Արտադրական տեղամասերից դուրս բռնկված հրդեհը մարվել է․ ԶՊՄԿ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 29-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում։ Այրվել է չշահագործվող, ինչպես նաև քանդման և ենթակառուցվածքների ապամոնտաժման փուլում գտնվող նախկին արտադրամասերից մեկը։
Հրդեհը տևել է շուրջ 50 րոպե․ ժամը 19:50-ի սահմաններում այն մեկուսացվել է, իսկ մոտ 20 րոպե անց ամբողջությամբ մարվել։ Մարման աշխատանքներն իրականացվել են ՆԳՆ Փրկարար ծառայության ուժերով, աշխատանքներին ներգրավվել են նաև ԶՊՄԿ-ի հրդեհաշիջման տեխնիկական միջոցները։
Հրդեհի հետևանքով տուժածներ չեն գրանցվել։ Դրա պատճառը դեռևս հայտնի չէ, և հանգամանքները պարզելու համար կատարվում է քննությունն:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



