Երևան, 28.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երբ ուզում էի առաջանալ դեպի նա, տեսա, որ երկրպագուհիներով է շրջապատված ու որոշեցի չմոտենալ, չխանգարել. Աննա Թովմասյանը՝ իր ու Արամեի ճակատագրական հանդիուպմների և ընտանիքի մասին

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է.

Արամեի եւ Աննա Թովմասյանի օրինական հարաբերություններն արդեն երեք տարվա պատմություն ունեն, բայց նրանց կապող պատմության տարիները շատ ավելի երկար են, քան ընդամենը երեքը: Life.panorama.am-ին Աննա Թովմասյանը պատմել է իր ու Արամեի ճակատագրական հանդիպումների, ամենահիշարժան անակնկալների եւ ընտանեկան մանրամասների մասին:

Ճակատագրական երեք հանդիպում, որից հետո…

Ես ու Արամեն դեռ փոքր տարիքում՝ 14-15 տարեկանում, Դոնի Ռոստովում նույն երգչախմբում ենք երգել: Դա 2000թ-ն էր, որից հետո մենք ընտանիքով տեղափոխվեցինք ուրիշ քաղաք ապրելու ու գրեթե 7 տարի Արամեի հետ չհանդիպեցինք: Բայց ես գրեթե ամեն տարի գալիս էի Հայաստան՝ ընկերներիս ու հարազատներիս այցելության: 2007-ին կրկին եկել էի Հայաստան ու մեր հարեւաններից մեկն ինձ հրավիրեց համերգի, որի ժամանակ նկատեցի, որ Արամեն էլ է երգում: Շատ լավ եմ հիշում՝ նրան տեսնելուն պես շատ ոգեւորվեցի, մի տեսակ հպարտանում էի, որ նրա հետ միասին երգել ենք ու ինքը հիմա հայտնի երգիչ է, որոշեցի համերգից հետո մոտենալ նրան, հետաքրքիր էր՝ նա ինձ կճանաչեր, թե ոչ: Այդպես մոտեցա նրան ու ի զարմանս ինձ՝ նա ինձ միանգամից ճանաչեց, հետաքրքրվեց, թե ինչ եմ անում Հայաստանում, ես էլ ասացի, որ ինքս էլ ուզում եմ երգ ձայանագրել, բայց այստեղ ոչ մեկին չեմ ճանաչում, Արամեն էլ ծաղիկները ձեռքին՝ երկրպագուհիներով շրջապատված, խառնված ասաց, որ ինձ սիրով կօգնի, պատկերացրեք, այդ պահին, երբ երկրպագուներն իրենից ստորագրություն են ուզում, ինքը բարձրաձայն ասում է՝ ով թուղթ ու գիչ ունի, որպեսզի իր հեռախոսահամարը գրի եւ տա ինձ: Ի վերջո երկրպագուհիներից մեկը թուղթ ու գրիչ տվեց նրան, նա էլ գրեց հեռախոսահամարն ու տվեց ինձ: Բայց դրանից հետո ես ստիպված էի շուտ վերադառնալ ու այդպես էլ չզանգեցի Արամեին, դրանից անցավ երկու տարի, ես կրկին Երեւանում էի, ընկերուհիներս հրավիրեցին Նունե Եսայանի եւ Արամեի համերգին, մենք կրկին գնացինք, վերջում կրկին ընկերուհիներիս հետ ցանկացա մոտենալ նրան, սակայն, երբ ուզում էի առաջանալ դեպի նա, տեսա, որ երկրպագուհիներով է շրջապատված ու որոշեցի չմոտենալ, չխանգարել: Այդ հանդիուպից հետո կրկին երկու տարի անց, կրկին Երեւանում ծնողներիս հետ գնացի համերգի, բայց այդ ժամանակ, որքան էլ մայրս պնդում էր մոտենալ նրան, նկարվել, բայց մի տեսակ հպարտությունս չթողեց ու այդպես էլ համերգից հետո չմոտեցա Արամեին: Ընդ որում, նա այդ օրը դահլիճում տեսել էր ինձ, սպասել, որ հետո կմոտենամ իրեն, բայց… մինչ այսօր էլ ծիծաղելով ասում է՝ «Ինչո՞ւ չեկար, դե ասա՝ ինչո՞ւ չեկար»: Իրականում մեզ հետ կապված ճակատագրական մեկ այլ դեպք էլ կա՝ մինչ մեր հանդիպելը, Արամեն բոլորին ասել է, որ չգիտի, թե ով է լինելու իր սիրելին, բայց վստահ է, որ նրան անմիջապես ճանաչելու է. նրա խոսքերով, երբ առաջին անգամ նրան մոտեցել եմ, զգացել է, որ հենց ինձ է միշտ պատկերացրել...

