Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ակբա բանկը և Պրոպարկոն ամփոփել են համագործակցության մեկամյակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ակբա բանկն ու Ֆրանսիական զարգացման գործակալության անդամ Պրոպարկոն ամփոփել են համագործակցության մեկամյակը։ Մեկ տարի առաջ Պրոպարկոն դարձավ Ակբա բանկի բաժնետեր՝ 10% մասնաբաժնով։

«Մենք երկար պատմության սկզբում ենք, որն արդեն հաջողություն է գրանցել: Այս գործարքը ամրապնդում է հայ-ֆրանսիական հարաբերությունները: Բանկը սերտ կապ ունի Ֆրանսիայի հետ, ինչը համակարգային նշանակություն ունի ֆինանսական շուկայում: Այս գործակցությունը հայկական բանկային ոլորտը կապում է եվրոպական ստանդարտներին: Ակբան նորարությունների բանկն է և Հայաստանի համար նոր հնարավորություններ է բացում դեպի աշխարհ»,- նշել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

«Պրոպարկոյի կողմից Ակբա բանկի 10% բաժնետոմսերի ձեռքբերումը ուղղակի ֆինանսական ներդրում չէ։ Սա վստահության քվե է Ակբա բանկի ռազմավարության, կառավարման և Հայաստանի զարգացման մեջ նշանակալի դեր կատարելու Ակբայի կարողությանը։ Պրոպարկոյի հետ համագործակցությամբ Ակբան մտնում է նոր ռազմավարական ցիկլ և այս երկարաժամկետ տեսլականի հիմքում ընկած է ամենակարևորը՝ վստահությունը։  Մեր նպատակն է լինել ոչ միայն ֆինանսական ուժեղ հաստատություն, այլև Հայաստանի ամենահուսալի կազմակերպություններից մեկը՝ բանկ, որը մարմնավորում է եվրոպական չափանիշները, հայկական արժեքները և հասարակության նկատմամբ բարձր պատասխանատվության զգացումը»,- նշել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Ռաֆայել Սարգսյանը։

«Ակբան միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու բավականին հարուստ փորձ ունի։  Պետք է ասել, որ այդ փորձառությունը մեզ տվել է ոչ միայն ֆինանսական հնարավորություններ, այլև նոր որակներ ու նոր ստանդարտներ։ Պրոպարկոյի հետ համագործակցությունը մեր առջև նոր հորիզոններ է բացել։ Հպարտ եմ, որ մենք Պրոպարկոյի գործընկերների մեծ ընտանիքում արդեն մեր ուրույն տեղն ունենք։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Ֆրանսիայի կառավարությանը՝ ի դեմս պարոն դեսպանի»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։



«Ակբան համակարգային  կառույց է, որը դարձել է Հայաստանի տնտեսության զարգացման առանցքային դերակատարներից մեկը։ Այս հարաբերությունները խարսխված են փոխվստահության վրա, որը կդիմադրի ցանկացած խոչընդոտի և երկարատև կյանք կունենա: Մենք աջակցելու ենք բանկի՝ միջազգային շուկա մուտք գործելուն և այդ ճանապարհի ընթացքում միասին ենք քայլելու: Ցանկություն ունենք  խորացնել մեր համագործակցությունը և աջակցել, որ բանկը զարգացնի նաև կլիմայական փոփոխությունների ծրագիրը»,- նշել է Պրոպարկոյի Մասնավոր կապիտալի գծով տնօրենի տեղակալ Ստեֆան Ֆրուասարդեյը։

«Կենտրոնական բանկը ողջունում է, որ օտարերկրյա հեղինակավոր կազմակերպությունները մասնակցում են Հայաստանի ֆինանսական համակարգի գործունեությանը։ Ակբա բանկը բաց բաժնետիրական ընկերություն դառնալով, ինչպես նաև Պրոպարկոյի հետ համագործակցության շնորհիվ, ակնհայտորեն թիրախավորում է իրեն որպես երկարաժամկետ, կայուն զարգացմանը միտված բանկ։ Ակբա բանկը դրական իմաստով առանձնանում է լավագույն բանկերի շարքում»,- նշել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներին«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումԼուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Հերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՍկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԹրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