Երևան, 13.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ընդդիմությունը պետք է նախաձեռնող լինի». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վաղարշապատի ընտրություններում հաղթանակը գործող իշխանությունը շատ բուռն ընդունեց։ Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ասում է՝ բուռն ընդունեցին հաղթանակը, որովհետև վաղուց չէին հաղթել։ «Եթե հիշենք վերջին ընտրությունները, դրանք հաջող չէին ո՛չ Գյումրիում, ո՛չ Վանաձորում, ո՛չ Փարաքարում։ Այդ իմաստով, իհարկե, իրենց համար կարևոր ընտրություն էր, որովհետև նաև վերջին ընտրություն էր համապետականից առաջ։ Հաջորդիվ՝ իրենց համար կարևոր ընտրություն էր, որովհետև Էջմիածնում է Կաթողիկոսի նստավայրը։ Եվ, իհարկե, Գյումրիից հետո ուզում էին մի տեղ հաղթանակ ցույց տալ։ Բայց բոլորի համար պարզ է, թե ինչի հաշվին էր այդ հաղթանակը։ Մի քանի ամիս առաջ Վաղարշապատ համայնքին միացրեցին Խոյ համայնքը փոքրիկ գյուղերով։ Ըստ երևույթին, այդտեղ ընդդիմությունը, այսպես ասած, չհասցրեց լրիվ վերահսկել, մեկ-երկու գյուղ նախկին գյուղապետերի միջոցով կարողացան ձայներ հավաքել, բայց մեծ մասամբ դա տեղի չունեցավ։ Ցավոք, մի բացասական երևույթ կա։ Հայաստանի որոշ գյուղեր շատ են ընկած տարբեր աղանդների ազդեցության տակ։ Հնարավոր է նաև դա իր դերը խաղաց։ Բայց պետք է փաստել, որ կոնկրետ Էջմիածին քաղաքում ընդդիմության թեկնածուն առաջին տեղով անցել է, պարտվել է Խոյի համայնքի ձայների շնորհիվ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը։

Ընդգծում է՝ սա փաստում է այն մասին, որ իշխանությունները լավ վերլուծում են իրավիճակը, հակառակ դեպքում՝ ընտրություններից մի քանի ամիս առաջ չէին միացնի Խոյը Վաղարշապատին։ «Ըստ երևույթին, մոտավորապես պատկերը գիտեին, որ Էջմիածնում այդքան էլ լավ վիճակ չէ։ Բնական է՝ հիմա իշխանությունները պետք է թմբկահարեն այդ հաղթանակը և այլն, բայց կարծում եմ՝ իշխանության ներսում կան ռացիոնալ մարդիկ, որոնք օբյեկտիվ են գնահատում, թե ինչը ոնց եղավ, և գիտեն, որ այդ հաղթանակը համապետականի պարագայում երաշխավորված հաղթանակ չէ։ Տարբեր վայրերում ՔՊ-ն լուրջ պրոբլեմների է հանդիպում»,-նշում է մեր զրուցակիցը։

Իսկ անցած ընտրություններից ի՞նչ եզրակացություններ պետք է անի ընդդիմությունը՝ լինեն դրանք կուսակցությունները, անհատները, քաղաքական գործիչները։ «Առաջին եզրակացությունն այն է, որ պետք է միշտ ձգտեն ինչ-որ նոր տեխնոլոգիա մտցնել, մի քիչ օրինակ վերցնեն Նիկոլ Փաշինյանից, որ այս մեկ տարվա մեջ ինչ ասես չի հորինել։ Իր ուղեղը միշտ պրպտում է, գիտի, որ վիճակը լավ չէ, ուզում է ինչ-որ ձևով բարձրացնել իր կուսակցության ռեյտինգը։ Ընդդիմությունը պետք է նախաձեռնող լինի։ Մյուս կողմից՝ կոնկրետ կազմակերպական իմաստով հարցերն են։ Տեսնում ենք, որ ընդդիմությունը ձայներ է կորցնում, որովհետև նրա ձայները փոշիանում են։ Համապետականից առաջ պետք է կարողանալ բոլոր այն կուսակցությունների հետ, որոնք անցողիկ շեմ չեն անցնում, նստել կլոր սեղանի շուրջ, բացատրել իրավիճակը, որ եթե իսկապես ուզում եք իշխանափոխություն, պետք չէ խանգարել, ու ավելի լավ է միավորվել ավելի հզոր ուժերի հետ։ Այդ ավելի հզոր ուժերի ցանկն էլ մոտավորապես հասկանալի է։ Խոսքը «Մեր ձևով» շարժման, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի թիմերի մասին է, արդեն երեք ուժեղ թիմ նշեցի։ Հայտ է ներկայացրել նաև Գագիկ Ծառուկյանը։ Ուստի, ավելի ճիշտ կլինի, որ փոքր ուժերը փորձեն իրենց համար գտնել ավելի հարմար տարբերակ որևէ այլ ուժի միանալու համար, որովհետև կա ձայների փոշիացման վտանգը»,-հավելում է նա։

Իսկ Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս է պատրաստվում 2026 թվականի ընտրություններին։ «Նիկոլ Փաշինյանը հրապարակ է նետում «խաղաղության օրակարգը»։ Իմ կարծիքով, ընդդիմության կողմից շատ հեշտ է ցույց տալ այդ օրակարգի կեղծ լինելը։ Այսօրվա խաղաղությունը պայմանավորված է նրանով, որ Արցախը դատարկվել է, և Ալիևը ռազմական գործողությունների դիմելու կարիք չունի, որովհետև առանց դրանց ինչ-որ խոստումներ է ստանում։ Օրինակ՝ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարում է, որ Հայաստանի հետ կբարելավեն հարաբերությունները, երբ Հայաստանը և Ադրբեջանը վերջնական ստորագրեն խաղաղության պայմանագիրը։ Ադրբեջանն ասում է՝ վերջնական կստորագրեմ խաղաղության պայմանագիրը, երբ Սահմանադրությունը փոխեք։ Այսինքն, գործընթացն էլի ձգվեց, չնայած իշխանություններն ասում են՝ Թուրքիայի հետ ամեն ինչ դեպի լավն է գնում։ Այսօրվա խաղաղությունը պայմանավորված է նրանով, որ իր խոշոր նպատակներին Ալիևը հասել է և ուզում է աշխարհի համար մի քիչ ավելի ցիվիլ տեսք ունենալ, և երկրորդ՝ նա էլ գիտի, որ Փաշինյանի համար դժվար տարի է, Փաշինյանն իրեն ձեռք է տալիս որպես Հայաստանի վարչապետ, այս փուլում ավելի պահանջներ չի դնելու մինչև ընտրությունների ավարտը, բայց ընտրությունների ավարտից հետո և՛ Սահմանադրություն, և՛ անկլավ, և՛ ադրբեջանցիների «վերադարձ» են հիշելու։ Ընդդիմությունը պետք է կարողանա մարդկանց բացատրել, որ իրենց խաղաղություն ասածը ռեալ չէ։ Սա այն ուժն է, որի օրոք մի քանի տարի իրար վրա պատերազմի մեջ ենք եղել, ու այսօրվա խաղաղությունը զուտ այդ հանգամանքներով է պայմանավորված։ Ինչ կլինի այս ընտրություններից հետո այս իշխանության օրոք, դժվար է պատկերացնել, որովհետև Փաշինյանը գնում է ավելի շատ զիջումների քաղաքականության։ Եթե 5 տարի էլ ունենա առջևում, դժվար է ասել՝ այդ հինգ տարվա մեջ էլ ինչ զիջումների է գնալու»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԳեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներին«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»