Կայացավ առաջին հանդիպումն ու փոխվեց ամեն ինչ…

Քանի որ ես դեռ փոքր տարիքից Արամեին ու նրա քույրիկին՝ Անիին, ճանաչում էի, մի օր պատահմամբ Անիի հետ սկսեցինք սոցիալական էջերից մեկով շփվել, մենք սկսեցինք նամակագրական կապ հաստատել: Իմիջայլոց, չգիտեմ որտեղից Արամեին իմ մասին սխալ տեղեկություններ էին հասել, նրան ասել էին, թե իբր ես ամուսնացել եմ, ու երբ վերջին համերգին տեսել է ինձ դահլիճում, շատ է ցանկացել, որ մոտենամ իրեն, որպեսզի ինձնից հարցնի, թե որքանով են ճիշտ իր տեղեկությունները: Հետո, երբ Արամեի քույրն ասում է, որ ինձ հետ նամակագրական կապ ունի, Արամեն էլ խնդրում է, որպեսզի անպայման ճշտի՝ ես ամուսնացել եմ, թե ոչ: Դե իսկ ճշտելուց հետո էլ, երբ իմանում է, որ ես ամուսնացած չեմ, քույրիկին խնդրում է հանդիպում կազմակերպել: Այդ ժամանակ ես արդեն երգս ձայանգրել էի եւ տեսահոլովակ պետք է նկարահանեի, հենց այդ թեմայի շուրջ էլ առաջին անգամ Արամեի հետ հանդիպեցինք: Զավեշտալին այն էր, որ երբ առաջին անգամ հանդիպեցինք, շատ երկար Արամեն ինձ խորհուրդներ տվեց, թե մեր երգարվեստում ինչպես գործեմ, բայց այդքան երկար խոսելուց հետո ասաց՝ «Արի մի երգի էլի, քեզ դա ընդհանրապես պետք չի»: Իհարկե, դրանից հետո ես նկարահանեցի իմ տեսահոլովակը, բայց կապը արդեն կար, ընթացքում մեր շփումը արդեն ամենօրյա դարձավ:

Սիրո խոստովանություն արեց, որին ի պատասխան լռեցի…

Մեր շփման ընթացքում եւ ես, եւ նա արդեն հասկացել էինք, որ մեր մեջ բացի ընկերական հարաբերությունից նոր զգացմունքային հարաբերություններ են ծնվում: Մի օր էլ, երբ ինձ տուն էր ճանապարհում, մեր շենքի բակում ասաց, որ իր կյանքում առաջին անգամ է սիրո խոստովանություն անում, ու ասաց՝ «Սիրում եմ շատ…»: Այդ ժամանակ ես լռեցի, ոչինչ չպատասխանեցի, բայց լռությունս էլ մեծ ասելիք ուներ… ընթացքում ինքնաբերաբար մենք արդեն սկսեցինք շփվել:

Ամենատպավորիչ նվերը, որ երբեք չեմ մոռանա…

Իմ ամենատպավորիչ նվերը հենց առաջին նվերն էր: Երբ ես ու Արամեն դեռ նոր-նոր էինք շփվում եւ ընկերություն չէինք անում, դեկտեմբերի 31-ի երեկոյան զանգեց ինձ եւ խնդրեց հանդիպել: Մենք հանդիպեցինք ու սկսեցինք քաղաքով մեկ մեքենայով շրջվել, հետո նա խնդրեց, որ բացեմ մեքենայի միջի բեռնախցիկը: Բացելուն պես ես տեսա ներսում դրված տուփը. Դա օծանելիք էր, բայց կյանքիս ամենատպավորիչ նվերը դարձավ: Իսկ նրա համար իմ նվերներց ամենահիշարժանը եղել է մեր առաջին Սուրբ Վալենտինի տոնին մատուցածս անակնկալը. այդ օրը նա համերգ ուներ, ես էլ վերջում նրան խաղալիք արջուկ նվիրեցի, բայց հետաքրքիր այն էր, որ Արամեն վերցրեց նվերը ու սկսկեց բարկանալ, թե ինչու եմ գումար ծախսել եւ իր համար նվեր գնել:

Արամեն հոգատար է, ու շատ բարի…

Ամուսնուս ամենակարեւոր հատկանիշը իր բարությունն ու հոգատարությունն է: Ինձ համար շատ կարեւոր է նաեւ նրա հումորը, շատ եմ սիրում Արամեի հումորը, երբեմն այնպիսի պահի կարող է համապատասխան հումոր անել, որ ուղղակի ապշեմ:

Մենք ռոմանտիկ չենք, կամ էլ չափավոր ենք ռոմանտիկ….

Այն ժամանակ մտածում էի, որ շատ ռոմանտիկ մարդ է Արամեն, բայց հետո հասկացա, որ այդ հատկանիշն իր մոտ չափավոր է, ինչպես եւ ինձ մոտ: Մենք երկուսս էլ ոչ միշտ ենք ռոմանտիկ, միայն տեղին:

Նման ենք իրար, ավեի ճիշտ նմանվել ենք…

Ես ու Արամեն շատ նման ենք բնավորությամբ, ավելի ճիշտ այնքան նման չենք, որքան համատեղ կյանքի ընթացքում ենք նմանվել: Հատկապես ես եմ նրան ավելի նմանվել, նրա պես սկսել եմ հումորներ անել, ինքն էլ մեծամտանում է, որ իրենից եմ սովորել, դե իսկ ես էլ՝ հպարտանում եմ:

Առաջին քայլն անում է նա, ով մեղավոր է…

Բոլոր զույգերի նման, իհարկե, մեզ մոտ էլ փոքրիկ վիճաբանություններ հնարավոր են, բայց մեզ մոտ առաջին քայլն անում է մեղավորը: Երկուսս էլ չենք զլանում առաջին քայլն անել, մենք միմյանց սիրող զույգ ենք եւ երբեք սկզբունքներով չենք առաջնորդվում:

Ծնված սերը պետք է պահպանել…

Երբ ծնվում է սերն ու օժտվում ես այդ զգացումով, պետք է պահպանես այն, որպեսզի չմարի ունեցածդ: Երբեմն մարդիկ իրենք իրենց պետք է ոգեւորեն, միշտ սիրով առաջնորդվեն: Մենք միշտ փորձում ենք միմյանց ուրախացնել, սովորական օրը գեղեցիկ կազմակերպել:

Մինչ ամուսնանալը միայն ձվածեղ կարող էի պատրաստել…

Արամեի համար շատ սիրով եմ պատրաստում, իսկապես ամեն ուտեստի մեջ մի մեծ սեր եմ ներդնում: Մինչ ամուսնանալը միայն ձվածեղ կարող էի պատրաստել, հիմա, երբ տեսակ-տեսակ ուտեստներ եմ պատրաստում եւ երբեմն լուսանկարում եմ դրանք ու տեղադրում անձնական էջումս, անգամ եղբայրս է զարմանաում: Նույնիսկ մի անգամ նա զանգեց ու ասաց, որ հիմա է հասկանում, թե ինչքան եմ Արամեին սիրում, քանի որ միայն սիրելի մարդու համար են ջանք թափում լավ արդյունք ստանալու համար: Արամեն սիրում է համեղ ուտել, ես էլ ապահովում եմ նրա ցանկությունները:

