Դոմինիկանայում ռուսական Bieing-777-ի վթարային վայրԷջքի ժամանակ շասսիները ծուխ են արձակել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական Boeing-777-ը նախքան Պունտա Կանայում վթարային վայրԷջք կատարելը չի սկսել սպառել վառելիքը՝ շարժիչներից մեկի հետ կապված արտակարգ վիճակի պատճառով: Այդ մասին, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է մի իրազեկ աղբյուր:
«Անձնակազմը վթարային վայրԷջք Է պահանջել թռչելուց մի քանի րոպե հետո եւ կես ժամ անց արդեն վայրԷջք Է կատարել: Մինչ այդ արտակարգ իրավիճակ Է եղել երկու շարժիչներից մեկում, ուստի անհրաժեշտ Է եղել արագ որոշում կայացնել եւ արագորեն վայրԷջք կատարել»,- ասել Է աղբյուրը:
Նա հայտնել Է, որ վայրԷջքի ժամանակ վառելիքով լի ինքնաթիռի մեծ զանգվածի պատճառով տեղի Է ունեցել շասսիի ծածկանների ծխարձակում:
Վթարային վայրԷջքը տեղի Է ունեցել սալոնում թթվածնային դիմակներ բաժանելուց հետո, ուղեւորներին տարահանել են վթարային փչովի սանդուղքներով:
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



