Վթար Վարդենիս-Ծովագյուղ ճանապարհին, 41-ամյա վարորդը «Opel»-ով կողաշրջվել է, հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Վարդենիս-Ծովագյուղ ավտոճանապարհի 55 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Արտակ Ս․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 64-ամյա Փափակ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը և ուղևորը հայր և որդի են։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
2
Նոր բաժին Idram&IDBank-ում
3
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
4
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



