Վարչապետի կողմից որեւէ անձի որևէ գործողություն «փողերի լվացում» որակելը իրավապահներին ուղղված հրահանգավորում է. Մելոյան
ԲԼՈԳՎարչապետի կողմից
-որեւէ անձի,
-որևէ գործողություն,
հրապարակային պաշտոնական տեսաձայնագրության մեջ՝ որպես «փողերի լվացում» որակելը՝
ՀՀ իրավապահ մարմիններին ուղղված ՈՒՂՂԱԿԻ հրահանգավորում է,
անմեղության կանխավարկածի չեղարկման հերթական դրսեւորում է՝ պաշտոնյայի կողմից
Փաստաբանները, որոնք իրականացնում են պաշտպանություն քրեական գործերով, կհաստատեն, որ ներկայումս Հայաստանն աշխարհում բացառիկ երկիր է, մեկ բնակչի հաշվով փողերի լվացման մեղադրանքների այսպիսի բարձր թվով:
Հիմա արդեն պարզ է, թե որտեղից է գալիս իրավապահ մարմինների այն վարքագիծը, որի հետևանքով՝ Հայաստանում ցանկացած քաղաքացիական գործարք հեշտությամբ որակվում է որպես «փողերի լվացում»:
Ընդ որում, նշված ապօրինի հրահանգը տրվում է իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող անձի միակողմանի զեկուցման վրա և առանց մյուս շահագրգիռ կողմի առարկությունները լսելու!
Ազգային շահով առաջնորդվող իշխանությունը, հիմա երախտիքի ու կատարված հսկայածավալ աշխատանքների ներկայացման վերաբերյալ տեսաձայնագրություններ կտեղադրեր։
Մանիպուլացնելու փոխարեն՝ իջեցրեք հոսանքի սակագինը։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



