Երևան, 07.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը

ԼԱՅՖ

168.am-ը գրում է.

Արգանդի միոման բարորակ ուռուցք է, որն առաջանում է հյուսվածքային մկաններից: Շոշափելիս այն մի տեսակ ձգված է: Բժշկության մեջ այն հաճախ անվանվում է ֆիբրոմա: Արգանդի միոման երբեմն հասնում է մեծ ուռուցքի չափի եւ կարող է կշռել մինչեւ 1 կիլոգրամ: Կախված իր գտնվելու դիրքից` տարբեր զարգացումներ կարող են տեղի ունենալ: Ամենահաճախ հանդիպող միոմայի տեսակը հենց արգանդի մեջ է, երբեմն`արգանդի վզիկում կամ` լորձաթաղանթի տակ, կամ էլ`արգանդի վրա: Ավելի հաճախ հանդիպում են մի քանի միոմա միասին:

Ընդհանրապես այն առաջանում է այն տարիքում, երբ կանայք ի վիճակի են ծննդաբերելու եւ երեխա ունենալու: Կլիմաքսի սկսելուն զուգահեռ` այդ ուռուցքը կարող է ներծծվել: Զարգացման վաղ շրջանում այն ընդհանրապես իր մասին զգացնել չի տալիս` հետեւաբար այն կարող է միայն հայտնաբերել բժիշկը հերթական բժշկական զննման ընթացքում: Այդ ժամանակ բուժելն ամենահեշտն է:

Ավելի ուշ շրջանում, երբ պացիենտները դիմում են գանգատներով` անհրաժեշտ է լինում ավելի լուրջ ու երկարատեւ բուժում: Կանայք պետք է ուշադիր հետեւեն դաշտանային ցիկլի ընթացքին, դրա տեւողությանն ու արյան քանակին: Պետք չէ սպասել անեմիայի առաջացմանը` շատ արյուն կորցնելու հետեւանքով, ինչպես նաեւ՝ արգանդի մկանների թուլացմանը: Հիվանդության զարգացման մյուս նախանշանները կարող են լինել որովայնի ներքեւի հատվածի կամ գոտկամասի ցավերը, որոնք կարող են առաջանալ միանգամից` նոպայի ձեւով, կամ բութ ցավի ձեւով` երբեմն նման լինելով ծննդաբերական ցավերի: Ուռուցքի մեծացմանը զուգընթաց, սկսում են զարգանալ այնպիսի նախանշաններ, ինչպիսիք են` մյուս օրգանների սեղմվելը` աղիների կամ միզապարկի: Կանանց մոտ սկսում են խնդիրներ առաջանալ` կապված միզելու եւ փորկապության հետ:

Միմյանց հետ սերտ կապ ունեն նաեւ միոմայի զարգացումն ու սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները: Շատ հաճախ կանայք գանգատվում են սրտի շրջանում ցավերից կամ սրտի անբավարարությունից, արյան բարձր ճնշումից, երակների լայնացումից եւ այլն:

Նման գանգատները պետք է ստիպեն, որպեսզի ոչ միայն գնաք սրտաբանի մոտ, այլ նաեւ` գինեկոլոգի մոտ: Պետք է հաշվի առնել նաեւ բարորակ ուռուցքից չարորակի վերածվելու վտանգը: Այն կարող է տեղի ունենալ ընդհանրապես չբուժվելու դեպքում:

Միոմայի զարգացման հիմնական պատճառը համարվում է ձվարանների արտադրած հորմոնների ավելցուկը: Այս տեսակետը բացատրվում է նրանով, որ միոմայի չափերի մեծացումը դադարում է կլիմաքսի սկսվելու հետ: Հայտնի է նաեւ, որ միոմայի զարգացումը պայմանավորված է նաեւ հակաբեղմնավորիչ պրեպարատներ ընդունելով: Միոմայի մեծացման պատճառներից մեկն էլ կարող է լինել երակների լայնացումը, որի հետեւանքով փոփոխվում են փոքր կոնքի օրգանները: Հիվանդության զարգացման պատճառներից մեկն էլ կարող են լինել քրոնիկական վարակները, նույնիսկ, եթե դրանց օջախները սեռական օրգաններում չեն:

Միոմայի ախտորոշումը շատ հեշտ ու պարզ է: Այն կարելի է ախտորոշել գինեկոլոգի սովորական զննումից հետո: Իսկ պարզելու համար նրա չափերը, հանգույցներն ու այլ մանրամասներ` կօգնի ուլտրաձայնային հետազոտությունը: Ամենաարդյունավետ միջոցը հիստերոսկոպիան է:

Այն վիրաբուժական միջամտության ձեւ է, որը թույլ է տալիս հենց զննման ընթացում հեռացնել ուռուցքը, իհարկե, եթե այն չափերով շատ փոքր է: Ընդհանրապես միոմայի բուժումը ենթադրում է թերապեւտիկ եւ վիրահատական բուժման ձեւ: Թերապեւտիկ բուժումն իր մեջ ներառում է հորմոնային պրեպարատների ընդունումը, այսինքն՝ դրանք դանդաղեցնում են ուռուցքի մեծացման ընթացքը եւ թույլ են տալիս չափերի փոքրացում: Բուժման այս մեթոդը թույլ է տալիս կանխել միոմայի մեծացումը՝ մինչեւ կլիմաքս, երբ այն կսկսի ներծծվել: Բայց պետք է ասել, որ այս մեթոդի արդյունքում, հատկապես երիտասարդ կանանց մոտ կարող է առաջանալ օստեոպարոզ` երկարատեւ հորմոնային պրեպարատների գործածությունից:

Վիրահատական միջամտությունը ենթադրում է ուռուցքի հանգույցների հեռացում` կամ ամբողջությամբ արգանդով, կամ միայն արգանդի վզիկը պահելով: Սովորաբար բժիշկներն աշխատում են հնարավորիս ձեռք չտալ վերարտադրողական օրգան-համակարգերին` հաշվի առնելով հետազոտման արդյունքներն ու տարիքը: Այն կանանց մոտ, որ ժամանակին են դիմել բժշկի, հնարավոր է հանգույցների հեռացում առանց արտաքին կտրվածքների: Նման վիրահատությունից հետո նույնիսկ անկողնային ռեժիմ չի նախատեսվում: Կինը կարող է հետեւել կյանքի բնականոն հունին:

Իհարկե, որեւէ ախտանիշի դեպքում առաջին հերթին պետք է դիմել մասնագետի: Բայց գոնե մինչ այդ կարելի է դիմել կոճապղպեղի օգնությանը: Միոմայով, նաեւ ադենոմայով տառապող հիվանդները նախաճաշին խաշած բրնձի հետ կարող են խմել կոճապղպեղով թեյ: 1 բաժակ թեյին` մի պտղունց աղացած կոճապղպեղ:

Կլիմաքսի ժամանակ 1 գդալ մատուտակի մանրացրած արմատին ավելացնել 0,5լ ջուր եւ 10 րոպե եռացնել թույլ կրակի վրա: Քամել եւ խմել օրը 3 անգամ` ուտելուց հետո: Այս դեպքում շատ լավ միջոց է նաեւ էլեուտերոկոկի արմատը: Դրա համար անհրաժեշտ է 50գ էլեուտերոկոկի արմատների վրա լցնել 0,5լ 40 տոկոսանոց սպիրտ կամ օղի, թրմել 15 օր: Այն պետք է պահել զով եւ մութ տեղում, հետո ընդունել 20 կաթիլ`ուտելուց 30 րոպե առաջ: Այն կարելի է ընդունել 30 օր շարունակ:

Բազուկի հյութը շատ արդյունավետ միջոց է դաշտանի հետեւանքով առաջացած անհանգստացնող երեւույթների ժամանակ, ինչպես նաեւ՝ շատ օգտակար է կլիմաքսի ժամանակ:

Օդային հարձակումները վճռորոշ կլինեն Ռուսաստանի հետ պատերազմում․ Զելենսկի Սուպերթայֆունը մոլեգնել է այն կղզիներում, որտեղ տեղակայված են ԱՄՆ առանցքային ռազմաբազաները Ֆորշն ու Գրիշա Աղախանյանը նոր դուետ են ներկայացրել Երեւանում կբացվի Լիսաբոնի «Բենֆիկայի» ակադեմիա Թրամփի արձագանքը` Իրանի հետ կապված Ռուսաստանի առաջարկին Որքա՞ն հայ է բնակվում Վրաստանում Ես պատրաստ եմ վճարել պարզապես տեսնելու համար, թե ինչպես է խաղում Նեյմարը․ Թիերի Անրի «Մենք» ազգային պարի երեխաների խումբը տոնում է 5-ամյակը Ուկրաինան հիշեցրել է Ադրբեջանի հետ ռազմական համաձայնագրի մասին Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ կանխվել է հրդեհի տարածումը «Այս աշխարհի առաջնությունը վերջինն է իմ կարիերայում. պետք է պարզապես վայելել ամեն պահը»․ Կրիշտիանու Ռոնալդու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Դամասկոս Հայաստանը վրացական հապալասի երկրորդ ներկրողն է ՀԱՄԱՍ-ի կառավարությունը Գազայում հայտարարել է իր հրաժարականի մասին Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ալեքս Մարգարյանը հաղթել 10-5 հաշվով՝ հայտնվելով եզրափակչում Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. ՀայտարարությունԿապանն իր տեղն ունեցավ արվեստի համաշխարհային քարտեզում. Բլոգ Կապան ֆեստ 2026Շվեդիայի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ «Աթենք»-ն արժանացել է «Ոսկե դափնի» մրցանակի Կազեմիրո. Մենք հիասթափեցրինք բոլոր բրազիլացիներին Չինական միջուկային սուզանավը հրթիռ է արձակել Խաղաղ օվկիանոսում Վարչապետը հանդիպում է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհը տարածվել է ավելի քան 4,600 հեկտար տարածքում Գետափ գյուղում բшխվել են «ՎԱԶ 21099»-ը և «Volvo» մակնիշի բեռնատարը․ ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կա 3 զnհ 3 հայ ըմբիշ կիսաեզրափակչում է․ Մ20 ԵԱ «Առողջության օր 2026». թիմային ոգու և առողջ մրցակցության տոնը ԶՊՄԿ-ումՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով մեկ շաբաթում Նախագահի հրամանագրով՝ Կարեն Գրիգորյանը նշանակվել է Պակիստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան ՉԼ. «Արարատ-Արմենիայի» նախախաղային մարզումն Աբովյանում (վիդեո, ֆոտո) Կնոջ մահից հետո երկու բնակարանում հայտնաբերվել է շուրջ 100 կատու Կասեցվել է «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են վերջ դնել հակամшրտությանը․ խաղաղության բանակցությունները ընթացքի մեջ են․ Թրամփ Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել «Պատիվ էր լինել քո խաղընկերը». արտիստները՝ Արտաշես Ալեքսանյանի մասին Արարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին «Ռոսատոմը» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ատոմակայան․ Լիխաչով Թալինում լիմոնադի արտադրական գործունեություն է կասեցվել Սահմանադրությունը Հայաստանում փաստացի լիարժեք չի գործում․ Էդմոն ՄարուքյանՀաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը Վարչական ռեսուրսի օգտագործումն ամենահաճախակի ընտրախախտումն է եղել այս ընտրությունների ժամանակ. Ատոմ ՄխիթարյանԱզգային պետության գաղափարը սպանող հակասահմանադրական օրենքի մասին․ Մենուա ՍողոմոնյանԿիևի քաղաքապետը կրկին հայտարարել է քաղաքի վրա ամենամասշտաբային հարձակման մասին Համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր Պոլիտեխնիկի 93-րդ սերնդի ավարտական հանդիսությանը մասնակցել են նաև ԶՊՄԿ-ի ներկայացուցիչներըԵրևանում բախվել են «Chevrolet» և «Infiniti», վիրավnրները ՈԴ քաղաքացիներ են Ֆինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարըՈր մասնագիտություններն են առաջիկա տարիներին ամենապահանջվածը լինելուՍոցիալական բունտից վախենալով է եկել Ռուսաստան. Արշակ Կարապետյան