Երևան, 20.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մեր Ձևով» շարժումը որպես նոր քաղաքական օրակարգի նշան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Մեր Ձևով» ժողովրդական շարժման շուրջ ձևավորվող դինամիկան այլևս չի տեղավորվում «կարճաժամկետ նախաձեռնության» կամ «էմոցիոնալ արձագանքի» շրջանակներում։ Վերջին ամիսների զարգացումները ցույց են տալիս, որ գործ ունենք համակարգված, արագ աճող շարժման հետ, որը լիովին դուրս է իշխանության վերահսկողությունից և իրականում առաջարկում է երկրի համար այլընտրանքային ապագայի մոդել։

Այսօր արդեն շարժմանը միացած է շուրջ ութ հազար կամավոր։ Թվաբանորեն սա կարող է թվալ ընդամենը մի մեծ ցուցահանդեսի, համերգի կամ քաղաքային միջոցառման լսարան, բայց քաղաքական իմաստով նշանակում է մեկ այլ բան․ այս ծավալի կամավոր մասնակցությունից այն կողմ տեսանելի է հասարակության տրամադրության շեղումը գործող իշխանությունից դեպի նոր քաղաքական կենտրոն։ Ընդամենը հինգ օրվա ընթացքում մոտ հազար նոր քաղաքացու միանալը վկայում է ոչ թե սովորական հետաքրքրության, այլ վստահության կառուցման, հուսախաբությունից դեպի կազմակերպված գործողության անցնելու մասին։ Երբ հիասթափությունը ձևակերպվում է ինչպես առաջարկ, ոչ թե պարզապես բողոք, դա արդեն քաղաքական որակ է։

«Մեր Ձևով» շարժման գործունեության առանցքային ուղղություններից մեկն այն է, որ այն գործնական պատասխան է տալիս այն խմբերի խնդիրներին, որոնք փաստացիորեն դուրս են մնացել պետական կառավարման ուշադրությունից։ Երևանի մեջ բացված արցախյան գրասենյակը, որն արցախցի նախկին բնակիչներին անվճար իրավաբանական աջակցություն է տրամադրում քաղաքացիության և իրավական կարգավիճակի հարցերով, խոսում է երկու կարևոր բանի մասին։ Առաջին՝ շարժումը չի սահմանափակվում լոզունգներով և հրապարակային ելույթներով, այլ զբաղվում է ամենախոցելի և ամենախարդիրային սոցիալ-իրավական ոլորտներից մեկով։ Երկրորդ՝ այն լրացնում է այն դատարկությունը, որը ստեղծվել է պետական համակարգի անգործության կամ ցուցադրական վերաբերմունքի պատճառով։ Երբ քաղաքացին տեսնում է, որ պետական մարմիններից ավելի արագ և հասկանալի աջակցություն է ստանում քաղաքացիական շարժումից, այդ պահից սկսած երկրի ներսում «իշխանություն» հասկացությունը սկսում է իրականապես վերանայվել։

Հետաքրքրական և հատկանշական է նաև միջազգային արձագանքի դինամիկան։ Նույնիսկ Փաշինյանի կողմից այնպես գովազդվող «աղոթքի նախաճաշի» շրջանակում, որտեղ իշխանությունը փորձում էր հերթական անգամ ներկայացնել իրեն որպես արևմտյան գործընկերների հուսալի դաշնակից, հյուրերի իրական հետաքրքրության կենտրոնում եղել է ոչ թե «Քաղաքացիական պայմանագրի» հին ռեժիմը, այլ հենց «Մեր Ձևով» շարժումը։ Այն հանգամանքը, որ ԱՄՆ պատվիրակությունը նախընտրել է առանձին հանդիպում ունենալ Նարեկ Կարապետյանի հետ, ունի լուրջ քաղաքական բովանդակություն։ Դա ոչ միայն անհատական հետաքրքրություն չէ, այլ միջազգային գործընկերների փորձ՝ հասկանալու, թե իրականում ով է ձևավորում նոր օրակարգերը Հայաստանի ներսում։

