2025-ին հաստատված բյուջեի համեմատ պաշտպանության ծախսերը կկրճատվեն մոտ 102 մլրդ դրամով․ Նանե Կարապետյան
ԲԼՈԳՆանե Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն, անդրադառնալով պետական պարտքին, նշում է, որ թեև ընդդիմադիրները հաճախ են քննադատում, թե պետական պարտքը 2018 թվականի համեմատ կրկնապատկվել է, բայց եթե վերադառնայինք 2018թ․ պետական պարտքի մակարդակին, դա կնշանակեր, որ, օրինակ, պաշտպանության ծախսերը պետք է կրճատեինք։ Արդյունքում պարզ է դառնում, որ այն կառավարությունը, որը պետական պարտքի ավելացումը հիմնավորում էր տարբեր ոլորտներում ներդրումների անհրաժեշտությամբ և ծախսերի չկրճատմամբ, 2026 թվականի բյուջեով նախատեսում է ծախսերի ամենամեծ կրճատումը կատարել հենց պաշտպանության ոլորտում։ 2025-ին հաստատված բյուջեի համեմատ պաշտպանության ծախսերը կկրճատվեն մոտ 102 մլրդ դրամով կամ 15.2%-ով։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



