Երևան, 09.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՌԴ-ն ու Թուրքիան ուղղակի ռազմական գործողությունների չեն գնա. թուրքագետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի միավորումները մարտական պատրաստվածության բերելը քաղաքական մեսիջ է ուղղված Թուրքիային: Այս մասին  նշեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը: «Տեսնում ենք, որ Ռուսաստանը բարձրաձայնում է այն մասին, թե Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են ներխուժել Սիրիայի տարածք: Ահա, հարավային ռազմական շրջանի միավորումները մարտական պատրաստվածության բերելը պետք է դիտարկել այս համատեքստում, որը քաղաքական պատասխան է Թուրքիային»,-ասաց թուրքագետը:

Գևորգ Պետրոսյանի խոսքով` չնայած առկա լարվածությանը և փոխադարձ սուր հայտարարություններին, դժվար թե ռուս-թուրքական ուղղակի ռազմական գործողություններ լինեն: «Դա լրջագույն զարգացում կլինի Ռուսաստանի ու Թուրքիայի համար` ունենալով բացասական հետևանքեր: Կողմերը պատրաստ չեն ռազմական գործողությունների, նրանք ուղղակի առճակատման չեն գնա: Դրա փոխարեն կփորձեն իրենց ուժերը չափել Սիրիայում: Սիրիան կլինի Թուրքիայի և Ռուսաստանի ուժերի չափման ռազմադաշտը: Սիրիան կարևորություն ունի երկու կողմերի համար և երկուսն էլ զիջումների պատրաստ չեն&raquo ;,-ավելացրեց նա: 

Անդրադառնալով ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում ի հայտ եկող նոր լարվածությանը, թուրքագետը նշեց, որ Թուրքիայի արձագանքը բնական էր: Այն, որ ԱՄՆ-ի Պետդեպը Սիրիայի քրդերին չի համարում ահաբեկչական խմբավորում, պետք է առաջացներ Թուրքիայի զայրույթը, որովհետև, ըստ թուրքագետի, վերջինիս համար քրդերի խնդիրը շատ կարևոր նշանակություն ունի:

«Դա Թուրքիայի համար հարցերի հարցն է: Եվ բնական է, որ Թուրքիան շատ դյուրագրգիռ է արձագանքում քրդական զարգացումներին ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս: Այս պարագայում Թուրքիան անկանխատեսելի քայլերի է ունակ»,-ասաց Գևորգ Պետրոսյանը: Ինչ վերաբերում է Սիրիայի քրդերի հետ կապված ԱՄՆ-ի հայտարարությանը, ապա թուրքագետը նշեց, որ նա փորձում է Մերձավոր Արևելքում իր դաշնակիցների թիվն ավելացնել: Քրդերն էլ պոտենցիալ դաշնակցի դերում են: Թուրքագետը նկատեց, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում խնդիրներ միշտ եղել են:

«Սիրիական հակամարտության ամենսկզբից Թուրքիան-ԱՄՆ-ն տարբեր հարցերում տարատիպ կարծիքներ են ունեցել և միշտ չէ, որ նրանց շահերը, հետաքրքրությունները համընկել են: Նախկինում ևս տարաձայնություններ են եղել, այնպես չէ, որ Սիրիայի հարցում ամեն ինչ հարթ է գնացել: Օրինակ, երկար ժամանակ Թուրքիան քաղաքական առևտուր էր անում` մտածելով, թողնել իր ավիաբազաները օգտագործել, թե ոչ: Հիմա ևս մեկ լարվածություն է ի հայտ գալիս, որն ավելի լուրջ է»,-հավելեց թուրքագետը` նշելով, որ Թուրքիան հայտնվել է բավական ծանր իրավիճակում: Թուրքիայի քաղաքականութ յունը Սիրիայում իրեն չի արդարացնում, փոխարենն ավելի շատ խնդիրներ է ստեղծում: 

Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԱմերիկահայ նկարիչ Հովհաննես Քոչինյանը կտավներ է նվիրել Արթուր Ալեքսանյանին և Կարեն Ասլանյանին Ալիևը հույս է հայտնել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացն արդյունքներ կտա Կրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Դնեպրոպետրովսկիմարզի էներգետիկ ենթակառուցվածքներին Եգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից․ առնվազն 150 մարդ է տուժելՖրանսիան կմասնակցի Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ներկայացնելով Եվրոպան Երևանում Բաղրամյան պողոտայից՝ նոտար տանող փողոցից, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահшցել է Բեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համարԱՄՆ դեմոկրատները քննարկում են Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնությունն ու ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները ԱԺ-ում հյուրընկալվել են Երևանի և մարզերի մի շարք դպրոցների ներկայացուցիչներ Իրանի ԻՀՊԿ-ն արձագանքել է ԱՄՆ-ի «Երկաթե դարպասներ» օպերատիվ խմբի ստեղծմանը Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Կարևոր է, որ ընդդիմադիր ուժերը կարողանան լուծման տարբերակներ ներկայացնել՝ ապագային միտված. որովհետև նույն «Քանդենք պետությունը» հանրության մի հատվածին համոզել է, որ չկա այլ լուծում, քան Ադրբեջանի պահանջների կատարումը. ադրբեջանագետ Հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում Օկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումը Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Հորմուզի նեղուցում երկու լցանավի վրա ական է պшյթել. ԻՀՊԿ Զելենսկու գրասենյակի ղեկավարը տուգանք կվճարի ռուսերեն խոսելու համար Բողոքի ցույցեր` Ալբանիայիում. վարչապետի նստավայրի մոտ բախnւմ է տեղի ունեցել «Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Ճապոնիայի կենտրոնական հատվածում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըԹրամփն ավելի լավ է հասկանում ուկրաինական հակամարտությունը, քան եվրոպացի առաջնորդները․ Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Թուրքիայում յոթ մարդ է զոհվել բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում Տոկաևը նույնպես շնորհավորել է Ալիևին՝ Արցախի օկուպացիայի առթիվ Վթարային ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանում Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը երեք դի է հայտնաբերվել․ ենթադրաբար՝ նրա ընտանիքի անդամներինը Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով բեռնատարը չի կարողացել երթևեկել. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին Կոտայքում «Hongqi»-ն Նոր Հաճընի կամրջի հարևանությամբ բшխվել է էլեկտրասյանը COVID-19-ի նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել գրիպի. ԱՀԿ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ. ԱԱ Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Արեգակի վրա երեք հզոր բռնկում է տեղի ունեցել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին