Երևան, 01.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հռոմի պապը Թուրքիայից մեկնել է Լիբանան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կիրակի օրը Հռոմի պապ Լևոն XIV-ը մեկնել է Լիբանան, որտեղ մտադիր է հույսի ուղերձ հղել իր բազմաչարչար ժողովրդին և սատարել Մերձավոր Արևելքի քրիստոնեական կարևորագույն համայնքին, գրում է Associated Press-ը։

Նա Լիբանան է ժամանել միջերկրածովյան փոքր երկրի համար բարդ ժամանակաշրջանում՝ մի քանի տարի շարունակվող ճգնաժամերից հետո։ Նա կատարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի խոստումը, որը երկար տարիներ ցանկանում էր այցելել Լիբանան, սակայն չէր կարողանում՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով։

Լիբանանը Լևոն XIV-ի առաջին պաշտոնական արտասահմանյան ուղևորության երկրորդ կանգառն է Թուրքիա կատարած այցից հետո: Այնտեղ նա նշել է քրիստոնեական կարևոր տարելիցը մի ժամանակաշրջանում, երբ ավելի քան 85 միլիոն սուննի մահմեդական բնակչություն ունեցող այդ երկիրն իրեն դիրքավորում է որպես Ուկրաինայում և Գազայի հատվածում հակամարտությունների դադարեցման բանակցությունների առանցքային միջնորդ։

Սպասվում է, որ Լիբանանում Լևոն XIV-ը կփորձի քաջալերել լիբանանցիներին, որոնք կարծում են, թե իրենց առաջնորդները հուսախաբ են արել իրենց, և կոչ կանի լիբանանցի քրիստոնյաներին մնալ կամ, եթե արդեն մեկնել են արտասահման, վերադառնալ տուն։

Լիբանանում իշխանության բաժանման համակարգի համաձայն, երկրի նախագահը միշտ մարոնի քրիստոնյա է, վարչապետը՝ սուննի մահմեդական, իսկ խորհրդարանի խոսնակը՝ շիա։ Լիբանանը՝ մահմեդական մեծամասնությամբ երկիրը, որտեղ բնակչության մոտ մեկ երրորդը քրիստոնյա է, Վատիկանի համար միշտ եղել է առաջնահերթություն՝ որպես ողջ տարածաշրջանի քրիստոնյաների պատվար։

Տարիներ շարունակվող հակամարտությունից հետո առաքյալների ժամանակներից գոյություն ունեցող քրիստոնեական համայնքները նոսրացել են։

«Սրբազան Քահանայապետը ժամանում է Լիբանանի և մեր տարածաշրջանի համար շատ դժվար պահի»,- ասել է Բեյրութի մելքիտ հունակաթոլիկական արքեպիսկոպոսության եպիսկոպոս Գեորգին։

Ըստ նրա, լիբանանցիներն անհանգստացած են ապագայով և դեռևս վախենում են Իսրայելի հետ լայնածավալ պատերազմի հնարավոր վերսկսումից։

2019 թվականին երկրի արժութային և բանկային համակարգը փլուզվեց, և շատ լիբանանցիներ ականատես եղան, թե ինչպես են իրենց խնայողությունները փոշիանում։ Ֆինանսական ճգնաժամը հանգեցրեց էլեկտրաէներգիայի, վառելիքի և դեղորայքի պակասի։

Եվս մեկ աղետ տեղի ունեցավ 2020 թվականին, երբ Բեյրութի նավահանգստում ոչ պատշաճ պահպանվող հարյուրավոր տոննա ամոնիումի նիտրատը պայթեց՝ ցնցելով շրջակայքը, խլելով 218 մարդու կյանք, վիրավորելով հազարավորներին և պատճառելով միլիարդավոր դոլարների վնաս։ Լիբանան Հռոմի պապի այցի գագաթնակետը կդառնա վերջին օրը՝ դեկտեմբերի 2-ը, երբ նա լուռ աղոթքով ժամանակ կանցկացնի 2020 թվականի օգոստոսի 4-ի պայթյունի վայրում և կհանդիպի տուժածներից մի քանիսի հետ։

Հետևեք մեզ՝ այստեղ

«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայության«Դոմուս» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առել«ՍԵՐՈՒՆԴ»-ի մեկնարկը. առաջին հեղինակային մոդելը՝ նպատակադրված երեխայի համակողմանի զարգացման վրա՝ արհեստական բանականության հենքովԻնչ կպահանջի Ռուսաստանը ՓաշինյանիցՉկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք ՉալաբյանԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ «Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան 25-օրյա հավաքների օրերը հայտնի են Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՌՊԼ 5 տարի իմ նման տղերքին չլսեցիք, որ ասում էինք՝ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ․ Մհեր ԱվետիսյանԱմիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանԳյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց դժվարությունները, ցավոք, մեկ էտապով չեն ավարտվելու. Հրայր ԿամենդատյանՀայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա ԿոստանյանՊուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը Ամբողջ տարածաշրջանն է գին վճարում Իսրայելի ագրեuիվ քաղաքականության համար. Էրդողան Բլոգեր Անկիտ Բալիյանին անհայտ անձը կյանքից զրկել է մարզասրահից դուրս գալիս Մենք նույնպես եղել ենք դպրոցական․ Ուժեղ ՀայաստանԲաքուն և Երևանը աշխատում են փոխադարձ առևտուրը ընդլայնելու ուղղությամբ. Ալիև Պուտինը և Ալիևը կարճ զրուցել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը Ի՞նչ կապ ունի «պարսկական խնձորը» Չինաստանի հետ. «Փաստ»Յամալի երկու գոլ խփել տեսնելը նույնպես ինձ շատ է ուրախացնում. Ֆլիկ Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Հարբած տղամարդը սպանել է որդունՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա «Ռուսաստանին չլսելու գինը շատ թանկ է լինելու Հայաստանի համար»․ քաղաքական ուղերձ Երևանին․ Մհեր Ավետիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը. «Փաստ»Երիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա Թրամփի վարկանիշն ընկել է Բայդենի նվազագույնից էլ ցածր Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»ԱՄՆ ցամաքային ուժերի նախարարը հրաժարական է տվել Փիթ Հեգսեթի հետ լարված հարաբերությունների պատճառով Ընդդիմությունը պետք է անցում կատարի միասնական և կոորդինացված գործողությունների. Մենուա ՍողոմոնյանԵթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Կան եզակի դատավորներ, որոնք Փաշինյանին չեն ենթարկվում. Ցոլակ Ակոպյան