի առնել, որ այս ժամանակահատվածում Ալիևն ու Էրդողանը փորձում են ավելի մեղմ վարել իրենց հարաբերությունները Հայաստանի հետ, քանի որ նրանց նպատակն է օգնել Փաշինյանին վերընտրվել։ Եթե Փաշինյանը վերընտրվի, ապա մեր թուրքական հարևաններն այլևս չեն էլ փորձի ձևականորեն նրբանկատ լինել, այլ կսկսեն խստորեն պահանջել Նիկոլից այն ամենը, ինչ նա խոստացել էր նրանց աջակցման դիմաց։

Ի՞նչ եզրակացություններ կարելի է անել ցորենի այս պատմությունից։ Այն ևս մեկ անգամ ցույց տվեց՝ եթե Փաշինյանը և իր թիմը ցնծագին հայտարարում են իրենց որևէ «հաջողության» մասին, ապա մեկ ամսից սպասիր նրանց ձախողմանը, հիստերիկ արձագանքներին, մեղավորների վրա պատասխանատվությունը բարդելուն և լիակատար կործանմանը։ Նրանց բոլոր «հաջողությունները» գոյություն ունեն միայն գովազդային ակցիաների մակարդակով, իսկ իրականում բերում են ձախողումների։

Եվ ևս մեկ բան. հայ ժողովուրդը պետք է զգույշ լինի հացի հարցում, քանի դեռ ալ յուրի համար պատասխանատու է Փաշինյանը։ Հաջորդ անգամ հացի մեջ կարող է հայտնվել ավելի անորակ բան, քան անասնակերի համար նախատեսված ցորենը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր երկրում քաղաքական հայացքների, խոսքի համար հետապնդումը վառ օրինակ է ապագա սերունդի համար. Արման ԱբովյանՔրոջ նախկին ընկերոջ հետ վիճաբանությունն ավարտվել է 14-ամյա աղջկա մահվամբՁեր արդարացումները չի հետաքրքրում դաստիարակին, ով օրական 30 երեխայի տակդիր է փոխում. Յոլյան Երկրաշարժ է տեղի ունեցելԱպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Սայլը տեղից կարող է շարժվել և համաժողովրդական մոբիլիզացիա տեղի ունենա. ապատիա, թե զայրույթ Կուզենայի լսել ձեր գնահատականը երկրի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակի մասին. Հ. Մնացականյան Պուտինը պատրաստ է հերթական անգամ ընդունել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին. Լավրով 2026 թ. սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը կփոխվի․ մանրամասներԱլիևը կրկին խոսում է «միջանցքից»․ Հայաստանի էներգետիկ կախվածության նոր վտանգը ԱՄՆ-ը և Իսրայելը բարբարnսական մեթոդներով փորձում են զրկել Իրանին խաղաղ նպատակներով միջnւկային էներգիայի օգտագործման անօտարելի իրավունքից. Թաիլանդում Իրանի դեսպան Մարիաննա Ղահրամանյանը հիշեցրեց՝ ինչպես էր Թունյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին գովազդում Կասեցվել է «Ա․Ա․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ արձանագրվել է 1․570 լիտրի թերլիցքավորում Ընդդիմության և իշխանության մասին «բախումն» էլ իր արդյունքը պետք է տա գործնականում. Աննա ԿոստանյանՄեծամորի լքված շինություններից մեկում տղամարդու մարմին են գտել Պարո՛ն Թունյան, ինչո՞ւ Ձեր կառավարման ժամանակ ՀՀ տնտեսությունն ամենամեծ կախման մեջ հայտնվեց ՌԴ-ից. Հայկ Ֆարմանյան Հորմուզի նեղուցը չի բացվի, մինչև ԱՄՆ-ն չդադարեցնի պատերազմն ու շրջափակումը․ Ռեզայի Սախալինի գետում 10-ամյա տղայի դիակ են գտելԱՄԷ-ն հայտարարել է, որ Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է ADNOC ընկերության երկու նավի վրա Եթե ապօրինաբար խլվում է մասնավոր սեփականությունը, բացասաբար է ազդում օտարերկրյա ներդրումների վրա Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Մոսկվայում կրшկ են բացել էլիտար ռեստորանի ադրբեջանցի սեփականատիրոջ մեքենայի վրա Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար (տեսանյութ) Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ ԱմալյանԿուրիլյան կղզիները Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով անցել են մեր երկրին. ՌԴ ԱԳՆ Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին100 տարեկանում կյանքից հեռացել է Հայրենական մեծ պшտերազմի վետերան Լաչին Ստեփանյանը Գերմանիայում խոշոր անտառային հրդեհի պատճառով տարհանել են մոտ 1,800 մարդու Ճապոնիայում «աննախադեպ» տեղատարափ անձրևները 4 մարդու կյանք են խլել Կինը գումար չտալու պատճառով սպանել է ամուսնունՓաստորեն ՀՀ ոստիկանությունը պետք է կարողանա ճշգրիտ որոշել, թե միմյանց նկատմամբ թշնամական հարաբերություն ունեցող որքան մարդ կա երկրում. Արտակ Զաքարյան Նավթի գները նվազել են Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան Ուկրաինայի ԶՈՒ կողմից Տվերի մարզում իրականացված հարձակման հետևանքով վնասվել է Wildberries-ի պահեստը 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան Ինչո՞ւ Հայաստանը չճանաչեց Արցախը. գեներալը դեռևս 2 տարի առաջ խոսել է այն հարցի մասին41-ամյա Ռոնալդուն անսովոր տեսքով միացել է Ալ-Նասրին Լույս չի լինելու 2020 թվականի պшտերազմից հետո Ադրբեջանում ակшնների զnհ է դարձել 436 մարդ․ Ադրբեջանի ԱԳՆ Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտնաբերվել