Երևան, 06.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


5 ըմպելիք, որոնք արդյունավետորեն կօգնեն ազատվել ավելորդ կիլոգրամներից

ԼԱՅՖ

Եթե որոշել եք ազատվել ավելորդ քաշից, ապա թերևս գիտեք, որ մարմնամարզությունն անհրաժեշտ է համատեղել առողջ, բալանսավորված ու սննդարար դիետայի հետ: Ինչևէ, կան որոշ տեսակի խմիչքներ, որոնք արագացնում են ճարպի քայքայումը ու նպաստում քաշի ավելի արագ կորստին: Ահա ամենաարդյունավետ աշխատող 5 խմիչքները, որոնք կօգնեն ազատվել ավելորդ կիլոգրամներից:

 1  Օրգանիզմը մաքրող, թունազերծող հյութեր


Օրգանիզմը թունազերծող հյութերը ամենավստահելի դաշնակիցն են ավելորդ քաշի դեմ պայքարում: Դրանք հեշտությամբ կարելի է ստանալ ձեր խոհանոցում՝ կա՛մ ամբողջովին մրգերից և բանջարեղենից, կա՛մ դրանց խառնուրդով: Ցիտրուսային մրգերը հայտնի են իրենց թունազերծող ու օրգանիզմը մաքրող ազդեցությամբ, այնպես որ, ամիսներ շարունակ օրգանիզմում հավաքված թույներից մաքրվելու համար հյութ պատրաստելիս անպայման դրա մեջ ներառեք որևէ ցիտրուսային միրգ: Չափազանց օգտակար են նաև մանրաթելեր պարունակող արմատային սննդամթերքները, ինչպես, օրինակ, գազարը, գետնախնձորը: Մեծապես խորհուրդ է տրվում այս հյութերում օգտագործել նաև խնձոր, որը հարուստ է հակաօքսիդանտներով ու չափազանց առողջարար է մարսողական համակարգի համար:
Օրգանիզմը մաքրող, թունազերծող այս հյութերը կրկնակի օգտակար ազդեցություն ունեն. դրանք ոչ միայն օրգանիզմը կմաքրեն այն վտանգավոր նյութերից, որոնք ժամանակի ընթացքում կուտակվել են աղիներում, այլև կնպաստեն ավելի արագ ու բնական ճանապարհով ազատվել ավելորդ  քաշից:

 2  Բանջարեղենային հյութեր

vegetable juice

Բանջարեղենային հյութերը կարող են օգնել ազատվել ավելորդ քաշից` հատկապես խաչածաղկավորները (կաղամբ, ծաղկակաղամբ, բրոկոլի կաղամբ կամ գանգրակաղամբ): Թե՛ առանձին, թե՛ մրգերի հետ դրանք լավագույն զենքը կլինեն օրքանիզմում թույներից ազատվելու համար: Բանջարեղենային հյութերը նաև պայքարում են օրգանիզմում ազատ ռադիկալների դեմ ու պահպանում առողջությունը, բալանսավորում հորմոնային մակարդակը: Խաչածաղկավոր բանջարեղենը հարուստ է ֆիտոնուտրիենտներով, որոնք կատարյալ են օրգանիզմոում ավելորդ ճարպի նվազեցման համար` պայքարելով օրգանիզմում բորբոքային պրոցեսների դեմ, համակարգելով արյան մեջ շաքարի պարունակությունը, պահպանելով հորմոնային մակարդակի հավասարակշռությունը, լավացնելով նյութափոխանակությունը, ինչպես նաև նպաստելով օրգանիզմի  ընդհանուր մաքրմանը` դետոքսիկացիային:

 3  Կանաչ թեյ

Հարյուրավոր տարիներ շարունակ կանաչ թեյը օգտագործվել է իր բազմաթիվ առողջարար հատկությունների համար, որոնցից մեկն էլ ավելորդ կիլոգրամներից ազատվելն է: Եթե նույնիսկ կանոնավոր ֆիզիկական վարժություններ անել չեք սիրում, ապա օրեկան մեկ բաժակ կանաչ թեյը ձեր օրգանիզմին կփոխանցի բոլոր այն անտիօքսիդանտները, որոնց կարիքն ունեք: Այն նաև կօգնի ազատվել ավելորդ կալորիաներից` բարձրացնելով օրգանիզմի էներգիայի մակարդակը ու ճնշելով ախորժակը: Կանաչ թեյը հատկապես շատ են օգտագործում ճապոնացիները: Այն հայտնի է նաև հանգստացնող ազդեցությամբ, որը կօգնի պայքարել նաև սթրեսի դեմ:

 4  Մրգահյութեր. լոռամիրգ և տանձ

Մրգաահյութերը չափազանց համեղ են, հեշտ են պատրաստվում ու սննդարար են, հարուստ են վիտամիններով ու հանքանյութերով: Բացի դրանից, մրգերի հարյուրավորը տեսակներ կան, որ կարող եք ընտրել: Լոռամիրգն ու տանձը հարյուրավոր այլ այն մրգերից են, որոնք անչափ համեղ են, առողջարար ու մեծ քանակությամբ վիտամին C են պարունակում: Լոռամրգի ու տանձի հյութերը ոչ միայն կօգնեն ազատվել ավելորդ կիլոգրամներից` լավացնելով նյութափոխանակությունը, այլև կբարձրացնեն օրգանիզմում էներգիայի մակարդակը` փոխանցելով անհրաժեշտ վիտամինների ու սպիտակուցների քանակը, որոնց կարիքն ունի օրգանիզմը: Միաժամանակ, հայտնի է այն փաստը, որ լոռամիրգը չափազանց կարևոր է միզապարկային տարբեր բորբոքումներից խուսափելու համար: Իսկ տանձը հարուստ է մագնեզիումով, պոտասիումով, ֆոսֆորով ու վիտամին C-ով ու կալցիումով: Այնպես որ, այս երկու մրգերի համադրությամբ հյութը կատարյալ կլինի ձեր առողջության համար՝ միաժամանակ օգնելով ազատվել ավելորդ կիլոգրամներից:

 5  Սև սուրճ

Հայտնի է, որ չափավոր օգտագործման դեպքում սև սուրճը կարող է չափազանց առողջարար լինել: Այն ոչ միայն հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ ու նվազեցնում որոշակի տեսակի քաղցկեղների ձեռքբերման հավանականությունը,  այլև կրճատում են արյան շաքարի ու սրտային հիվանդություններ ձեռքբերելու հավանականությունը: Միաժամանակ կոֆեինը  կատարյալ է նյութափոխանակության բարձրացման  ու ավելորդ քաշից ազատվելուհամար: Պետք է նշել սակայն, որ եթե ցանկանում եք, որ սուրճը օգնի ձեզ ազատվել ավելորդ կիլոգրամներից, ապա պետք է խուսափեք այն կաթի ու շաքարի հետ օգտագործելուց:

«Մենք» ազգային պարի երեխաների խումբը տոնում է 5-ամյակը Ուկրաինան հիշեցրել է Ադրբեջանի հետ ռազմական համաձայնագրի մասին Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ կանխվել է հրդեհի տարածումը «Այս աշխարհի առաջնությունը վերջինն է իմ կարիերայում. պետք է պարզապես վայելել ամեն պահը»․ Կրիշտիանու Ռոնալդու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Դամասկոս Հայաստանը վրացական հապալասի երկրորդ ներկրողն է ՀԱՄԱՍ-ի կառավարությունը Գազայում հայտարարել է իր հրաժարականի մասին Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ալեքս Մարգարյանը հաղթել 10-5 հաշվով՝ հայտնվելով եզրափակչում Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. ՀայտարարությունԿապանն իր տեղն ունեցավ արվեստի համաշխարհային քարտեզում. Բլոգ Կապան ֆեստ 2026Շվեդիայի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ «Աթենք»-ն արժանացել է «Ոսկե դափնի» մրցանակի Կազեմիրո. Մենք հիասթափեցրինք բոլոր բրազիլացիներին Չինական միջուկային սուզանավը հրթիռ է արձակել Խաղաղ օվկիանոսում Վարչապետը հանդիպում է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհը տարածվել է ավելի քան 4,600 հեկտար տարածքում Գետափ գյուղում բшխվել են «ՎԱԶ 21099»-ը և «Volvo» մակնիշի բեռնատարը․ ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կա 3 զnհ 3 հայ ըմբիշ կիսաեզրափակչում է․ Մ20 ԵԱ «Առողջության օր 2026». թիմային ոգու և առողջ մրցակցության տոնը ԶՊՄԿ-ումՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով մեկ շաբաթում Նախագահի հրամանագրով՝ Կարեն Գրիգորյանը նշանակվել է Պակիստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան ՉԼ. «Արարատ-Արմենիայի» նախախաղային մարզումն Աբովյանում (վիդեո, ֆոտո) Կնոջ մահից հետո երկու բնակարանում հայտնաբերվել է շուրջ 100 կատու Կասեցվել է «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են վերջ դնել հակամшրտությանը․ խաղաղության բանակցությունները ընթացքի մեջ են․ Թրամփ Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել «Պատիվ էր լինել քո խաղընկերը». արտիստները՝ Արտաշես Ալեքսանյանի մասին Արարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին «Ռոսատոմը» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ատոմակայան․ Լիխաչով Թալինում լիմոնադի արտադրական գործունեություն է կասեցվել Սահմանադրությունը Հայաստանում փաստացի լիարժեք չի գործում․ Էդմոն ՄարուքյանՀաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը Վարչական ռեսուրսի օգտագործումն ամենահաճախակի ընտրախախտումն է եղել այս ընտրությունների ժամանակ. Ատոմ ՄխիթարյանԱզգային պետության գաղափարը սպանող հակասահմանադրական օրենքի մասին․ Մենուա ՍողոմոնյանԿիևի քաղաքապետը կրկին հայտարարել է քաղաքի վրա ամենամասշտաբային հարձակման մասին Համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր Պոլիտեխնիկի 93-րդ սերնդի ավարտական հանդիսությանը մասնակցել են նաև ԶՊՄԿ-ի ներկայացուցիչներըԵրևանում բախվել են «Chevrolet» և «Infiniti», վիրավnրները ՈԴ քաղաքացիներ են Ֆինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարըՈր մասնագիտություններն են առաջիկա տարիներին ամենապահանջվածը լինելուՍոցիալական բունտից վախենալով է եկել Ռուսաստան. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն ՄանվելյանԵրկրի ղեկավարն ընտրությունների շրջանում ապացուցեց, որ Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի. Արամ ՊետրոսյանԵվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցըՄի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը Որ ապրանքներն են կրկին թանկանալուԿինը լճում կտրված ձեռք է գտելՀանրության ուշադրությունը շեղելու նպատակով իշխանությունը կրկին դիմել է ռեպրեսիվ մեթոդների․ Տիգրան Դումիկյան