Երևան, 28.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բռնաճնշումների ժամանակաշրջան. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում Եկեղեցուն, համայնքներին և ստեղծարար Հայաստանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի ներկա քաղաքական իրականությունը գնալով ավելի քիչ է հիշեցնում ժողովրդավարական համակարգ, և ավելի շատ՝ կենտրոնացված իշխանության կողմից համակարգված ճնշումների դաշտ։ Բռնաճնշումների թիրախում են Հայ առաքելական եկեղեցին, սրբազաններն ու եկեղեցականները, խոշոր գործարար-բարերար Սամվել Կարապետյանը, համայնքների ղեկավարներն ու քաղաքապետերը, ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու ակտիվ հասարակական դեմքերը։ Այս ամենի ֆոնին ժողովրդավարության ամենակրքոտ «ջատագովները»՝ թե արտաքին գործընկերների, թե ներքաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչների տեսքով, նախընտրում են չնկատել, թե ինչ է իրականում անում Փաշինյանական իշխանությունը Հայաստանում։

Պետական ռեպրեսիաների տրամաբանությունն արդեն վաղուց դուրս է եկել առանձին, մեկուսացված գործերի շրջանակից․ այն վերածվել է նոր «նորմալի», որտեղ իշխանությունը փորձ է անում վերաձևել հասարակական դաշտը՝ հանելով խաղից բոլոր նրանց, ովքեր ունեն հեղինակություն, անկախ դիրք և սեփական օրակարգ։ Եկեղեցին, համայնքային ընտրված ղեկավարները, բարերար-գործարարները հենց այդպիսի սուբյեկտներ են․ նրանք ժողովուրդից բխող լեգիտիմության այլընտրանքային աղբյուրներ են, որոնք բնականորեն չեն տեղավորվում ամբողջ վերահսկողությունը իր ձեռքում կենտրոնացնելու ձգտող իշխանության պատկերացման մեջ։

Հայ առաքելական եկեղեցին, իր հազարամյակների պատմությամբ, Հայաստանի ոչ միայն հոգևոր, այլև քաղաքակրթական ողնաշարն է։ Վերջին տարիների հարձակումները սրբազանների, հոգևորականության, եկեղեցական կառույցի վրա ուղղված են ոչ միայն կոնկրետ անձանց, այլ հենց այդ ողնաշարը կոտրելու քաղաքական նպատակին։ Երբ իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի Եկեղեցին դուրս մղվի հասարակական և հատկապես հանրային-քաղաքական գործընթացներից, դա նշանակում է՝ պետությունն ընտրել է իր ժողովրդի պատմական հիշողության և ինքնության դեմ դիմակայության ճանապարհ։

Նույն տրամաբանությունն է գործի դրվում համայնքների ղեկավարների, քաղաքապետերի, տեղական ինքնակառավարման մարմինների դեմ։ Տեղական իշխանությունը, եթե անշեղորեն ներկայացնում է համայնքի շահը, միշտ վտանգ է կենտրոնական իշխանության համար, որը չի ուզում իր վերահսկողությունից դուրս ինքնուրույն կարծիք ունեցող կենտրոններ։ Երբ համայնքապետերի և ավագանիների նկատմամբ քրեական գործեր են շղթայական կերպով հարուցվում, դա շատ դեպքերում չի նշանակում արդարության վերականգնում, այլ՝ քաղաքական ենթակայության պարտադրում։ Փաստացի, իշխանությունն ասում է․ «Կամ լիակատար ենթարկվում եք, կամ դուրս եք խաղից»։

Սրան գումարվում է գործարար-բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող քաղաքական և իրավական ճնշումների շղթան, որն արդեն անկարելի է դիտարկել զուտ տնտեսական կամ իրավական վեճի հարթության վրա։ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ եղել է խոշոր ներդրումների, բարեգործական ծրագրերի, ենթակառուցվածքային և սոցիալական նախագծերի առանցքային դերակատար։ Նրան ազատությունից զրկելով, նրանից խլելով բիզնեսն ու ունեցվածքը, իշխանությունը ոչ միայն մի մարդու է հարվածում, այլ ուղերձ է հղում ամբողջ տնտեսական ոլորտին և հատկապես՝ արտերկրում ապրող հայ ներդրողներին։ Այդ ուղերձը շատ պարզ է․ «Ոչ ոք ապահով չէ, եթե այս իշխանությանը փողը կամ բիզնեսը պետք է»։

