Երևան, 01.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի համար ռազմավարական երազանքն է. թուրք նախարար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը թուրքական «Analiz» թերթին ներկայացրել է երկրի առևտրային և լոգիստիկ ռազմավարական առաջնահերթությունները։ Նախարարը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։ Այս մասին  հայտնում է Ermenihaber.am-ը:

Բոլաթը, նշելով, որ Թուրքիան իր լոգիստիկ կամրջի դիրքը 3 մայրցամաքների հատման կետում այլևս ոչ միայն որպես աշխարհագրական առավելություն է դիտարկում, այլև այն վերածում է աշխարհատնտեսական առավելության, ասել է․

«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, Մարմարայը, Յավուզ Սուլթան Սելիմի կամուրջը, Կարս-Ստամբուլ-Եվրոպա կապուղիները, Զանգեզուրի միջանցքը և Զարգացման ճանապարհի նախագծերը վճռորոշ ենթակառուցվածքային քայլեր են, որոնք Թուրքիան ձեռնարկում է համաշխարհային առևտրում իր դիրքերը ամրապնդելու և առաջ մղելու համար»։

Բացի այդ, շարունակելով խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ Թուրքիայի առևտրի նախարարը հայտարարել է, որ այն իրենց երկիրը կապելու է թյուրքական աշխարհի և կենտրոնական Ասիայի հետ։

«Դա ոչ միայն ռազմավարական երազանք է, այլև առևտրային անհրաժեշտություն»,- հավելել է նա։

Անդրադառնալով ներկայումս դեպի Կենտրոնական Ասիա իրականացվող արտահանումների ճանապարհներին՝ Բոլաթը տեղեկացրել է, որ դրանք Սարպի սահմանային անցակետով անցնում են շուրջ 950 կմ հեռավորություն, ապա ընդգծել, որ երբ «Զանգեզուրի միջանցքը» բացվի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ճանապարհային հեռավորությունը կկրճատվի մինչև 400 կիլոմետր: Նախարարը պնդել է նաև, որ այդպիսով Չինաստան-Եվրոպա գծի տարանցման ժամանակն իր հերթին կկրճատվի 5-7 օրով, իսկ ծախսերը՝ 15-20%-ով:

«Չնայած դժվար է զրոյացնել աշխարհաքաղաքական մրցակցությունը, բայց առևտրային ներուժի գրավչությունը բավականաչափ ուժեղ է այդ խոչընդոտները հաղթահարելու համար: Երկարաժամկետ հեռանկարում Զանգեզուրը կվերածվի տարածաշրջանային վստահություն ձևավորող խաղաղության նախագծի։
Զարգացման ճանապարհը և Զանգեզուրի միջանցքը նախատեսված են ոչ միայն բազմամոդալ փոխադրումների համար: Դրանք դիտարկվում են նաև որպես ռազմավարական էներգետիկ և հաղորդակցության միջանցքներ»,- հավելել է Թուրքիայի առևտրի նախարարը։

Վերջինս շեշտել է, որ այդ նախագծերին ինտեգրվում են նավթամուղներ ու գազատարներ, ֆիբրօպտիկ ենթակառուցվածք, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծեր և Թուրքիան գնում է ոչ միայն լոգիստիկ, այլև արտադրական ու էներգետիկ կենտրոն դառնալու ճանապարհով։

Հետևեք մեզ՝ այստեղ

«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայության«Դոմուս» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առել«ՍԵՐՈՒՆԴ»-ի մեկնարկը. առաջին հեղինակային մոդելը՝ նպատակադրված երեխայի համակողմանի զարգացման վրա՝ արհեստական բանականության հենքովԻնչ կպահանջի Ռուսաստանը ՓաշինյանիցՉկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք ՉալաբյանԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ «Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան 25-օրյա հավաքների օրերը հայտնի են Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՌՊԼ 5 տարի իմ նման տղերքին չլսեցիք, որ ասում էինք՝ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ․ Մհեր ԱվետիսյանԱմիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանԳյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց դժվարությունները, ցավոք, մեկ էտապով չեն ավարտվելու. Հրայր ԿամենդատյանՀայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա ԿոստանյանՊուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը Ամբողջ տարածաշրջանն է գին վճարում Իսրայելի ագրեuիվ քաղաքականության համար. Էրդողան Բլոգեր Անկիտ Բալիյանին անհայտ անձը կյանքից զրկել է մարզասրահից դուրս գալիս Մենք նույնպես եղել ենք դպրոցական․ Ուժեղ ՀայաստանԲաքուն և Երևանը աշխատում են փոխադարձ առևտուրը ընդլայնելու ուղղությամբ. Ալիև Պուտինը և Ալիևը կարճ զրուցել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը Ի՞նչ կապ ունի «պարսկական խնձորը» Չինաստանի հետ. «Փաստ»Յամալի երկու գոլ խփել տեսնելը նույնպես ինձ շատ է ուրախացնում. Ֆլիկ Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Հարբած տղամարդը սպանել է որդունՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա «Ռուսաստանին չլսելու գինը շատ թանկ է լինելու Հայաստանի համար»․ քաղաքական ուղերձ Երևանին․ Մհեր Ավետիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը. «Փաստ»Երիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա Թրամփի վարկանիշն ընկել է Բայդենի նվազագույնից էլ ցածր Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»ԱՄՆ ցամաքային ուժերի նախարարը հրաժարական է տվել Փիթ Հեգսեթի հետ լարված հարաբերությունների պատճառով Ընդդիմությունը պետք է անցում կատարի միասնական և կոորդինացված գործողությունների. Մենուա ՍողոմոնյանԵթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Կան եզակի դատավորներ, որոնք Փաշինյանին չեն ենթարկվում. Ցոլակ Ակոպյան