Նարեկ Կարապետյանի հանդիպումը ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի փոխնախագահ Ասիֆ Մահմուդիի և Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ջոն Այբների հետ բացում է նաև այլ հարթություն։ Եթե նախկինում միջազգային կառույցների հետ շփումների մենաշնորհը գտնվում էր բացառապես գործող իշխանության ձեռքերում, ապա այժմ այդ մենաշնորհը փաստացի կոտրված է։ «Մեր Ձևով» շարժումը ոչ միայն ներկայացրել է Հայաստանի իրական իրավիճակը, այլ մատնանշել է մի բարդ իրողություն՝ այն, որ երկրի ներսում տեղի ունեցող գործընթացները հակասում են արևմտյան գործընկերներին հայտարարագրված ժողովրդավարական արժեքներին։ Այլ կերպ ասած, միջազգային կառույցներին ուղարկվել է ուղիղ ազդակ, որ պետական քարոզչությունը և իրականությունը վաղուց արդեն չեն համընկնում։

Շարժման կողմից հստակ ձևակերպվել է մեկ առանցքային միտք․ Հայաստանում ժողովրդավարություն այսօր գործնականում չկա, և դա ոչ թե ընդդիմադիր ռետորիկա է, այլ ներքաղաքական ու իրավական կյանքի առօրյա նկարագրություն։ Եկեղեցու, սրբազանների, համայնքային ղեկավարների, գործարարների, անկախ փորձագետների և լրատվամիջոցների նկատմամբ իրականացվող ճնշումները, քրեական գործերի ընտրովի կիրառումը, վարչական ռեսուրսի գերբեռնված շահագործումը ընտրական գործընթացներում միանշանակ հակասում են այն պատկերին, որը փորձում են ներկայացնել գործող իշխանությունները։ Երբ այս ամենը ներկայացվում է ոչ թե զգացմունքային լեզվով, այլ փաստերով և կոնկրետ դեպքերով, միջազգային գործընկերների համար անխուսափելիորեն առաջանում է հարց․ ովքեր են իրականում պաշտպանները ժողովրդավարության Հայաստանում, և արդյոք ներկայիս իշխանությունը կրում է այդ կարգավիճակը, թե ընդամենը շահարկում է այն։

«Մեր Ձևով» շարժման առանձնահատկություններից մեկն այն է, որ այն կառուցվում է ոչ թե վերևից ներքև պարտադրված «կուսակցական ուղղագրությամբ», այլ ինքնակազմակերպվող ցանցային տրամաբանությամբ։ Ութ հազար կամավորն ինքնին նշանակում է տարածքային լայն ընդգրկում, տարբեր սոցիալական խմբերի ներգրավվածություն, մասնագիտական բազմազանություն։ Սա այլևս սովորական կուսակցական շտաբ չէ, որտեղ մարդիկ սպասում են, թե ինչ ցուցումներ կտրվեն կենտրոնից։ Այստեղ կամավորական մասնակցությունը ստեղծում է պատասխանատվության նոր մակարդակ՝ շարժման հարատևության և կայունության համար։ Քաղաքացին, որը մտնում է այդ դաշտ, իրեն տեսնում է ոչ թե որպես «ընտրող», այլ որպես օրակարգի համահեղինակ։

Այս ամենը լուրջ մարտահրավեր է ներկայիս իշխանության համար, քանի որ այն բացահայտում է քաղաքական համակարգի ճգնաժամը։ «Քաղաքացիական պայմանագրի» ռեժիմը տարիներ շարունակ փորձում էր ներկայացնել, թե որևէ այլ լուրջ կազմակերպված ուժ չկա, իսկ քննադատները կամ «դեստրուկտիվ են», կամ «անցյալի մնացուկ»։ «Մեր Ձևով» շարժումը փաստացի փշրում է այդ մանիպուլյացիան՝ ցույց տալով, որ նոր, ժամանակակից, ժողովրդական, գործնական օրակարգ ունեցող ուժը ոչ միայն գոյություն ունի, այլ արդեն իսկ ունի հազարավոր համախոհներ և աճի միտում։ Իսկ երբ շարժումն ունի և՛ ներքին սոցիալական բազա, և՛ միջազգային հետաքրքրություն, դա արդեն քաղաքական հավակնությունների վերաձևակերպման նոր փուլ է։

Վերջին հաշվով, «Մեր Ձևով» շարժման գործունեության շուրջ ծավալվող զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանում սկսվել է հասարակության ինքնակազմակերպման նոր փուլ։ Այս փուլում իշխանության լեգիտիմությունը այլևս չի չափվում միայն ընտրությունների պաշտոնական արդյունքներով, այլ՝ հանրային վստահությամբ, որը գնալով տեղափոխվում է դեպի այլընտրանքային կենտրոններ։ Եվ որքան ավելի շատ քաղաքացիներ իրենց խնդիրների լուծումը կտեսնեն ոչ թե կառավարական շենքերում, այլ նման շարժումների գրասենյակներում, այնքան ավելի խորքային և անդառնալի կլինի քաղաքական համակարգի փոփոխության գործընթացը։

ՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել ենԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՄեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել էԳերմանիայում ուժգին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր«Ուժեղ Հայաստանը»՝ ՔՊ-ի իշխանության լեգիտիմության մասին․ Մարիաննա ՂահրամանյանԽոշոր հրդեհ` Վահագնի թաղամասումՎիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համարԱսիայի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԱրտակարգ դեպք՝ Երևանում. Կուրղինյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակըԿանսելուն և «Բարսելոնա»-ն պայմանագիր են կնքելԵթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում․ Լիանա Մանուկյան50 հազար դոլարի արծաթե զարդերի գողություն «Վերնիսաժից». Կասկածյալը ժամեր անց ձերբակալվել էՀարկային արտոնությունները լավ գործիքներ են, բայց պետք է լինեն չափելի․ Լիանա ՄանուկյանԽորհրդարանական վերահսկողությունը պետք է լինի իրական, ոչ թե ձևական․ Լիանա ՄանուկյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԶելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունըԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանՍփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին. Իվետա ՏոնոյանՔՊ-ն մեր երեք թեկնածուներից ոչ մեկին չընտրեց, որ ցույց տա՝ իրավիճակի տերը ինքն է. ՖարմանյանԼուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ Եթե Ավետիք Չալաբյանին ամեն գնով պահում են կալանքի տակ, ապա նա այս իշխանությունների թիրախում է. Ժաննա Ալեքսանյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՌԴ-ից ֆիզիկական անձանց անունով տարեկան Հայաստան է մտնում մոտ 3 մլրդ, 800 միլիոն դոլար Առաջին օրենսդրական նախաձեռնություններից կլինի փոքր բիզնեսի համար 0 տոկոս հարկ սահմանելը. Ֆարմանյան Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսըՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Կասեցվել է Մեղրիի «Լորդ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան ՌԴ-ն աշխարհի միակ երկիրն է, որը տիրապետում է միջnւկային էներգետիկայի ողջ շղթայի կարողություններին. Պուտին Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Հրաժարվելու ենք պարգևավճարներից, երկիրն այն վիճակում է, որ դա ստանալու բարոյական իրավունքը չունենք Մեր դեպքում օրինական է, մյուս դեպքում լեգիտիմության լուրջ դեֆիցիտ կա. Էդգար Ղազարյան Ամերիկյան «USS George Washington» ավիակիրը ժամանել է Մերձավոր Արևելք Այս ամռանը Գերմանիայում մոտ 14,000 մարդ է կյանքից հեռացել շոգի հետևանքով Վատիկանը մտահոգված է Իսրայելի և Լիբանանի միջև համաձայնության իրականացման խնդիրներով Մենք աշխատելու ենք նույն արդյունավետությամբ և նույն սկզբունքայնությամբ․ Հայկ Ֆարմանյան Երբ խոշոր ընկերության հաջողությունը չափվում է նաև համայնքի հաջողությամբ․ ԶՊՄԿ-ի մոտեցումը ՍյունիքումՈւկրաինան ԵՄ-ից ՀՕՊ միջոցներ չի խնդրում 90 միլիարդ եվրոյի ռшզմական ֆինանսավորման ծրագրի շրջանակներում, Կիևը պահանջում է միայն դրnններ, hրթիռներ և կnրծանիչներ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մայրը որդուց ամսական վճար է պահանջում՝ նրան մեծացնելու համար Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները` հանրապետության բոլոր մարզերից և Երևանից, պահանջում են քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակումըՄեկնարկում է արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը Մարդու իրավունքները մի օր ամբողջությամբ մեր երկրում էլ կվերականգնվեն. Աննա ԿոստանյանՆախատեսվում է 2026 թ.-ին առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5,000 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց Իրանն ավելի հզոր զենք է պատրաստել ռազմական գործողությունների վերսկսման դեպքում. ԻՀՊԿ Ավետիք Չալաբյանը իր ողջ ներուժը, գիտելիքները ներդնում է Հայաստանի զարգացման համար. Հրայր ԿամենդատյանՎայոց ձորի մարզի Աղավնաձոր բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