Երևան, 19.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երբ յուրաքանչյուրն իր երեխայի առողջությունը կարևորի ավելի, քան իր կոնֆորմիզմը և «քաղաքականությամբ չզբաղվելը», մեր երկիրը լրիվ այլ վիճակում կհայտնվի. Վահե Հովհաննիսյան

ԲԼՈԳ

Շատ հաճախ բարդ հարցերն ունենում են պարզ լուծումներ, որոնք էապես կարող են փոխել մեր կյանքը։ Այս ամսին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
 
«1.     Փաշինյանի մոտ հավաքված եպիսկոպոսներին եկեղեցուց հեռացնելու պարագայում հայ Առաքելական Եկեղեցին էապես կառողջանա։ Դրանից հետո անխուսափելի կլինի շարունակությունը. եկեղեցին կգնա հետագա մաքրման ու առողջացման, ռեֆորմացիաների։ Եվ երկիրը դուրս կգա այս տոքսիկ թեմայից։
2.     Երբ օրենքի ուժով կասեցվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, անմիջապես կսկսվի քաղաքական դաշտի առողջացման պրոցեսը։ Կդադարի բազմաթիվ անիմաստ  կուսակցությունների գոյությունը։ Ասելիք ունեցող բազմաթիվ նոր դեմքեր կինտեգրվեն առկա կամ նոր ձևավորվող առողջ քաղաքական ուժերում։
3.     Երբ գտնվի ճիշտ բանաձևը՝ տասնամյակների ընթացքում անարդար հարստացածների «Փոխհատուցում Հայաստանին» գաղափարի համար, և երբ մենք վերջապես շրջանառությունից հանենք «թալանչի» տոքսիկ ձևակերպումը, թույլ կտանք՝ զգալի կապիտալ մտնի Հայաստանի զարգացման ծրագրեր, այլ ոչ՝ գործարքային գրպաններ։ 
4.     Երբ Արցախի մեր հայրենակիցները զանգվածաբար և հրապարակային սկսեն մերժել իրենց թեմի պսևդոառաջնորդին, նա կհասկանա, որ ինքը ոչ մեկի առաջնորդն է։
5.     Երբ ՔՊ-ականները վերընթերցեն իրենց առաջնորդի թերթում տպագրված (երբեմն՝ անձամբ հեղինակած) բազում հոդվածները Կճոյանի մասին ու չվախենան հարց տալ՝ Մեծարգո, հիմա մենք նրա՞ հույսին ենք, արդեն այդ կասկածը մարդկային կենդանության հույսեր կարթնացնի։
6.     Երբ այս իրականությունը մերժող յուրաքանչյուր ոք իր «մեծարգոյահպատակ» բարեկամին, ընկերոջը հարազատին տեսնելիս ցույց տա իր հստակ քաղաքացիական վերաբերմունքը, երկրում մթնոլորտն էապես կհստականա, կզուլալվի։
7.     Երբ ցանկացած միջավայրում տրվի մեկ պարզ հարց. մենք հո անասո՞ւն չենք, որ ամեն ինչ հանդուրժենք, ո՞նց կարող են բոլոր այն եպիսկոպոսները, որոնց մեղադրել են կուսակրոնության խախտման, սրբապղծության, գողության և այլ հանցանքների մեջ, հավաքվեն վարչապետի շուրջ ու պահանջեն այլ հոգևորականի հրաժարական։
 
Այս իշխանությունների օրոք այլևս հնարավոր չէ շնչել՝ բառի բուն և փոխաբերական իմաստով։ Այլասերումն ու ցինիզմն անմարդկային չափերի են հասել։ Արդեն ֆիզիկապես հնարավոր չէ շնչել. Երևանը օդի աղտոտվածությամբ գազախցիկի է նմանվում։ Երբ յուրաքանչյուրն իր երեխայի առողջությունը կարևորի ավելի, քան իր կոնֆորմիզմը և «քաղաքականությամբ չզբաղվելը», մեր երկիրը լրիվ այլ վիճակում կհայտնվի»,- գրել է նա:

ԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբՊուտինն ավարտել է իր երկօրյա այցը ՉինաստանԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» ֆինանսավորման հետ կապված կազմակերպությունների և անձանց նկատմամբ Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի 15 հանգար է վնասվել Իրանի հարվածների հետևանքով. AP 44-օրյա պատերազմի զոհերի նույնականացման վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվել ԶՈՒ-ում մեկնարկել է ատեստավորման նոր փուլ․ արդյունքները վճռորոշ կլինեն Հայտնի է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը․ The Touchline-ը ներկայացրել է տասնյակը Մեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԼսում ենք` պետք է պատրաստվել 2030 թվականին. Պուտին 33-ամյա տղան սպանել է հորըՍամվել Կարապետյանն անազատության մեջ է գտնվում Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանելու համար․ Տիգրան ԱբրահամյանՆկարահանել ու հաղորդել. վարորդների խախտումների վերահսկողությունը կընդլայնվի Դուք հասկանու՞մ եք, որ իշխանությունը հավերժ չի, մի օր հատիկ առ հատիկ բոլոր էս այլասերումների ու անիրավությունների համար պատասխան եք տալու․ Աննա ԿոստանյանԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ադրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ ՖարմանյանՂրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. Պուտին ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների Շենժենում կայացած առաջին եռակողմ հանդիպման արդյունքները նշանակալի պտուղներ կտան ապագայում. Սի Ծինփին Գեոպոլիտիկ պայքարը ոչ միայն կանգ չի առնում, այլ ավելի լուրջ և վտանգավոր փուլ է մտնում․ Մհեր Ավետիսյան«Nissan»-ը Երևանի Սեբաստիա փողոցում վրшերթի է ենթարկել հետիոտնին Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետՌուսական գազն այս տարածաշրջանում ամենամատչելին է և չունի մրցակից. Արմեն ՄանվելյանԼիտվան և Լեհաստանը կամրապնդեն Բալթիկ ծովի տարածաշրջանում գազային ենթակառուցվածքների պաշտպանությունը Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ․ Հրայր ԿամենդատյանԱրոնյանը հաղթել է Մամեդյարովին․ Total Chess World Championship Tour Pilot 2026 Սի Ծինփինը կոչ է արել ամբողջությամբ վերացնել միջուկային զենքը Ի՞նչ փոփոխություններ են սպասվում դեկտեմբերին ՀայաստանումԽաղաղության խոստումը դեռ խաղաղություն չէ․ Մհեր ԱվետիսյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա Ամուլսարի վերաբերյալ շատ ռիսկեր կան, որոնք իշխանությունն աչքաթող է անում. Արեգ ՍավգուլյանՊուտինը, Թրամփը և Սի Ծինփինը խաղաղության մասին հռչակագիր են ընդունել Անվճար դեղեր, վիրահատություններ և նոր ծրագրեր․ ինչ է փոխվել առողջապահության ոլորտում UFC-ն պայմանագիր կկնքի Նուրմագոմեդովի եղբոր հետ, նրանց նոր աստղեր են պետք․ Ծառուկյան Արևմուտքը հետխորհրդային պետություններին մեկը մյուսի հետևից փորձում է դարձնել հակառուսական օջախներ և օգտագործել իր գեոպոլիտիկ շահերի համար․ Մհեր ԱվետիսյանՄահացել է անմահ հերոս Ալբերտ Խառատյանի մայրըԲրիտանիան ավելի քան 1000 հեռահար հարվածային ԱԹՍ կտրամադրի Ուկրաինային Շիրակի մարզի Անի համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Մենք կհաստատենք խաղաղություն՝ առանց զիջումների և վերջ կդնենք Հայաստանում քաղաքական հետապնդումներին․ Արամ ՎարդևանյանՍիբիրյա՞ն, թե՞ չինական. ինչպես անիսոնի համով խմիչքները դարձան տարածված. «Փաստ»Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի Ալիևյան սահմանադրության պահանջը գալիս է Ադրբեջանից և իրական սպառնալիք է մեր անկախությանը․ Գառնիկ ԴավթյանԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան Սա ալիևյան խաղաղություն չէ, սա ալիևյան սահմանադրություն է․ Լենա ՄաթևոսյանԴասագրքերը մինչև աշակերտին հասնելը պարտադիր պետք է փորձաքննության ենթարկվեն. Ատոմ Մխիթարյան