Ջիզրեում ռազմական գործողությունները դադարեցվել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Ջիզրե գավառում ամիսներ շարունակ ընթացող ռազմական գործողությունները դադարեցվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ», այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան:
Նա տեղեկացրել է, սակայն, որ փողոց դուրս գալու արգելքը դեռ կպահպանվի, քանի դեռ տարածքները վերջնականպես չեն ստուգվել և չեզոքացվել հնարավոր տեղադրված պայթուցիկները: Ալան հայտնել է նաև, որ ռազմական գործողությունների հետևանքով վնասված ճանապարհների վերակագնումը ևս որոշ ժամանակ կարող է խլել:
Ջիզրեում 2015 թվականի հուլիսի սկսված 5անգամ պարետային ժամ է հայտարարվել: 2015թ. դեկտեմբերի 14-ին հայտարարված ևմինչ օրս տևած պարետային ժամվաընթացքում 78 մարդ է զոհվել: 2015թ. հուլիսից ի վեր զոհվել է 112 մարդ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



