Երևան, 12.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՔՊ-ն խայտաբղետ ցուցակ կունենա

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս օրերին խիստ զբաղված է իր ընտրական ցուցակների համար առաջադրումներով։ Մեկ–երկու օր անց առաջադրվելու ժամկետը կավարտվի, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ գործող Ազգային ժողովի խմբակցությունից շատ պատգամավորներ չեն լինի հաջորդ խորհրդարանում, քանի որ չեն առաջադրվել ՔՊ ընտրական ցուցակի համար։ Մասնավորապես հայտնի են պատգամավորներ Լենա Նազարյանի, Քրիստինե Պողոսյանի, Շիրակ Թորոսյանի և Խաչատուր Սուքիասյանի չառաջադրվելու մասին։

Ըստ ամենայնի, Լենա Նազարյանը, ով մտերիմ հարաբերություններ ունի Աննա Հակոբյանի հետ, այլ ոլորտ է տեղափոխվում։ Միգուցե այլ ոլորտ տեղափոխվի նաև Շիրակ Թորոսյանը։ Խաչատուր Սուքիասյանն ընդհանրապես չի ցանկանում լինել խորհրդարանում։ Վերջինս արդեն բավականին լուրջ թիմ է ձևավորել ՔՊ ներսում, որի համար անձամբ լոբբինգ է անում և ֆինանսապես օգնում, և իր խորհրդարանում գտնվելը ժամանակի զուր վատնում է համարում։

Միայն Քրիստինե Պողոսյանն է, որին «Քաղպայմանագրում» պարզապես ցանկանում են պատժել։ Չորս տարի շարունակ այս պատգամավորը օրենսդրական որևէ նախաձեռնությամբ, որևէ ակտիվությամբ հանդես չի եկել և չի պաշտպանել փաշինյանական թեզերը, թեև ժամանակին համարվում էր Նիկոլ Փաշինյանի ամենամերձավոր զինակիցներից մեկը։ Ավելին, Քրիստինե Պողոսյանը նաև մտերիմ հարաբերություններ ունի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ և մի քանի անգամ հրապարակավ աջակցություն է հայտնել վերջինիս, և այդ կապակցությամբ էլ Փաշինյանը հայտարարել է, թե չի ցանկանում Պողոսյանին տեսնել խորհրդարանում։

Մեր տեղեկություններով, գործող կազմից մեկ տասնյակից ավելի պատգամավորներ չեն լինի նոր ընտրացուցակում։ Շատերն էլ, որ անկուսակցականներ են և ստիպված էին 1․5 միլիոն դրամ վճարել ՔՊ ցուցակում ընդգրկվելու համար, արդեն իսկ դիմում են ներկայացրել ՔՊ կուսակցության անդամ դառնալու նպատակով, որպեսզի վճարեն ընդամենը կես միլիոն դրամ։ Արդյունքում՝ ՔՊ ընտրական ցուցակը բավական խայտաբղետ է լինելու՝ նոր անուններով հագեցած։ Բայց ցուցակն առավելապես հայտնի կդառնա արդեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։

Գարնանը տեղի է ունենալու արտահերթ համաժողովը, որտեղ կուսակցության պատվիրակներն ընտրելու են միայն առաջին 30 համարներին՝ բնական է՝ Փաշինյանի առաջարկով, իսկ ցուցակի մյուս անունները Փաշինյանն անձամբ է գրելու՝ ընդ որում ոչ թե սեփական կուսակիցների, այլ արևմտյան երկրների դեսպանատների օգնությամբ։

