Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կալանավորված նախկին ղեկավարի որդին ազատվել է փոխնախարարի պաշտոնից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թեյմուր Մեհդիեւն ազատվել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնից, գրել են տեղի ԶԼՄ-ները։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել է համապատասխան հրամանը։
Թեյմուր Մեհդիեւը նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիեւի որդին է։ Հոկտեմբերին Սաբայիլի շրջանային դատարանը Ռամիզ Մեհդիեւին նկատմամբ տնային կալանքի էր սահմանել չորս ամսով։
Նա մեղադրվում է քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ 278.1 (պետական իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ), 274 (պետական դավաճանություն) և 193-1.3.2 (հանցավոր ճանապարհով մեծ մասշտաբով ձեռք բերված գույքի լվացում)։
Հետևեք մեզ՝ այստեղ



