Հանրային դաշտում լուսավոր մարդկանց պակաս կա
ԲԼՈԳՄովսես Դեմիրճյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հենց լուսավոր, ստեղծագործող, ինքնահաստատված, իրենց գործի վարպետ (ոչ միայն մասնագետ), ում կուզենայիր լսել, մի բան սովորել նրա անցած փորձից, երեխաներին ասեիր, որ ճանաչեն:
Ոչ այնքան և ոչ միայն խելացի, որքան հենց լուսավոր մարդկանց տեսնելու և լսելու կարիք ունենք: Որովհետև լուսավոր մարդիկ ապրելու ուղի և թեթև, բայց իմաստալից ապրելու ձև են ցույց տալիս: Մենք նման բաների կարիք էլ ունենք այսօր, ոչ միայն հաց ու ջրի:
Նման մարդիկ Հայաստանում իրականում շատ են, շատ ավելի, քան կարելի է պատկերացնել, բայց նրանցից քչերն են հայտնի բոլորիս, քանի որ համեստ են, ոչ հավակնոտ, ուրիշներին խորհուրդներ տալու մոլուցքով չեն տառապում և հանրային դաշտում քիչ են ներկայացված:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



