Հայաստանում շրջանառվում են գրիպ A(H3N2) տիպի վիրուսները․ ի՞նչ ախտանշաններ կան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանում նկատելի է սեզոնային վիրուսների ակտիվացում: Այդ մասին ասված է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Ֆեյսբուքի էջում:
«Շրջանառվում են գրիպ A(H3N2) տիպի վիրուսները. ախտանշաններն են՝
բարձր ջերմություն (39-40 C), հազ, քթահոսություն, մկանահոդացավ:
Շրջանառվում են նաև ռինո-, բոկա-, ադենովիրուսներ և պարագրիպի հարուցիչները։
Սուր շնչառական վարակների սեզոնին ԿԳՄՍ-ի հետ համատեղ նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում ներդրվել է «համաճարակային ֆիլտր», որի սահմանաչափը գերազանցելու դեպքում ուսուցումը անցնում է հեռավար ձևաչափի։
Գրիպի լավագույն կանխարգելումը պատվաստումն է, որը
- նվազեցնում է հիվանդանալու հավանականությունը.
- թեթևացնում է հիվանդության ընթացքն ու բարդությունները։
Պատվաստվեք այսօր՝ պաշտպանելով ձեզ և շրջապատին»,- նշված է գրառման մեջ:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
2
Նոր բաժին Idram&IDBank-ում
3
Համացանցում է հայտնվել Նոյեմբերյանում իրենց հասակակցին դաժան ծեծի ենթարկած տղաների տեսանյութը. (Տեսա...
4
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
5
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին



