Յակուտիայում 121,96 կարատ քաշով ալմաստ են գտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՅակուտիայում գտել են 121,96 կարատ քաշով ալմաստ: Այն հանվել Է Միրնիի շրջանի Այխալի հանքահարստացուցիչ կոմբինատի «Յուբիլեյնայա» քիմբեռլիտային փողակից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ալռոսա» ընկերության մամուլի ծառայությունը:
Ութանիստի ձեւ ունեցող ալմաստն ակնագործական որակի Է, թափանցիկ՝ դեղնավուն երանգով: Բյուրեղի չափերն են 31,28 x 30,00 x 28,57 միլիմետր, նշված Է ընկերության մամուլի տեղեկագրում: «Արժեքը կարելի Է գնահատել 1,5 միլիոն դոլարի սահմաններում»,- ՏԱՍՍ-ին հայտնել Է Rough and Polished ճյուղային վերլուծական գործակալության փորձագետ Սերգեյ Գորյաինովը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



