Էթիկայի նոր հանձնաժողովին ժամանակ է պետք (տեսանյութ)
ՔԱՂԱՔԱԿԱՆԱզգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն արդեն երկրորդ անգամ է՝ հետաձգում է Past.am-ի լրագրող Լիլիթ Լալայանի դիմումն ընդդեմ 7 պատգամավորների: Նշենք, որ մեր լրագրողը պահանջել էր հանձնաժողովից քննել միմյանց փոխարեն քվեարկող պատգամավորների հարցը:
Հիշեցնենք, որ հանձնաժողովը պետք է որոշում ընդուներ դեռ փետրվարի 1-ին, սակայն հանձնաժողովի նախկին նախագահ Վահան Բաբայանն այդ օրը տեղեկացրել էր որոշման հետաձգման մասին: Նորընտիր էթիկայի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը լրագրողների հետ զրույցում այսօր ասաց, որ այսօրվա նիստի ժամանակ բացառապես քննվել են էթիկայի հանձնաժողովի ընթացակարգային հարցեր, իսկ որոշումը ընդունվելու է փետրվարի 15-ին:
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին լրանում է հարցը քննելու 30-օրյա ժամկետը:
Խոսրով Հարությունյանի արձագանքը՝ տեսանյութում.
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



