Ֆրանսիայում վեց երեխա է զոհվել դպրոցական ավտոբուսի վթարի հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի արեւմուտքի Մերձովյան Շարանտա դեպարտամենտում փետրվարի 11-ի առավոտյան վեց երեխա Է զոհվել դպրոցական ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը:
Միջադեպը տեղի Է ունեցել Ռոշֆոր քաղաքի արվարձանում: Ինչպես նշվում Է, դպրոցականների փոխադրող ավտոբուսը ճակատային բախում Է ունեցել բեռնատարի հետ: Զոհվածներից բացի, եւս երեք մարդ, ներառյալ ավտոբուսի վարորդը, վնասվածքներ են ստացել: Եվս ութ դպրոցականներ չեն տուժել:
Սա դպրոցական ավտոբուսի մասնակցությամբ այս շաբաթ արդեն երկրորդ վթարն Է Ֆրանսիայում: Փետրվարի 10-ի առավոտյան երկու երեխա Էր զոհվել, եւս յոթը՝ տուժել երկրի արեւելքի Դուի դեպարտամենտում տեղի ունեցած համանման ՃՏՊ-ի հետեւանքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



