Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Անվտանգային արկածախնդրություն՝ առանց «պարաշյուտի». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Փաշինյանն ու նրա իշխանությունը թշնամական են տրամադրված ՀԱՊԿ-ի նկատմամբ, նորություն չէ: Դրա դրսևորումները փաշինյանական իշխանավարման անցած 7 տարում շատ են եղել: Հիմա էլ, ինչպես հայտնի է, ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունները Փաշինյանն ու նրա ՔՊ-ն պահում են «սառցախցիկում»:

Առհասարակ, ՀԱՊԿ-ից «թռնելու» Փաշինյանի մղումները հիշեցնում են մեկին, ով 10000 մետր բարձրության վրա բացել է ինքնաթիռի պահեստային դռնակը, երկու ձեռքով ամուր կառչելով եզրերից՝ կանգնել ու սպառնում է ցած նետվել, բայց... «պարաշյուտ» չունի:

Ի դեպ, «նետվելու» մասին: Օրերս Փաշինյանի իշխանության առանցքային դեմքերից մեկը հայտարարեց, որ Հայաստանը փաստացի ՀԱՊԿ-ից դուրս է եկել, սակայն շարունակում է պահպանել անդամակցությունը՝ նպատակահարմարությունից ելնելով: Հարց. եթե «փաստացի դուրս է եկել», ապա էլ ո՞րն է «նպատակահարմարությունը»: Բայց մյուս կողմից՝ նույն Փաշինյանի իշխանության փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարում է, թե ՀԱՊԿ-ից պաշտոնական դուրս գալու հարց օրակարգում չկա: Հարց. այդ կարգի կազմակերպությունների հետ կապված «ներսուդուրս» անելը խաղուպա՞ր է, ինչ է: Առհասարակ, ի՞նչ ասել է՝ «պաշտոնապես դուրս գալ»: Ոչ պաշտոնապես էլ են դուրս գալի՞ս: Մանկապարտե՞զ է:

ՀԱՊԿ-ը կոլեկտիվ անվտանգության կազմակերպություն է, որին Հայաստանի անդամակցությունն ուղղակիորեն բխում է մեր երկրի ու ժողովրդի անվտանգային շահերից: Ու ամբողջ խնդիրն, այո, «պարաշյուտ չունենալն» է: Այն իմաստով, որ պարզորոշ տեսանելի է՝ Արևմուտքը, ՆԱՏՕ-ն կամ որևէ այլ կառույց Հայաստանին ոչինչ չունեն առաջարկելու՝ անվտանգության ապահովման հարցում աջակցելու առումով: Մնում է էլի ՀԱՊԿ-ը, առաջին հերթին, հասկանալի է, Ռուսաստանը: Ու այդ պայմաններում նման «խաղեր տալն» ուղիղ գծով արկածախնդրություն է:

Այդ առումով դժվար է չհամաձայնել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի այն դիտարկումներին, թե որևէ արևմտյան գործընկեր չի ներկայացրել և չի կարող ներկայացնել ռազմական հստակ երաշխիքներ կամ պաշտպանության մեխանիզմ՝ միջազգային պայմանագրի տեսքով: Այնինչ, Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը շարունակում են մնալ Հայաստանի անվտանգության միակ իրական ինստիտուցիոնալ, փաստաթղթավորված երաշխավորները։ Մյուս կողմից՝ Փաշինյանը հո չի՞ կարող բռնել ու բացեիբաց հայտարարել, թե Հայաստանի անվտանգության երաշխավորը Թուրքիան ու Ադրբեջանն են: Դեռևս չի կարող: Վերընտրվելու դեպքում (եթե այդ «սալտո-մորտալեն» նրա մոտ ստացվի), այո, կասի: Նույնիսկ հայտարարելու կարիք չի ունենա, ուղղակիորեն կիրականացնի: Իսկ թե ինչ կմնա Հայաստանից... թուրքական երաշխավորության տակ, ավելի լավ է՝ չմանրամասնենք:

Ու այս ամենով հանդերձ, հարց է ծագում, թե Փաշինյանն ինչո՞ւ է շարունակում սպառնալ ՀԱՊԿ ինքնաթիռից ցած նետվել, երբ բոլորը վաղուց նկատել են, որ նա առանց «պարաշյուտի» է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութՉինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայ զինծառայողի դաժան սպանության գործով Ադրբեջանը վերջնական պարտություն կրեց ՄԻԵԴ-ում COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանում գտնվող Ozon-ի պահեստին