Սա ամենածանր հարվածներից մեկն է Հայաստանի տնտեսության և ապագա զարգացման հեռանկարի համար։ Ո՞վ կցանկանա ներդրում անել մի երկրում, որտեղ տեսնում է, թե ինչպես են պետական լծակներով ճնշում գործադրում սեփական երկրի նկատմամբ իրենց պատասխանատվությունն ապացուցած խոշոր գործարարների վրա, ինչպես են փորձ անում յուրացնել նրանց ստեղծածը և այդ ամենը ներկայացնել որպես «օրինական գործընթաց»։ Դրա հետևանքը ոչ միայն հնարավոր նոր ներդրումների բացակայությունն է, այլ նաև արդեն ներմուծված կապիտալի հեռանալու ռեալ վտանգը։

Ստեղծված իրավիճակում արժե առանձնացնել Սամվել Կարապետյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից, որը շատ ավելի լայն իմաստ ունի, քան պարզապես անձնական պաշտպանության փորձ։ Այդ ուղերձը փաստացի քաղաքական-հոգևոր տեքստ է, դիմում է ուղղված ամբողջ հասարակությանը՝ հուսահատության դեմ, վախի մթնոլորտի դեմ, արժանապատվության արժեզրկման դեմ։

Սամվել Կարապետյանը գրում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհակալ եմ ձեզ այն մեծ աջակցության համար, որ ստացել եմ ձեզնից անցած օրերին։ Լինեք փողոցում՝ հանրահավաքի, դատարանի առաջ՝ միասնականություն ցուցաբերելու, թե ձեր տներում՝ էկրանին նայելիս ու արդարության սպասելիս, ձեր աջակցությունը տեսանելի է, չափազանց թանկ է ու պարտավորեցնող է ինձ համար:

Պատկերացնում եմ, թե որքան անհանգստացած ու հիասթափված եք այս շրջանում տեղի ունեցած խայտառակ ապօրինություններից և ցինիկ դատավարություններից։

Այսօր դիմում եմ ձեզ մեկ կոչով՝ մի՛ հուսահատվեք։ Մի՛ կարծեք, թե փոքրիկ խմբակը իր համար դրական արդյունքի է հասել։ Սրբությունները ոտնահարելով, բանտերը լցնելով, ունեցվածք խլելով ու վախի մթնոլորտ ձևավորել փորձելով՝ գուցե առավելագույնը ևս 6 ամիս պահես իշխանությունդ, բայց երկիր չե՛ս պահի, երկրի արժանապատվությունը չե՛ս վերականգնի, քո քաղաքացիների կյանքը չե՛ս լավացնի, պետության խնդիրները չե՛ս լուծի։

Նպատակասլացությունը բնորոշ է մեզ, մեր ժողովրդին, մեր պատմությունը բազմաթիվ ծանր շրջաններ է ունեցել։ Մենք, միևնույնն է, հաղթահարել ենք բոլոր դժվարությունները ու շարունակել մեր ճանապարհը՝ հակառակ մեր թշնամիների բոլոր ջանքերին։ Այդպես է լինելու նաև հիմա, չկասկածե՛ք։

Ընդամենը մի քանի ամսից շնորհավորելու ենք իրար արդարության հաղթանակի, արժանապատվության վերականգնման, չարիքի պարտության ու Հայաստանի համար նոր՝ բարեկեցության ու խաղաղության ժամանակաշրջանի սկզբի կապակցությամբ:

Ուրեմն՝ շարունակում ենք պայքարը ու գնում դեպի անվերապահ հաղթանակ՝ մե՛ր ձևով»։

Այս ուղերձում միավորվում են մի քանի առանցքային շեշտադրումներ, որոնք շրջանցելն անմիտ կլիներ։ Նախ՝ նա ճշգրիտ բնութագրում է այն «փոքրիկ խմբակը», որը բռնազավթել է իշխանությունը և փորձում է սեփական իշխանության ժամանակավոր պահպանումը ներկայացնել որպես պետականության պահպանում։ Երբ ասում է՝ «գուցե առավելագույնը ևս 6 ամիս պահես իշխանությունդ, բայց երկիր չե՛ս պահի», այստեղ ձևակերպվում է Հայաստանի այսօրվա գլխավոր հակասությունը․ իշխանությունը կարող է կարճաժամկետ հաջողությունների հասնել ճնշումների, վախի և ապօրինությունների միջոցով, բայց այդ մեթոդներով ոչ երբեք հնարավոր չէ պահել երկիրը, ուժեղացնել պետականությունը, պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու ապագան։

Երկրորդ՝ ուղերձում հստակ մերժվում է հուսահատության մշակույթը, որը նպատակաուղղված տարածում է գործող վարչախումբը՝ փորձելով մարդկանց համոզել, թե «ոչինչ չի փոխվելու», «բոլորը նույնն են», «լավը չի լինելու»։ Հուսահատ մարդը հեշտ կառավարելի է, բայց միաժամանակ՝ անպաշտպան իր երկրի և սեփական կյանքի նկատմամբ իրականացվող բռնությունների դեմ։ Երբ Սամվել Կարապետյանը կոչ է անում «մի՛ հուսահատվել», դա միայն բարոյական սփոփանք չէ, այլ քաղաքական դիրքավորում՝ պայքարը շարունակելու, արժանապատվությունը վերականգնելու կոչ։