Մի օր ես էլ կհագնեմ ճերմակ զգեստ ու մենք կպսակադրվենք…

Ես ու Արամեն շատ հաճախ ենք մտածում Եկեղեցում օրհնություն ստանալու մասին, մեզ համար շատ կարեւոր է պսակադրությունը: Շատ շուտով կգա մի օր եւ ես էլ կհագնեմ ճերմակ զգեստ ու մենք կպսակադրվենք: Ես շատ երջանիկ եմ, որ Արամեն կա իմ կյանքում, առավել երջանիկ եմ, որ մենք երկուսս էլ անգամ չենք պատկերացնում, որ մեր կյանքը կարող էր ուրիշ կերպ դասավորվել: Աստծուն շնորհակալ եմ, որ հենց Արամեն է իմ ամուսինը, քանի որ մենք հոգեպես էլ ենք իրար անասելի հարազատ:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՀայաստանում առաջիկա օրերին անձրև և ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով Ճապոնիայում անցկացվող գեղասահքի միջազգային մրցույթում Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգն արժանացել է բրոնզե մեդալի Որ օրերը ոչ աշխատանքային կլինեն գալիք Ամանորին Փաստաբան Արսեն Բաբայանն առաջադրվել է ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամի թեկնածու Ի՞նչ կապ ունեն վարդն ու խաչը մարդու հոգևոր ու գիտական վերափոխման հետ. «Փաստ»Մեսսիի համար մրցաշրջանն ավարտված է. Ինտեր Մայամին դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆից Վիշապաքարերը հայտնի են միայն Հայկական լեռնաշխարհում, դրանք ստեղծվել են՝ գիտակցաբար ներդնելով հսկայական ռեսուրսներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 նոյեմբերի). Բազմամարդ հանրահավաք Մատենադարանի մոտ, «Վոլսկու կոմիտեի» լուծարում, համազգային նվիրատվություններ. «Փաստ»Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Մասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել, 3 անձ ձերբակալվել է. ՆԳՆ Ուկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտների Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Պղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջՀանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունվածներին կտրամադրվի ուսման առաջին տարվա վարձի լրիվ փոխհատուցում. «Փաստ»Նոր փաստաթղթերը բացահայտում են հայտնի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի վերջին ցանկությունն ու կտակի մանրամասները Ուկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտների Եթե ասենք Արցախն ենք ուզում, 90 միլիոն թուրք այս կողմում է, 10 միլիոն ադրբեջանցի՝ այն կողմում, 3 միլիոն հայ՝ այստեղ․ ինչպես պիտի կռվենք․ Գարո Փայլան Մելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ Անօդաչուի հայտնաբերման պատճառով Գերմանիայում խափանվել է Քյոլն-Բոնն օդանավակայանի աշխատանքը Ի՞նչ «բլիթ» է առաջարկում Փաշինյանը և ինչպե՞ս է փորձելու կատարել իր ստանձնած պարտավորությունները արտաքին խաղացողների առջև. «Փաստ»Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Երևանի կենտրոնում օդի աղտոտվածությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափը Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըՆպաստառուների և թոշակառուների տվյալների հավաքման ու օգտագործման նոր կարգ է սահմանվում Եվրոպացի քաղաքական գործիչները ևս մտահոգված են քաղաքական դրդապատճառներ ունեցող քրեական գործերով. «Փաստ»Մահացել է Գալուստ ԹումասյանըԱրտառոց դեպք Երևանի կրթահամալիրներից մեկում. 11-ամյա աշակերտը «քթոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր «Շամոյի տեղը ոչ ոք չի լրացնի, իր տեղը միշտ բաց է մնալու». Շամո Ավանեսյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ»«Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ»Շուրջ 23 ժամ ջուր չի լինի