ԿԺԴՀ-ն պատասխան պատժամիջոցներ Է սահմանում Կորեայի Հանրապետության նկատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿԺԴՀ-ի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանում ի պատասխան Կորեայի Հանրապետության նախաձեռնությամբ Քեսոնի ինդուստրիալ համալիրի փակման:Հյուսիսկորեական բարձրագույն ղեկավարության այս որոշման մասին հայտնել Է Հայրենիքի խաղաղ միավորման կոմիտեն: Վերջինիս հրապարակած հայտարարության մեջ թվարկված են հինգ միջոցներ, որոնք ուժի մեջ են մտնում անհապաղ:
«Տեղական ժամանակով առավոտյան ժամը 10-ից (Երեւանի ժամանակով 05:30-ից) շրջապատված Է Քեսոնի արդյունաբերական հրապարակի տարածքը, ինչպես նաեւ զինվորական ուղեփակոցներ են ստեղծված Հյուսիսի եւ Հարավի միջեւ սահմանազատիչ գծի երկայնքով,- ասված Է փաստաթղթում:- Քեսոնի ինդուստրիալ համալիրը հայտարարվում Է զինվորական վերահսկողության փակ գոտի»:
Ինչպես նշվում Է հայտարարության մեջ, մինչեւ ժամը 17:00-ը (Երեւանի ժամանակով 13:30-ը) Քեսոնի արդյունաբերական հարթակի բոլոր հարավկորեացի աշխատողները պարտավոր են հեռանալ ԿԺԴՀ-ի տարածքից:
«Բոլոր սարքավորումները, հումքը եւ արտադրանքը, որոնք առնչություն ունեն Կորեայի Հանրապետության հետ, հայտարարվում են ամբողջությամբ կնքված»,- ընդգծված Է փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