Երրորդ՝ այդ ուղերձում կարևոր է պատմական հիշողության շեշտադրումը։ Հայ ժողովուրդը բազմիցս անցել է վարագույրից այն կողմ․ կորուստներ, ցեղասպանություն, պատերազմներ, շրջափակումներ, պետականության կորստի և վերականգնման ցիկլեր։ Սակայն միշտ եղել է մի բարակ, բայց ամուր լար, որը թույլ է տվել դուրս գալ ամենածանր իրավիճակներից․ կամքի նպատակասլացությունը, հավատը սեփական ճանապարհի հանդեպ և ազգային արժանապատվության զգացումը։ Այս պատմական հիշողության ակտիվացումը այսօր առանձնահատուկ նշանակություն ունի, որովհետև իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի այդ հիշողությունը մթագնի, որպեսզի քաղաքացին իրեն տեսնի ոչ թե որպես պատմության սուբյեկտ, այլ՝ որպես վարչական որոշումների լուռ ենթակա։

Բռնաճնշումների այս լայն ճակատում առանձնահատուկ մտահոգիչ է արտաքին աշխարհից եկող լռությունը։ Նրանք, ովքեր տարիներ շարունակ դասախոսում էին Հայաստանի հանրությանը ժողովրդավարության, իրավական պետության, մարդու իրավունքների մասին, այսօր նախընտրում են «չնկատել» ոչ միայն Եկեղեցու և հոգևորականության դեմ իրականացվող հարձակումները, ոչ միայն ընդդիմադիրների, համայնքապետերի, գործարարների նկատմամբ կիրառվող կեղծ քրեական գործերը, այլև տնտեսական ազատության հիմքերի խարխլումը։ Այդ լռությունը միայն կարճաժամկետ քաղաքական հարմարության արտահայտություն չէ․ այն նաև բարոյական պարտության նշան է։

Այնուամենայնիվ, Հայաստանի ներսում ընդդիմադիր ուժերը չեն հուսահատվում, ինչի մասին վկայում են թե՛ հրապարակային պայքարը, թե՛ դատարանների ու փողոցների մեջ շարունակվող ներկայությունը, թե՛ հասարակական-քաղաքական նոր նախաձեռնությունները։ Չնայած ռեպրեսիաների այս ալիքին, դեռ կա կենսական միջուկ, որը չի համակերպվում պետության վերածմանը մի փոքր խմբակի շահերը սպասարկող մեխանիզմի։ Այս միջուկի գոյության փաստն է, որ հնարավորություն է տալիս ասել՝ Հայաստանը դեռ վերջնականապես չի կորցրել իր ապագան։

Մնում է ամենաիմաստալից եզրակացությունը․ բռնաճնշումները երբեք չեն լինում ինքնանպատակ։ Դրանք միշտ վկայում են իշխանության խորացող վախերի, աճող անլեգիտիմության և ապագայի նկատմամբ սեփական անվստահության մասին։ Որքան ավելի հաճախ են բանտերը լցվում հոգևորականներով, համայնքապետերով, գործարարներով, ընդդիմադիրներով, այնքան ավելի պակաս է դառնում այն քաղաքական հենարանը, որի վրա կանգնած է գործող վարչախումբը։

Հետևաբար, այս օրերին Հայաստանի համար գլխավոր խնդիրը ոչ միայն անհատների ազատության հարցն է, թեև դա չափազանց կարևոր է, այլ ամբողջ համակարգի ուղղությունը․ կշարունակի՞ Հայաստանը սահել դեպի լիակատար վերահսկողության, վախի և ապօրինության մոդել, թե՞ օգտվելով պատմական փորձից, հասարակության ներքին կամքից և նման ուղերձների հաղորդած հույսից, կընտրի արժանապատվության, ինքնիշխանության և իրական ժողովրդավարության ճանապարհը։

Ի վերջո, ինչպես գրում է Սամվել Կարապետյանը, հաղթանակի ճանապարհը պիտի անցնի «մեր ձևով»։ «Մեր ձևը» այն է, երբ իշխանությունը ոչ թե բռնաճնշումների, այլ ժողովրդի վստահության վրա է կանգնած, երբ Եկեղեցին, համայնքներն ու ստեղծարար գործարարները ոչ թե հետապնդման թիրախ են, այլ՝ գործընկերներ ազգային պետություն կառուցելու ճանապարհին, երբ ազատ քաղաքացու արժանապատվությունը բարձր է ցանկացած անցողիկ իշխանությունից։

Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Հրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