Տաթևիկ Ստեփանյան

Երևան-Գյումրի ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով «Ford Transit»-ը հայտնվել է ձնակույտերի մեջ, ապա «Mercedes Vito»-ն բախվել է «Ford Transit»-ին Ազգերի լիգա 2026/27. Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցները Amio Pro․ բանկինգ՝ բազմաթիվ առավելություններովէդմոն մարուքյանի անդրադարձը Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարություններինՀենրիխ Մխիթարյանը՝ լավագույն տասնյակում Տեսչական մարմինը կասեցրել է 11 ապօրինի հորի շահագործում Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Մելանիա Թրամփի շնորհիվ ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաների ևս մի խումբ վերամիավորվել է իրենց ընտանիքների հետ. Սպիտակ տուն Կաթողիկոսի հարկադրական հեռացման uպառնալիքները ուղղակի սպառնալիք են աշխարհի բոլոր հայերի համար․ հայտարարություն Դուք սխալ ճանապարհի վրա եք․ Օրբանը՝ Զելենսկուն Հայերի գենը միակն է, որը 3,000 տարի մնացել է անփոփոխ․ Պետրոս ԱնանիկյանՇրջակա միջավայրի նախարարը և Իտալիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը ԱՄՆ-ն և Իրանը պատրաստ են փոխզիջման. Ֆիդան Նավթը սկսում է հոսել, և մեծ գումարները շուտով կօգնեն Վենեսուելայի ժողովրդին․ Թրամփ Փակ ավտոճանապարհներ կան Երկրաշարժ՝ Ադրբեջանում 12 հազար դոլար պարտք՝ ամեն ընտանիքի ուսերին. 9 միլիարդի մասին իրականությունը՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հատուկ հայտարարությունը բարերարի ուղերձի և դրա ձևի մասինԱՄՆ-ի փոխնախագահի այցը Հայաստան ապացուցեց այն թեզը, որի մասին ես խոսում եմ երկար ժամանակ, և շատերը քննադատում են ինձ. Մհեր ԱվետիսյանՍարուխանում բախվել են «Toyota Camry»-ն, «Լադա»-ն և «ՎԱԶ 2106»-ը. կա վիրավոր Հայտնաբերել ու առգրավել են մեկ կիլոգրամից ավելի մեթամֆետամին Քննչականը և դատախազությունը Սամվել Կարապետյանին հնարավորություն չեն տվել տեսաուղերձով հանդես գալԱՄՆ օդային տարածքը փակվել է լազերային զենքի պատճառով Team-ի և Ֆրանսիական համալսարանի համագործակցությամբ 120 ուսանող իր ուժերն է փորձել առաջատար ընկերություններումՎատ ժամանակները ծնում են ուժեղ առաջնորդներ, ուժեղ առաջնորդները ստեղծում են լավ ժամանակներ․ Նարեկ ԿարապետյանՀայ դահուկորդուհին զբաղեցրել է 82-րդ տեղը Երեք դեռահասներ ծեծել են համադասարանցուն. դպրոցի մանկավարժական կազմը թաքցրել է իրականությունը Յուրաքանչյուր իշխանություն ինքն է ընտրում իր թիվ 1 ընդդիմադրին, և սա տարածված փորձ է աշխարհում. Նաիրի Սարգսյան Արմավիրի մարզում նորահարսը փախել է՝ իր հետ տանելով ոսկյա զարդերը. սկեսրայրը դիմել է ոստիկանություն ԱՄՆ-ի ռազմանավեր են բախվել Հարավային Ամերիկայի ափերի մոտ Անվտանգության նկատառումներից պայմանավորված՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են Վանաձորում ոստիկաններն ալկոհոլային սպիրտի ապօրինի վաճառքի դեպք են բացահայտել Արցախի հայաթափումը, ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի, կարող է համարվել ցեղասպանություն․ Արեգ ՍավգուլյանԽոստովանե՛ք՝ որքան պարգևավճար եք ստացել դեկտեմբերին․ Հրայր ԿամենդատյանՅուրաքանչյուր բռնապետ պետք է իմանա՝ մի օր պատասխան է տալու իր արարքների համար․ Ավետիք ՉալաբյանՆարեկ Ամբարյանի մասին օրաթերթի նյութը շտկվել է. նա ԶՊՄԿ-ում փոխտնօրենի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2021թ.Կյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներ Արտառոց դեպք՝ Արմավիրում, սկեսրայրը հայտնել է, որ հարսը գողացել է ոսկյա զարդերն ու փախելՓոքր բիզնեսը երկրի ողնաշարն է, այլ ոչ թե հարկային զոհը. Աշոտ Մարկոսյան Մնացել է 115 օր, երբ Հայաստանը կունենա նոր ղեկավար. Սամվել Կարապետյանի ուղերձըՓաշինյանը դժգոհ է ամուսինների աշխատանքից. ո՞ւմ կհեռացնեն առաջինը Ամբողջ աշխարհում ներդրումների սով է, Միամտություն է կարծել, որ ՀՀ պետք է հորդեն բազմամիլիարդանոց ներդրումներ. Հայկ Ֆարմանյան Ինչպե՞ս մոլորեցնել միջազգային գործընկերներին. Համառոտ ձեռնարկ Փաշինյանից Այս ուժեղ ժողովուրդը, որին դեռ հայ են կոչում, ստեղծում է իր ապագայի նոր նավը. Նարեկ Կարապետյանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ստեղծման մասին Արդյոք Վենսը Բաքվում քննարկե՞լ է հայ գերիների հարցըՈւժեղ Հայաստանը կկառուցվի ուժեղ տնտեսության վրա․ Հայկ Ֆարմանյան Փաշինյանի իշխանությունն իր վախից սաստկացնում է բռնաճնշումները Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերում են Հայաստանի հիմնական խնդիրների լուծումները․ Աշոտ Մարկոսյան Միայն Սամվել Կարապետյանի ձեռքերում է, որ եկեղեցին կլինի ապահով, իսկ Բաքվի պատանդները կվերադարձվեն. Ռոբերտ Ամստերդամ Հարևաններդ նույնն են, դու ես թույլ. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին