Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչո՞ւ է Հայաստանը ձախողվել անտառապատման ու անտառապահպանման հարցում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տասնամյակներում անտառների վերականգնումը և, ընդհանրապես, անտառապատման խնդիրը դարձել է ոչ միայն բնապահպանական, այլև գլոբալ տնտեսական, սոցիալական ու քաղաքական առաջնահերթություն ամբողջ աշխարհում։ Աշխարհի բազմաթիվ երկրներում տարվում են լայնածավալ ծրագրեր՝ ուղղված ոչ միայն անտառահատումների կրճատմանը, այլև արդեն կորցրած անտառային տարածքների վերականգնմանը։

Հայաստանը, լինելով փոքր, բայց լեռնային և կենսաբազմազան տարածաշրջան, ունի յուրահատուկ կարևորություն և պատասխանատվություն ինչպես իր ազգային բնապահպանական անվտանգության, այնպես էլ միջազգային պարտավորությունների կատարման տեսանկյունից։ Հայաստանի անտառները ոչ միայն ապահովում են բնապահպանական կայունություն, այլ նաև կենսապահովման աղբյուր են հազարավոր մարդկանց համար, նպաստում են տուրիզմի, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների պահպանման և նույնիսկ մշակութային ինքնության պահպանմանը։ Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ ինչպես անտառապատման, այնպես էլ անտառների վերականգնման և պահպանման ծրագրերում առկա են լուրջ թերացումներ, հետևողականության պակաս և համակարգային մոտեցման բացակայություն, ինչը խաթարում է ինչպես բնական միջավայրի, այնպես էլ համայնքների կայուն զարգացման հիմքերը։

Հայաստանում անտառների վիճակը վաղուց արդեն ավելին է, քան մտահոգիչ համարվելը: Պաշտոնական տվյալներով, Հայաստանի անտառածածկ տարածքները կազմում են մոտ 11-12 տոկոս, սակայն անկախ հետազոտությունները, այդ թվում՝ արբանյակային պատկերների վերլուծությունը, ցույց են տալիս, որ այս ցուցանիշը հնարավոր է՝ գերագնահատված է։ Իսկ այն պայմաններում, երբ երկրի տարածքի շուրջ 80 %-ը ենթարկվում է անապատացման, անտառների վերականգնման խնդիրը հատուկ հրատապություն է ստանում։ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանը ստանձնել է պարտավորություն՝ ավելացնել անտառային ծածկույթը մինչև 13 %։ Այսինքն, այդ նպատակին հասնելու համար պետք է 50 հազար հա անտառ տնկվի։ Բայց լրատվամիջոցների կատարած հետաքննություններից պարզվում է, որ ստանձնած 50 հազար հա անտառ տնկելու պարտավորության ընդամենը 2 %-ն է իրականացվել, ինչը վկայում է այս հարցում կոնկրետ ձախողման մասին։ Ավելին, տարիներ առաջ իշխանությունները, Փաշինյանի գլխավորությամբ, նախաձեռնել էին 10 մլն ծառ տնկելու ծրագիրը, որը ևս չի իրականացվել։

Բազմաթիվ դեպքերում անտառների վերականգնման կամ նոր անտառների հիմնման ցուցանիշները հաշվարկվում են տնկված ծառերի քանակով, այլ ոչ թե իրականում հասուն, կենսունակ անտառային էկոհամակարգերի ձևավորմամբ։ Այնինչ, գործընթացը միայն ծառատնկումներով չպետք է սահմանափակվի, անհրաժեշտ է հոգածություն տածել այդ ծառերի նկատմամբ, ստեղծել անհրաժեշտ միջավայր և ծրագրի արդյունավետությունը դիտարկել կենսունակ անտառային էկոհամակարգերի ձևավորման համատեքստում։

Մեծ է նաև մարդկային գործոնների ազդեցությունը։ Անտառների պահպանման և վերականգնման ծրագրերը հաճախ բախվում են տեղական համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրներին, երբ անտառային ռեսուրսներից կախվածությունը՝ հատկապես վառելափայտի, արոտավայրերի և այլ կենսապահովման աղբյուրների տեսքով, խոչընդոտում է երկարաժամկետ նպատակների իրագործմանը։ Պետական ծրագրերը հաճախ չեն ներառում բավարար կրթական, սոցիալական կամ տնտեսական բաղադրիչներ, որպեսզի համայնքները տեսնեն իրենց շահը անտառների վերականգնման ու պահպանման մեջ։ Արդյունքում, եթե նույնիսկ իրականացվում են լայնածավալ տնկումներ, դրանց զգալի մասը չի պահպանվում՝ սանիտարական վերահսկողության բացակայության, թերի ջրման, հողի մշակման պայմանների խախտման կամ այլ խնդիրների պատճառով։ Շատ դեպքերում, տնկած ծառերը պարզապես չորանում են առաջին իսկ տարիներին՝ վերածվելով միայն հաշվետու ցուցանիշների։

Մյուս կարևոր խնդիրն է անտառային կառավարման և վերահսկողության համակարգի թերզարգացվածությունը։ Անտառային ոլորտում առկա են կառավարչական բացեր, մասնագիտական ռեսուրսների պակաս, կոռուպցիոն ռիսկեր, պետական քաղաքականության անկայունություն։ Բազմաթիվ ծրագրեր իրականացվում են առանց գիտական հիմնավորումների, տեղանքին և կլիմայական պայմաններին համապատասխանող տեսակների ընտրության, հողի նախապատրաստման և էկոհամակարգային մոտեցման։ Արդյունքում վերականգնման ջանքերը հիմնականում ստանում են մակերեսային բնույթ և չեն հանգեցնում կայուն անտառային հատվածների ձևավորման։

Բնապահպանական քաղաքականության և անտառային ոլորտի ծրագրերի մեկ այլ թույլ կողմը միջազգային համագործակցության և ներդրումների ներգրավման անբավարարությունն է։ Չնայած որոշ միջազգային կազմակերպությունների աջակցությանն ու դոնորական ծրագրերին, Հայաստանը դեռևս չի կարողացել դառնալ տարածաշրջանային օրինակ անտառների վերականգնման և անտառապատման ոլորտում։ Այնինչ, եթե մեր երկիրը կարողանա անտառապատման ոլորտում հաջողությունների հասնել, ապա կարող է գրավիչ դառնալ կանաչ ներդրումների իրականացման և փորձի փոխանակման տեսանկյունից։

Անտառների վերականգնման խնդիրը չի սահմանափակվում միայն էկոլոգիական հարցերով։ Այն ունի խոր սոցիալ-տնտեսական, մշակութային, տարածաշրջանային անվտանգության և նույնիսկ քաղաքական բաղադրիչներ։ Անտառների կորուստը նպաստում է հողի էրոզիային, ջրային ռեսուրսների նվազմանը, ջրհեղեղների հաճախացմանը, կենսաբազմազանության կորստին։ Իսկ այս ամենի արդյունքում տուժում են թե՛ գյուղատնտեսությունը, թե՛ տեղական բնակչությունը, թե՛ ազգային տնտեսությունը։ Մյուս կողմից էլ՝ հաջողված անտառապատման և վերականգնման օրինակները կարող են էականորեն բարելավել համայնքների կենսապահովման պայմանները, ստեղծել նոր աշխատատեղեր, խթանել էկոտուրիզմի զարգացումը, բարձրացնել երկրի միջազգային վարկանիշը և նպաստել կլիմայական մարտահրավերների հաղթահարմանը։

Ուստի, Հայաստանի համար առաջնահերթություն պետք է դառնա ոչ միայն նոր անտառների հիմնումը, այլև արդեն գոյություն ունեցող անտառների պահպանումն ու առողջացումը։ Այս համատեքստում հատկապես կարևորվում է տեղական ծառատեսակների օգտագործումը, էկոհամակարգային մոտեցումը, անտառների բազմաշերտ կառուցվածքի վերականգնումը, ջրային և հողի ռեսուրսների արդյունավետ կառավարումը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ը կորոշի՝ արդյոք անհրաժեշտ է ամրապնդել Իրանի հետ hակամարտությունում ձեռք բերվածը. Թրամփ Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան Աբրահամյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. Թրամփ Այն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանԱգարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnh Ռուբիոն հերքել է Թրամփի վարչակազմից հեռանալու մասին լուրերը Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է աջակցությունը ՄԱԿ-ի Մշտական համակարգողների համակարգի ամրապնդմանը ԱՄՆ ռազմածովային ուժերի «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը Մերձավոր Արևելք կժամանի նոյեմբերի կեսերին Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ ՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինԹրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա ՀԱՊԿ-ում Հայաստանի համար նոր սահմանափակում է սպասվում Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է ձյուն. եղանակը` Հայաստանում Ռուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը»