Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Որակյալ ներդրողներ, աշխարհի հետ մեկ լեզվով խոսելու հնարավորություն հանքարդյունաբերության ոլորտում՝ CRIRSCO ստանդարտներին անցման դեպքում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նոր՝ որակյալ ներդրողների ներգրավում, հանքարդյունաբերական ոլորտի զարգացում և աշխարհի հետ նույն լեզվով խոսելու հնարավորություն․ CRIRSCO միջազգային կառույցին անդամակցությունը ըստ մասնագետների՝ թույլ կտա հասնել այս և այլ նպատակներին։

Նոյեմբերի 19-ին Երևանում տեղի ունեցավ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունից բխող՝ ՀՀ-ում օգտակար հանածոների պաշարների գնահատման միջազգային միասնական հաշվետվողականության համակարգի ընդհանուր սկզբունքների և մոտեցումների ներդրման նպատակով «Հանքային պաշարների հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտե»-ի CRIRSCO-ին անդամակցելու հարցի աշխատանքային քննարկում։

hanqardyunaberogh2-4.jpg

Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը մասնակցում էին երկրաբաններ, հանքարդյունաբերական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

CRIRSCO միջազգային կառույցին անդամակցությունը թույլ կտա օգտակար հանածոների պաշարների գնահատման՝ Հայաստանում կիրառվող համակարգը ներդաշնակեցնել միջազգային ֆինանսական կազմակերպությունների և բորսաների կողմից ընդունելի հաշվետվողականության համակարգերին: Օգտակար հանածոների պաշարների հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտեին անդամակցությունը և իրենց կողմից ընդունելի ստանդարտների մշակումը կնպաստի երկրաբանական ուսումնասիրությունների արդյունքների ներկայացման որակի նկատմամբ պահանջների զգալի աճին, կբարձրացնի հաշվետվությունների կազմման նկատմամբ պատասխանատվությունը:

hanqardyunaberogh2-2.jpgՀաշվետվությունների այս համակարգի ներդրումը կապահովի Հայաստանի հանքարդյունահանող ընկերությունների կողմից բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման (IPO) հնարավորությունը, մուտքը դեպի համաշխարհային ֆոնդային բորսաներ և ընկերությունների բաժնետիրական կապիտալի ավելացում՝ ներկայումս ֆինանսավորման առավել տարածված տարբերակի՝ փոխառությունների փոխարեն: Այն նաև կնպաստի ներդրումների ներգրավմանը, քանի որ պաշարները գնահատված կլինեն միջազգային պահանջներին համապատասխան, որի արդյունքում պոտենցիալ ներդրողների շրջանում կմեծանա հետաքրքրությունը և ոլորտի հանդեպ վստահությունը:

vardan-jhanyan2.jpgՀանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը լրագրողների հետ զրույցում նշեց․ «Մի քանի տարի առաջ ՀՀ կառավարության կողմից ընդունվել է ոլորտի զարգացման ռազմավարություն, կան կետեր, որոնք կարևորագույնն են մեր ոլորտի ճիշտ զարգացումն ապահովելու համար։ Դրանցից մեկը CRIRSCO միջազգային հաշվետվության երկրաբանական ստանդարտներն են, որոնք մեր օրենսդրությունը պետք է համապատասխանեցնեն CRIRSCO ստանդարտներին։ Դա ամբողջ աշխարհի ներդրողներին թույլ կտա հասկանալ մեր երկրաբանական հաշվետվությունները։ Այսինքն՝ ոլորտը, երբ անցնի CRIRSCO ստանդարտներին, կխոսի նույն լեզվով, ինչ աշխարհում»։

hanqardyunaberogh2-1.jpgՆշենք, որ հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարության կարևորագույն կետերից մեկն էլ ընդերքի մասին հաշվետվությունների համապատասխանեցումն է միջազգային CRIRSCO ստանդարտներին։ Այդ դեպքում ներդրողների համար այլևս խնդիր չի լինի առանձին միջազգային ստանդարտներով հաշվետվություններ պատրաստել միջազգային ներդրողների համար, ինչպես դա անում են հիմա։

Վարդան Ջհանյանը նշեց՝ այսօրվա դրությամբ ՀՀ-ում գործող հաշվետվության կանոնների մեծամասնությունը ԽՍՀՄ կանոններն են, որոնք արդի չեն․ «Եթե դրանք արդիականացվեն, ներդրողը, հասկանալով, որ ՀՀ-ում երկրաբանական արդի հաշվետվողականության ստանդարտներ են գործում, այդ մասով լրիվ կփոխվի նրանց վերաբերմունքը մեր ոլորտի նկատմամբ։ Կարևորագույն հարց է բարձր որակի ներդրողների ներգրավումը ՀՀ հանքարդյունաբերությունում։ ՀՀ-ում առաջին կարևորագույն քայլերից մեկը երկրաբանական մասով այդ փոփոխությունը կլինի, քանի որ երկրաբանությունը հանքարդյունաբերության հիմքն է․ առանց դրա չկա, չի կարող լինել հանքարդյունաբերություն։ Ուստի, եթե այս փոփոխությունը հաջողի, կարևորագույն առաջընթաց կարող ենք գրանցել հանքարդյունաբերության ոլորտում»։

Վարդան Ջհանյանը հայտնեց, որ ՀՀ ՏԿԵՆ փոխնախարար Ասատուր Վարդանյանի ղեկավարությամբ աշխատանքային խումբ է ձևավորվել, որտեղ քննարկվում են ոլորտի հարցերը այդ թվում՝ CRIRSCO-ի ստանդարտներին անցնելու հարցը։ Նա ասաց, որ այդ մասով մեծ աշխատանք են տարել, պատվիրել են ղազախ գործընկերների աշխատանքը․ «Ղազախստանը հետխորհրդային երկրներից միակն է, որն անցել է այս ճանապարհով, լավ օրինակ է տեսնել նրանց փորձը, հասկանալ՝ ինչքան արդյունավետ է եղել և ներդնել Հայաստանում»։

Վարդան Ջհանյանի փոխանցմամբ՝ դեռ հետազոտում են հարցը՝ հասկանալու ո՞ր տարբերակն է ՀՀ-ի համար ընդունելի․ «CRIRSCO-ի ստանդարտների ներդրումը ՀՀ-ում նպատակն է, բայց թե ինչ ճանապարհով, ինչ քայլերի հերթականությամբ դա պիտի արվի, կառավարության և ոլորտի ներկայացուցիչների որոշելիքն է։ Դեռ որոշում ենք՝ որ ճանապարհով է ամենաճիշտը գնալ»։  

Նշենք, որ համարյա բոլոր արևմտյան զարգացած տնտեսությունները ներկայացնող երկրները, որտեղ կա հզոր հանքարդյունաբերություն, անցել են CRIRSCO-ի ստանդարտներին։ Վարդան Ջհանյանը թվարկեց՝ Ավստրալիան, Կանադան, նաև Չիլին, Ղազախստանը։ Վստահեցրեց՝ այդ ստանդարտների անցման դեպքում հաշվետվությունների որակն էլ կբարձրանա, պետությունն էլ այդ համաշխարհային ստանդարտների համեմատությամբ կհասկանա՝ ինչ չափի պաշարներ ունի և ինչպես կարող է զարգացնել ոլորտն ու ընդհանրապես տնտեսությունը։

hanqardyunaberogh2-3.jpgՔննարկման ընթացքում երկրաբաններն ու հանքարդյունաբերական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ իրենց կարծիքը հայտնեցին։ Նրանցից ոմանք փաստեցին՝ ընդերքը պետական է և կարևորեցին, որ պաշարների, երկրաբանական հաշվետվությունների հաստատումը պետք է լինի միայն պետական կառույցի կողմից։

«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Գրիգոր Գրիգորյանն էլ ասաց․ «CRIRSCO ամբողջությամբ իր հաշվետվությունների համակարգով պաշտպանում է բիզնեսի շահերը։ Շուկայական հարաբերությունները մեզ ստիպում են, որ անցնենք դրան, որովհետև բիզնեսը ֆինանսավորելու համար անհրաժեշտ է բանկերին դիմել, իսկ բանկն ասում է՝ այս համակարգով եմ ուզում։ Միևնույն ժամանակ այդ անցումը կատարելու դեպքում ահռելի սովետական և նախկին սովետական ինֆորմացիա մենք ունենք, և դրա համապատասխանեցման կարիքը կա։ Առաջին հերթին հարկավոր է այդ համապատասխանեցման հարցի մասին մտածել, հետո դիմել CRIRSCO-ին»։


24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում