ԱՄՆ դեսպանն առանձնացրել է Հայաստանում իր երկրի առաջնահերթությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից 2017 թվականի ֆինանսական տարվա շրջանակում Հայաստանին տրամադրվելիք բյուջետային օգնությունն արտացոլում է Միացյալ Նահանգների առաջնահերթությունները Հայաստանում. դրանք են՝ գյուղատնտեսական զարգացումները, բարեփոխումները էներգետիկայի ոլորտում, ժողովրդավարական կառավարման և օրենքի գերակայության ուժղացումը և տնտեսական բարեփոխումների իրականացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ով պատասխանել է ԱՄՆ դեսպանության կողմից կազմակերպված առցանց հարցմանը:
Դեսպանն ընդգծել է Վաշինգտոնի հանձնառությունը սիրիացի փախստականներին օգնություն տրամադրելու հարցում: «Վերջին տարիների ընթացքում մենք ավելացրել ենք ֆինանսավորումը՝ օգնելու Հայաստանում սիրիացի փախստականներին: Թեպետ նախորդ հատկացումներում չի եղել հատուկ օգնության տրամադրում Լեռնային Ղարաբաղին, սակայն վերջին տարիներին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը մարդասիրական օգնության շրջանակում գումարներ է տրամադրել ԼՂ-ին»,- նշել է Միլսը:



