Երևան, 25.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կարանտի՞ն, թե՞ հեռավար ուսուցում․ երեխաները բարձր ջերմությամբ գալիս են դպրոց․ ի՞նչ որոշում է կայացվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վերջին օրերին Հայաստանում վիրուսային իրավիճակը զգալիորեն սրվել է։ Հիվանդանում են ոչ միայն դպրոցականները, այլև մեծահասակները, իսկ կրթական հաստատություններում իրավիճակը լարված է։

MediaHub-ին դիմած ծնողները պատմում են, որ մտահոգությունը օրեցօր մեծանում է, նրանք նշում են, որ ավելի լավ է կարանտին հայտարարվի, որ բոլորը լավանան, այլ ոչ թե անվերջ մեկը մյուսին վարակի։

Հայաստանում շրջանառվում են գրիպի A(H3N2) տիպի վիրուսներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Վիրուսի ախտանշաններն են` բարձր ջերմություն (39 – 40C), հազ, քթահոսություն, մկանահոդացավ: Շրջանառվում են նաև ռինո-, բոկա-, ադենովիրուսներ և պարագրիպի հարուցիչներ։

Նախարարը հայտնել է, որ սուր շնչառական վարակների սեզոնին ԿԳՄՍ-ի հետ համատեղ նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում ներդրվել է «համաճարակային ֆիլտր», որի սահմանաչափը գերազանցելու դեպքում ուսուցումը անցնում է հեռավար ձևաչափի։

MediaHub-ին դիմեց ԿԳՄՍ նախարարությանը հասկանալու՝ ի վերջո ի՞նչ են որոշել Առողջապահության նախարարության հետ, արդյո՞ք դասերը կարող են հեռավար անցկացվել, կամ կարանտին հայտարարվի։ «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն այսօր գրություն է ստացել Առողջապահության նախարարությունից, որով առաջարկվում է հանրակրթական ուսումնական հաստատություններում կիրառել համաճարակային ֆիլտր՝ հաշվի առնելով, որ վերջին շաբաթվա ընթացքում նկատվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ՝ հատկապես 0-18 տարեկանների շրջանում»,- նշեցին նախարարությունից: 

ԿԳՄՍ նախարարի խոսնակ Նելլի Վահանյանը հայտնեց, որ համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից և հիվանդության տարածումից խուսափելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունն ուսումնական հաստատություններին հանձնարարել է խստորեն հետևել համաճարակային ֆիլտրի իրականացման գործընթացին՝ հիվանդ երեխաների մուտքն ուսումնական հաստատություններ բացառելու նպատակով:

«Դպրոցներին հանձնարարվել է նաև հիվանդության ախտանշանների հայտնաբերման դեպքում սովորողների համար կազմակերպել հեռավար ուսուցում՝ առաջնորդվելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի 09-Ն հրամանով հաստատված Հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգի պահանջներով։ Միաժամանակ հայտնում ենք, որ վերջին օրերին ՀՀ հանրակրթական դպրոցներում բացակայությունների միջին ցուցանիշը չի գերազանցել սովորողների ընդհանուր թվի 15 տոկոսը, ինչը նորմայի շրջանակում է»,- նշեց Վահանյանը:

Հետևեք մեզ՝ այստեղ

Դեպի Ռուսաստան ծաղկի արտահանման արգելքը կհանգեցնի հայ տնտեսվարողների սնանկացմանը․ Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Սպիտակում Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը»Քրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է Ապագան պատկանում է ուժեղ ՀայաստանինԱյս հեղուկը սպանում է օրգանիզմդՄիացիր փոփոխությանը՝ հանուն ուժեղ ՀայաստանիՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենա, մի քանի կիլոմետրանոց խցանում է առաջացել Ինչպես հաշվի առնել սփյուռքի ձայնը ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Ուժեղ Հայաստան» դաշինքն Ապարանում է31-ամյա կինը տանջել է 4-ամյա աղջկանԱմերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Հայաստանում ՄՓՄՁ ֆինանսավորումն ու կանաչ ներդրումներն ընդլայնելու նպատակովԻնչպե՞ս է Փաշինյանը ստում վիզաների հարցում Մայիսի 26-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն գազ չի լինելու Mastercard և Visa քարտերը պետք է հեռանան ռուսական շուկայից. ՌԴ ԿԲ Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստան»-ը Ապարանում էԹույլ մի ՛ տուր՝ որոշեն քո փոխարեն․ Արթուր ԴանիելյանԳնա՛ ընտրության, որ քո կամքին չբռնանան. Գոհար ՄելոյանՓաշինյանի ու իր թիմի վատ դիվանագիտության արդյունքում մեր գյուղացու բերքի հիմնական գնորդը` ՌԴ-ն փակել է հայկական ծաղկի մուտքը երկիր. Նարեկ ԿարապետյանԵրևան քաղաքի քրեական nստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել Գնա՜ ընտրության, մի թող, որ քո փոխարեն որոշի Փաշինյանը. Մարիաննա ՂահրամանյանՃակատագրական հայտարարությունԷդմոն Մարուքյանը վստահ է՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը լուծելի էՎստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Գագիկ ԾառուկյանՎստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ռուբեն Վարդանյանի ծննդյան տարեդարձը ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավըԻտալիան Եվրամիությունից պահանջում է պատժամիջոցներ սահմանել Իսրայելի ներքին անվտանգության նախարարի դեմ Վթար․ որ հասցեներում ջուր չի լինի Արամ Վարդևանյանի ելույթը Ավան վարչական շրջանում. Տեսանյութ Կասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ Ինչպես կսկսվի ամռան եղանակըՄայիսի 28֊ին ո՞ւմ անկախության օրն ես շքերթ անում. Արշակ ԿարապետյանԽորհրդարան անցնելուց հետո, եթե նախագահը հրաժարական չտա՝ իմպիչմենտի ենք ենթարկելու նրան. Էդմոն ՄարուքյանԴատարանը կալանավորել է «Mercedes G» ավտոմեքենայում հայտնաբերված հղի կնոջ մարմինը տեղափոխող ամուսնուն Եվրադիտորդները կրկին սվաղում են Փաշինյանի հանցանքները Այս իշխանությունը 8 տարի կռվում է մեր եկեղեցու դեմ, Ուժեղ Հայաստանում դա չի լինելու․ Ավետիք Չալաբյան Քամին և արևը պատմության մեջ առաջին անգամ շրջանցել են գազին Նիկոլ Փաշինյանը որոշել է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Մեդվեդև Հայտնի են Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 29 մասնակիցները Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Օրերս կայացավ ԶՊՄԿ-ի և «Լիդիան Արմենիա»-ի սիրողական ֆուտբոլային թիմերի ընկերական հանդիպումըԵրբ ես ասում եմ, որ Ռուսաստանի քաղաքական ուժերի և բոլոր ազդեցիկ շրջանակների հետ պետք է ունենալ հարգալից աշխատանքային հարաբերություններ ինձ պիտակավորում են որպես ռուսամետի. Գագիկ Ծառուկյան27-ամյա կինը պնդում է, որ սուրճի պատճառով երեխան uևամnրթ է ծնվելՓաշինյանը կարող է շարունակել թմբուկ նվագել, մինչ Սամվել Կարապետյանը բերելու է փոփոխությունը. Ուժեղ Հայաստան Գույքահարկը իջեցնող քաղաքական ուժը կհաղթի Երևանում. Հրայր ԿամենդատյանՀՀ ՊՆ-ն զգուշացնում է Մեր ժողովուրդը հոգնել է անորոշությունից, վախի և ճնշումների մթնոլորտից. Հայաստանը արժանի է անվտանգ և կայուն ապագայի. Գագիկ Ծառուկյան