Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, Հայկիս լավ կնայես. չհասկացա, որ դրանք հրաժեշտի խոսքեր են». կապավոր Հրաչյա Արզումանյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Շեխերում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հրաչյաս շատ աշխույժ, ակտիվ երեխա էր մանկության տարիներին։ Դպրոցական տարիներին, հատկապես բարձր դասարաններում ավելի համեստ էր, լռակյաց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լուսինեն՝ Հրաչյայի մայրը։

Հրաչյան ծնունդով Վանաձորից է։ Սովորել է Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցում։ Դպրոցից հետո կրթությունը շարունակել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում։ «Դպրոցում սովորելու առումով չեմ կարող ասել, որ բարձր առաջադիմություն է ունեցել, բայց շատ մեծ սեր ուներ սպորտի նկատմամբ։ Դեռ փոքր տարիքից հաճախել է սպորտի։ «Մարտեր առանց կանոնների» սպորտաձևն իր տարերքն էր։ Շատ հաղթանակներ է գրանցել, բազմաթիվ մեդալներ ու պատվոգրեր ունի։ Միշտ ասում էր՝ իմ ապագան տեսնում եմ սպորտի ասպարեզում։ Սպորտի հաճախելով՝ շատ թիկնեղ էր դարձել, գեղեցիկ կազմվածք ուներ։ Արտաքնապես գեղեցկադեմ երիտասարդ էր։ Սպորտն իր կյանքում յուրահատուկ տեղ ուներ, իսկ ակադեմիայում սովորելն իր համար կարևոր էր, որ հետագայում նաև մասնագիտություն և աշխատանք ունենա»։

2020 թվականի հունվարի 15-ին Հրաչյան զորակոչվել է ժամկետային զինծառայության։ Ծառայել է Ջրականում։ «Շատ մեծ ուրախությամբ է բանակ մեկնել։ Անընդհատ ասում էր՝ երբ է օրը գալու, որ գնամ բանակ։ Մեծ սիրով մեկնեց ծառայության։ Ինն ամիս ծառայեց մինչև պատերազմը։ Այդ ընթացքում մեկ անգամ չեմ լսել, որ ինչ-որ բանից տրտնջար, բողոքեր, կամ էլ ինչ-որ բան խնդրեր մեզանից։ Մենք գնացել ենք իր մոտ երդմնակալության արարողության օրը, միայն այդ մեկ անգամ։ Դրանից հետո համավարակի շրջանն էր, նա էլ չկարողացավ արձակուրդ գալ։ Շատ սիրով էր ծառայում։ Մի բան էլ նշեմ. մինչ բանակ գնալը հետաքրքրվում էր պատերազմի մեր հերոսներով։ Անգիր գիտեր Քառօրյա պատերազմի մեր բոլոր տղաներին, թե ով ինչպես և որտեղ է ծառայել, շատ մեծ հետաքրքրություն ուներ։ Անընդհատ ֆիլմեր էր դիտում։ Անգամ զարմանում էի, թե ինչպես է պատերազմական ֆիլմեր դիտում։ Եթե դեպքերն այսպես չզարգանային, գուցե հիմա այդքան չկենտրոնանայի այդ հանգամանքի վրա, բայց այս ամենից հետո հաճախ եմ այդ հարցի շուրջ մտածում, ամեն մանրուք ու հարց հիշում եմ»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է 44-օրյա պատերազմը։ «Սեպտեմբերի 27-ի առավոտյան շուտ նամակ էր գրել հայրիկին՝ դիրքեր եմ բարձրանում, եթե չզանգեմ, դուք ինձ համար չանհանգստանաք, ամեն ինչ լավ է։ Ոչինչ չէր ասել պատերազմի մասին։ Դրանից հետո արդեն իմացանք, որ պատերազմ է։ Մի քանի օր հետո զանգեց։ Շատ կարճ էր խոսում, ասում էր, որ ամեն ինչ նորմալ է. «Ես լավ տեղ եմ, մեզ մոտ հանգիստ է»։ Անընդհատ հանգստացնում էր մեզ։ Պատերազմի ընթացքում մի քանի անգամ զանգել է, ոչ ամեն օր, բայց երեք-չորս օրը մեկ զրուցել ենք»։

Հրաչյայի վերջին զանգը հոկտեմբերի 26ին էր։ «Միայն այդ օրն եմ զգացել, որ շատ անտրամադիր է։ Շատ դժվարությամբ էր խոսում։ Հրաչյաս կրտսեր եղբայր ունի, այդ ժամանակ, դե, ավելի փոքր էր։ Վերջին զրույցի ժամանակ վերջին նախադասությունն այսպիսին էր. «Մա՛մ, Հայկիս լավ կնայես»։ Ու ես նույնիսկ այդ ժամանակ չկարողացա հասկանալ, որ դրանք իր հրաժեշտի խոսքերն էին։ Ես չէի ուզում երևի դրան հավատալ»։

Հրաչյան եղել է պատերազմի թեժ կետերում՝ Ջրական, Արա լեռ, Հադրութ, Կարմիր շուկա։ «Զանգերից մեկի ժամանակ, երբ հայրիկը հարցրեց՝ Հրա՛չ ջան, ո՞նց եք, շատ նեղված արձագանքեց. «Պա՛պ, ո՞նց պետք է լինենք, նահանջում ենք»։ Շատ նեղված էր դրանից։ Պատերազմի ընթացքում հայրիկին ևս մեկ բան է ասել. «Պա՛պ, «շներից» մեկին իմ ձեռքերով եմ սատկացրել»։ Ուժեղ էր, պարապած, առանց զենքի, փաստորեն, ձեռնամարտի էր բռնվել թշնամու հետ։ Ուսադիրներն էլ վերցրել էր։ Հայրիկն ասաց՝ շպրտի դրանք, տղա՛ ջան, քեզ պետք չեն»։

Հրաչյան անմահացել է հոկտեմբերի 28-ին Մարտունու շրջանի Շեխեր գյուղում։ «Շատ փնտրեցինք իրեն։ Մենք Հրաչյայիս «գտանք» դեկտեմբերին։ Ամուսինս ամենուր նրան էր փնտրում։ Նա մի քիչ շուտ էր իմացել իր զոհվելու լուրը, սակայն ինձ ոչինչ չէր ասել այնքան ժամանակ, մինչև գտավ մեր որդուն ու տուն բերեց։ Հրաչյաս ճանաչելի է եղել, ամուսինս տեսել է նրան, գրպանում էլ իր իրերն են եղել»։

Ընտանիքի երեխաներից ավագը Հրաչյան է։ Նա քույր և եղբայր ունի։ «Հենց նրանք դարձան ինձ ուժ տվողը։ Հրաչյային խոստացել եմ, որ իր եղբորը պետք է լավ նայեմ։ Մյուս կողմից՝ մտածում եմ, որ ինչքան ապրում եմ, Հրաչյաս ինձ հետ է, ապրեցնելու եմ իրեն։ Դա է նաև ինձ ուժ տալիս։ Բարդ է այդ մասին խոսելը։ Որքան ավելի շատ ժամանակ է անցնում, այնքան ցավն ավելի է խորանում, ամեն ինչ ավելի է բարդանում։ Երեխաներս են «ստիպում» ապրել։ Իրենց և Հրաչիս հիշատակը վառ պահելու համար եմ ապրում և մտածում՝ քանի դեռ շնչում եմ, Հրաչս էլ է շնչում, նա մեզ հետ է»։

Հ. Գ. - Կապավոր Հրաչյա Արզումանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Վանաձորի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում